Այսօր՝ 2018-06-23

Կովաչիչը լքում է «Ռեալ»-ը Մյասնիկյան պողոտայում Toyota-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Արցախի Շահումյան համայնքը նոր ղեկավար ունի. Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը Հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը. Արայիկ Հարությունյան Սարի թաղի գործով մեղադրյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՄՆ-ն թուրքիային հանձնեց F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արցախում վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի. Aysor.am «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ. պետությանը պատճառվել է մետ 300 միլիոն դրամի վնաս «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,- ասում է բռնության ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը. Hetq.am Էրդողանն իրեն ու Պուտինին համարում է ՄԱԿ ԳՎ ամենափորձառու քաղաքական գործիչները Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Փաշինյանը՝ կրկին զինվորական համազգեստով Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ Ինչպե՞ս է տոնելու ՀՀ նախագահը ծննդյան 65-ամյակը Ջասթին Կլյուվերտը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա» Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում Երևանում hուշանվեր թղթադրամներով փորձել են «Այֆոն 7» գնել
Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն. aravot.am «Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին. «Հրապարակ» Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից․ փաստաբանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին Սերժ Սարգսյանի խնամու բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ. Sputnik Արմենիա Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը, թող մեղավորները կրեն իրենց պատիժը, բայց հաղթի օրենքը. Աշոտյան Գյուղի դպրոցի միակ շրջանավարտը և վերջին զանգի տարբերվող ղողանջը Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս. «Ժամանակ» Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը․ Iravunk.com Ծեծկռտուք Երևանում. ԱԺ պատգամավորի որդին բերման է ենթարկվել Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագա՞հ. «Ժամանակ» Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող տան եղածը. «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, զինամթերք. նոր մանրամասներ «Կռիսներ». Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանի կինը. «Հրապարակ» Հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին հաղթեց բրազիլացուն և չեմպիոն դարձավ - տեսանյութ ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով «Ռուսներին ոնց ես պատասխան տալու». Փաշինյանի թիմը դեմ է եղել Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը. «Ժամանակ» Ես հույս ունեմ, որ վարչապետի մոտ լեզվի սայթաքում է եղել. Հակոբ Ավետիքյան Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է. Գարո Փայլան Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին. Aysor.am
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Տհաճ միջադեպ «Արարատ»-«Գանձասար Կապան» խաղում

 

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար Կապան» հանդիպման խաղավերջում տհաճ միջադեպ գրանցվեց: «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը դժգոհ լինելով հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի գործողություններից, վիճաբանության մեջ մտավ նրա հետ, ով պահանջում էր, որ անվանի մասնագետը հեռանա տեխնիկական գոտուց: Սակայն վերջինս անդրդվելի էր և փորձում էր պարզել, թե ինչու է մրցավարն անհարկի դեղին քարտեր ցույց տվել իր ֆուտբոլիստներին:

Միջադեպը հարթել չհաջողվեց ու մրցավարը որոշեց ժամանակից շուտ ավարտել հանդիպումը: Այդ պահին գանձասարցիները խաղը շահում էին 2-0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Հայկ Իշխանյանն ու Լուբամբո Մուսոնդան:

«Գանձասար Կապանն» առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց ու շրջանցեց «Արարատին», որը հայտնվեց աղյուսակի վերջին հորիզոնականում:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում «Արարատի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը մեկնաբանել է տեղի ունեցածը.

«Մեր ֆուտբոլիստին՝ Արգիշտի Պետրոսյանին, մրցակիցը վայր գցեց: Իրոք կար խախտում, բայց մրցավարը չսուլեց: Մեր ֆուտբոլիստն էլ ասաց մրցավարին, թե ինչու՞ չի նշանակում տուգանային հարված: Անցավ մի պահ, հետո Արգիշտիին դեղին քարտ ցույց տվեց: Պարոն Անդրեասյանն էլ այդ ընթացքում ասաց մրցավարին, թե ինչու է դեղին քարտ տալիս: Այս խոսակցությունն է եղել:

Մինչ այդ միջադեպը, մեր քիմի 4 ֆուտբոլիստ դեղին քարտ էր ստացել ու երեք դեպքում մեր ֆուտբոլիստները վեր էին կենում, ցանկանում բացատրություն ստանալ մրցավարից ու միանգամից պատժվում էին դեղին քարտով: Եղավ անտեղի լարվածություն, այնուհետև մրցավարը դադարեցրեց խաղը և Արկադի Անդրեասյանին հրավիրեց դուրս:

Երկու րոպե էր մնացել, հաշիվն էլ 0-2 էր, ու ոչ մի պատճառ չկար, որ Անդրեասյանին ցանկանում էր հեռացնել տեխնիկական գոտուց: Մրցավարի գործողություններում թե միտում եմ տեսնում, թե ցածր մակարդակ»:

Անշուշտ, այս միջադեպը կդառնա ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի քննարկման առարկա: Արկադի Անդրեասյանին կորակազրկեն, ակումբն էլ ֆինանսական տույժի կենթարկեն: Աստված մի արասցե, եթե դրանից հետո «Արարատի» արտասահմանցի հովանավորները (ակումբի սեփականատերը շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշն է) որոշեն թիմը հանել առաջնությունից:

Առանց այն էլ Հայաստանի առաջնությունը գտնվում է խղճուկ վիճակում, որում ընդամենը 6 թիմ է հանդես գալիս: Այս հանգամանքը պետք է հաշվի առնի ֆուտբոլի ֆեդերացիան՝ որոշում կայացնելիս: Բացի այդ, հարկավոր է առանձին քննարկել նաև մրցավարի գործողություններն այդ խաղում և անհրաժեշտության դեպքում պատժել նաև նրան: