Այսօր՝ 2018-12-19

ՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի Օսիպյանն էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Մամեդյարովի հայտարարությանը Քննչական կոմիտեն ավարտել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ծայրից ծայր զավեշտ է. Իվետա Տոնոյանը մեկնաբանել է աշխատանքից ազատման մասին լուրերը Երևանում 18-ամյա ՌԴ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչեւ վերջ. Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում. «Փաստ» Արդեն ուրվագծվում են Արցախում նախագահական ընտրությունների 3 գլխավոր հավակնորդները. «Հրապարակ» Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. հները դժգոհ են. «Ժողովուրդ» «Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ» ԱԺ-ում նախկինները «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին. անգամ կահավորման հարցով Փաշինյանն է զբաղվում. «Հրապարակ» Բոլորն արդեն սպասում են հեղափոխության երկրորդ սերիային․ «Փաստ» Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից. քվեարկությունների նոր կարգ՝ ԱԺ-ում․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի նոր թեկնածու կա. նրան առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը. «Հրապարակ» Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ նախագահի օգնականը․ «Փաստ» Երևանում և 8 մարզում այսօր լույս չի լինի
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ինքնաբավություն. որքանո՞վ է դա բնութագրական Հայաստանի գյուղատնտեսության համար

 

Մեր երկրի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է՝ ցորենի ինքնաբավության մակարդակը 32%-ից ավելացել է` վերջին տարիներին գերազանցելով 50 տոկոսը: Ներկրված բարձր վերարտադրության սերմա­ցուների բազ­մացմամբ աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկի 70-75 տոկոսը սոր­տաթարմացվել է:

Հայաստանի համար պարենի ինքնաբավությունը հատկապես կարևոր է, քանի որ ապրում ենք մի երկրում, որն ունի փակ սահմաններ: Կարտոֆիլի, բանջարեղենի առումով Հայաստանը գրեթե ինքնաբավ է: Սակայն, հատկապես վերջին տարիներին ներկրվող բանջարեղենն ավելի էժան է, քան տեղում արտադրվողը:

Ինքնաբավության ապահովման համար առաջնային անելիքը գյուղոլորտի զարգացումն է: Սակայն ամենատարբեր ծրագրերով հանդերձ՝ դեռ չի հաջողվում ապահովել պայմաններ, որ գյուղացուն ձեռնտու լինի մշակել սեփական հողատարածքները:

Հացահատիկի ցանքերը պակասում են՝ ահազանգում են ոչ միայն գյուղատնտեսները։ Տեխնիկայի, պարարտանյութի, բերքի իրացման, վերամշակման, ծախսերը հետ չստանալու խնդիրները զուգակցվում են եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Կարկուստն ու ցուրտը պատուհաս են դարձել, ու տեղական արտադրությունը կաղում է:

Գյուղատնտեսության նախարարությունը մի քանի ծրագրեր սկսել է: Հայաստան ներկրվող և տեղական արտադրանքի մոնիթորինգի արդյունքներով՝ հացաբուլկեղենի 90-95 տոկոսը տեղական արտադրության է, կաթնամթերքի 95 տոկոսը, մսամթերքի 70 տոկոսը, բնական հյութերի 60 – 65 տոկոսը, զովացուցիչ ըմպելիքների 98 տոկոսը, ոգելից խմիչքների 65-70 տոկոսը, որոնցից գինին` 80 տոկոս, իսկ կոնյակն ու շամպայնը համարյա 100 տոկոսով մեր տեղականն են:

Որքանով է դրանց որակը վստահելի, ի դեպ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը խիստ մտահոգիչ է համարում: Այնպես որ մեր երկիրը ոչ միայն պարենի ինքնաբավության խնդիր ունի, այլեւ սեփական արտադրության պարենի որակի: