Այսօր՝ 2018-08-15

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում. Երկրորդ նախագահի գրասենյակը տապալված ասուլիսի մասին Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արարատ Միրզոյանը նամակ է գրել Համաշխարհային բանկին ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացվել Կոռուպցիայի դեմ պայքարի համար երկու կարևոր գործոն է անհրաժեշտ՝ քաղաքական կամք և հանրության մասնակցություն. Կարեն Զադոյան- տեսանյութ Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոփոխվում. ի՞նչ կարող է անել նոր իշխանությունը- տեսանյութ Հնդկաստանից, Պակիստանից և Ֆրանսիայից դեպի Հայաստան. նպատակը հաջողակ բիզնես ունենալն է Քոչարյանի կալանավորումը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ. ՀՀԿ Պետպատվերով բուժօգնության հատկացումների մասին գործիքը հասանելի է առցանց Պատշգամբում բադրիջան խորովելիս տանտիրուհին այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց Ադրբեջանցի զինվոր է զոհվել Վայոց Ձորում մեքենան ընկել է ձորը և ամբողջությամբ այրվել. կան տուժածներ Ծեծի մեղադրանքով հետախուզվող 25-ամյա քաղաքացուհին հայտնաբերվել է «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». Հովհաննես Իգիթյան. Aravot.am Աշխարհի 10 լավագույն բուհերից ևս երկուսը փաստել են Արարատյան բակալավրիատի որակը Հիմնադիր խորհրդարանը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու քայլերը Երևանում դատավորը Hyundai-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու Թուրք պրոֆեսորը պնդում է, որ Գյուլենը սպանվել է
Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է Կապիտանը սովորություն ունի հարբել և օդ կրակել. մարդասպան հրամանատարին չեն կալանավորել. forrights.am Հայաստանից Եգիպտոս՝ մեկ քլիքի միջոցով. ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի նոր առաջարկը Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսաձայնագրվի. Նա ցանկանում է «մաքրվել» և քաղաքականություն մտնել. «Հրապարակ» Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է. «Ժողովուրդ» Արարատի մարզի Արմաշ գյուղի պոմպակայանի դիտահորի մեջ գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել Ինչ հրահանգ է ստացել Արարատի մարզպետը «վերևից». «Ժամանակ» Գազալցակայաններում խաբում են՝ վարորդները 50 կմ պակաս են վարում. «Ժամանակ» Հաղարծին գյուղում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցող անձինք, հարուցվել է քրգործ. ՀՀ ոստիկանություն Միշտ սպասել եմ այս օրվան, որ գալու է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվութան ենթարկելու պահը. փաստաբան Դատվածությունը չմարված՝ որպես մաքսային ձևակերպումների մասնագետ ծառայություններ են մատուցում Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. Ինչն է այցի «հմայքը». «Հրապարակ» Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարված Բագրատաշենի անցակետի շուրջ նոր կրքեր են հասունանում. «Երկու «պամպերս» էի բերում, շպրտեցի երեսներին»․ «Իրատես» «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». Հովհաննես Իգիթյան. Aravot.am Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը. «Ժամանակ» ԱԱԾ-ն բացահայտել է մի նոր կոռուպցիոն սխեմա. ներգրավվածները պաշտոնյաներ են ու բժիշկեր Լուսիկ Ագուլեցուն տված հրաժեշտը որքան տխուր էր, նույնքան էլ ցավալի. լրատվամիջոցները և ի պաշտոնե կոչված շատ անձինք չէին ներկայացել Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19
Ֆինանսների նախարարությունում սկսվել են Հայաստանի 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումները վերաբերում են ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց ընթացքում առանձնացվում են նաև ՀՀ վարչապետին ներկայացվող խնդիրները: Շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար: Բյուջեն պետք է ապահովի ծախսվող միջոցների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը՝ կանխելով պետության ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխումը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Սպայկա»-ն պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար. ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրգործ

2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտահանված լոլիկի քանակից առնվազն 44.912.368 կիլոգրամի իրացումն ընկերության պատասխանատու աշխատակիցները հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։