«Իր վերջին Ֆեյսբուքյան լայվի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր իսկ ընդդիմախոսների կողմից տարածվող մեղադրանքներին, «Ղարաբաղը հանձնելու» մասին քարոզչական շահարկումներին ու մանիպուլյացիաներին: Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմնավոր էին, փաստարկված և պատճառաբանված: Մյուս կողմից, սակայն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ունեին չափազանց մեծ հայեցակարգային բացեր», իր գնահատականը ֆեյսբուքյան հարթակում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: