Այսօր՝ 20 հոկտեմբերի 2017թ., 00:00 | Yandex.Metrika
1USD = 481.73AMD
1EUR = 568.97AMD
1RUB = 8.37AMD
Գլխագրեր
Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում Չեմպիոնների լիգա. A խումբ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բենֆիկային» - տեսանյութ
    
Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել «ԱԶԳ». Ընտանեկանից մինչև քաղաքական բռնություն Ե՞րբ Ճապոնիայի կայսրը կլքի գահը Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում «Ժամանակ». Կարեն Կարապետյանի սուրը Տարոն Մարգարյանի գլխին «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են Քննադատություն Ադրբեջանի դեմ քվեարկած թուրք պատգամավորներին «ԱԶԳ». Թերթ փակելու «արվեստը» Սաուդյան Արաբիայում բացվել է պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիան չի բացառում իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Սեռական հանցագործությունների թիվն ավելացել է Սպասվում է առանց տեղումների եղանակ «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվայում կբուժեն «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ կարտոֆիլ են մշակում 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում «Հայկական Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի չափերի է հասել «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞ւմ Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ վարչական շրջանում ԱՄԷ-ում նշանակվել է արհեստական բանականության զարգացման հարցերով զբաղվող առաջին նախարարը Վրաստանում նախընտրական տրամադրություն է Մոտ 100 հազար քուրդ լքել է Քիրքուքը Վեհափառը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի, հայ համայնքի հետ Ուկրաինայի հետ հարաբերությունները շատ սերտ են. Ջանելիձե Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունը Կորեական ընկերությունը Հայաստան գալու մտադրություն ունի Պարգևներ` ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին Իրանի փոխնախագահը Թուրքիայում է Մեր կառույցն արձանագրել է աշխարհում առավել բարձր ցուցանիշներ․ Լևոն Ալթունյան Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին Նախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին Մոսկվայում ձերբակալել են հայ տղամարդու սպանության մեջ կասկածվող անձին Հայաստան-Լիտվա համագործակցության հուշագիրը՝ գործողության մեջ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին - տեսանյութ Կողմերը պետք է տրամադրեն մտավոր սեփականության իրավունքների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սպառման ռեժիմ․ Հայաստան - ԵՄ համաձայնագիր Համաշխարհային բանկը նվազեցրել է 2018թ․ Թուրքիայի զարգացման ցուցանիշը Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ինչպես են «եվրաինտեգրվում» հայկական հուշանվերները - տեսանյութ

 

Հուշանվերների հայկական ամենամեծ տոնավաճառը փոխում է իր դեմքը։ Ելնելով եվրոպացի զբոսաշրջիկների նախասիրություններից վերնիսաժի վաճառողները սկսել են խոսել անգլերեն, բացել ֆեյսբուքյան էջ, սովորել դուդուկ նվագել և շախմատ խաղալ։

Երևանյան վերնիսաժի ստեղծումը

Կար ժամանակ, երբ արվեստի և արհեստի բացօթյա տոնավաճառը՝ վերնիսաժը, գտնվում էր Երևանի Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում: Այնտեղ միայն գեղանկարներ էին ցուցադրվում: Դա 1980 թվականն էր: Ինչպես մեզ պատմեց վերնիսաժի «հիմնադիրներից» տիկին Մարիան, այն ժամանակ շատերի կողմից անընդունելի էր արվեստի գործերի բացօթյա վաճառքը: Իսկ ինչ է նշանակում «վերնիսաժ» բառը: Այն «ծնվել է» Ֆրանսիայում, բառացի թարգմանվում է «լաքապատ ծածկույթ»: Ժամանակին ֆրանսիացի նկարիչները , գիտակցելով իրենց ստեղծագործությունները հանրությանը պատշաճ ներկայացնելու կարևորությունը, ցուցահանդեսից առաջ լաքապատել են նկարները՝ դրանց առավել մեծ դիտելիությունը ապահովելու նպատակով:Հետագայում վերնիսաժը դարձավ գեղարվեստական ցուցահանդեսները բնորոշող եզրույթ: Խորհրդային ժամանակաշրջանի վերափոխումների տարիներին հայ նկարիչներին, այնուամենայնիվ, հաջողվեց ունենալ բացօթյա ցուցահանդեսի համար նախատեսված մի տարածք: Դա եվրոպական մշակույթից ներմուծված առաջին օրինակներից էր։ Վերնիսաժն այսօր գտնվում է Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։

Շատերն այն անվանում են «մշակույթի դեսպանատուն»․ Վերնիսաժը հանդիսանում է ոչ միայն արվեստագետների աշխատանքների ցուցադրության, այլև հուշանվերների ամենամեծ հավաքատեղին։ Վերջին տարիներին ոչ միայն ավելացել , այլև փոխվել է այստեղ հաճախող զբոսաշրջիկների աշխարհագրական պատկանելիությունը՝ եթե նախկինում այստեղ այցելում էին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացաուցիչները, ապա այժմ գերակշռում են եվրապացիները։

Նարդին, շախմատն ու «հայկական քիթը» այցեքարտեր են

«Հրաչյա Օհանյան» ընկերությունը, որը մասնագիտացել է հայկական զարդանախշերով նարդիների պատրաստմամբ և վաճառքով, ուսումնասիրել է եվրոպացի զբոսաշրջիկների ցանկություններն ու ճաշակը: Ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Պողոսյանը նշեց, որ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար սովորել է անգլերեն, ապա համոզմունք հայտնեց , որ նարդին կարող է գրավել բոլորին: Հովհաննես Պողոսյանը փաստեց նաև , որ եվրոպական երկրների ներկայացուցիչները քաջածանոթ են հայ շախմատիստների միջազգային հաղթանակների: Ուստի, ճատրակ գնել ցանկացողները ևս շատ են:

Հատուկ պահանջարկ ունեն նաև «հայկական քթերի» փայտե քանդակները: Ռուսաստանցի 32-ամյա Յուրա Նոսկովը գնել էր «Ռազմիկի քիթ» կոչվող քանդակը: Զբոսաշրջիկն ասաց, որ «քիթը» ծառայեցնելու է որպես ակնոցների տակդիր:

Նա անթաքույց հպարտությամբ նշեց , որ իր գնումը բացառիկ է. «Այդ քիթը պատկանում է վարպետ-վաճառողի հարևանին, որը միշտ նրան հաղթում է նարդի խաղալիս»:

Հայերի արվեստասիրությունը գրավում է եվրոպացիներին

Անկախ տարիքից և զբաղվածությունից, վերնիսաժում իրենց աշխատանքը գտած մարդիկ ոչ միայն խոսում են անգրերեն, այլև՝ «կարդում են», «կարդում են» եվրոպական տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների մտքերը: 47- ամյա Լիլիթ Մելումյանը, ով շուրջ 18 տարի աշխատում է տոնավաճառում, փաստեց՝ եվրոպացիների հետ շփումը, ձեռագործ իր աշխատանքների ներկայացումը անհնար կլիներ, եթե ինքը չսովորեր անգլերեն: Տարիներ շարունակ շփվելով գերմանացիների և ֆրանսիացիների հետ հասկացել է՝ զբոսաշրջիկներին հատկապես գրավում է ոչ միայն ասեղնագործությունը՝ որպես արվեստ, այլև այդ արվեստի հայկական առանձնհատկությունները: Ուստի, սկսել է ներկայացնել Արևմտյան Հայաստանի բնակավայրերի ասեղնագործ աշխատանքները: «Ավելին,նշում է տիկին Լիլիթը, շատ դեպքերում ինձ խնդրել են, որ տեղում իրենց սովորեցնեմ «քանդակել» թելով։ Մենք էլ, պարզվում է, մեր հերթին հայ մշակույթի դեսպաններ ենք» -եզրափակում է ասեղնագործող կինը: Ի դեպ, արվեստագետ-վաճառողներից շատերը հանրայնացնում են իրենց նյութերը նաև ֆեյսբուքյան էջերի միջոցով։

Բոլոր հայերը մի քիչ դուդուկահար են

Դուդուկ վաճառող 57 –ամյա Վարդան Հակոբյանը վստահեցրեց, որ ծիրանափողի եվրոպական ճանաչմանը մեծապես նպաստել են աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի համերգները արտերկրում: Վարպետ Վարդանը հիշատակեց մի փաստ ևս.Տարիներ առաջ նա ստացել է մոտ 1000 հատ դուդուկի պատվեր ֆրանսիացիների կողմից: Նրանք ևս իրենց խանութներում վաճառում են հայկական այդ հրաշք գործիքը, դրանով իսկ նպաստելով հայկական երաժշտության, հայ արվեստի տարածմանն արևմուտքում: Հատուկ եվրոպացիների համար վարպետը պատրաստել էր դուդուկ նվագելու անգլալեզու ուղեցույց:Ուշագրավ էր, որ մեր հարցազրույցի պահին վարպետ Վարդանի տաղավարին մոտեցան Շվեյցարիայից ժամանած զբոսաշրջիկներ, որոնց հետ նա նախ անգլերենով շփվեց, ապա դուդուկը հնչեցրեց և վերջում հաջողակ վաճառք իրականացրեց:

Հրաժեշտ տալով վերնիսաժին, նրա հյուրերին և ամենօրյա բնակիչներին, հանդիպեցինք Թուրքիայում բնակվող մեր հայրենակցուհի Սինի Իքինդինենիշին ( հայկական ազգանունը՝ Դեմիրճյան), ով ցանկանում էր խաչ գնել, սակայն չկարողացավ դա անել:

Նա նշեց. «Իստամբուլի մեջ դյուրին չեմ կռնար գործածել այն ( խաչը նկատի ունի): Գնեցինք զարմուհուս համար, որը Գերմանիայում է բնակվում»:

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ

Գյումրի