Այսօր՝ 20 հոկտեմբերի 2017թ., 00:00 | Yandex.Metrika
1USD = 481.73AMD
1EUR = 568.97AMD
1RUB = 8.37AMD
Գլխագրեր
Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում Չեմպիոնների լիգա. A խումբ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բենֆիկային» - տեսանյութ
«ԱԶԳ». Ընտանեկանից մինչև քաղաքական բռնություն Ե՞րբ Ճապոնիայի կայսրը կլքի գահը Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում «Ժամանակ». Կարեն Կարապետյանի սուրը Տարոն Մարգարյանի գլխին «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են Քննադատություն Ադրբեջանի դեմ քվեարկած թուրք պատգամավորներին «ԱԶԳ». Թերթ փակելու «արվեստը» Սաուդյան Արաբիայում բացվել է պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիան չի բացառում իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Սեռական հանցագործությունների թիվն ավելացել է Սպասվում է առանց տեղումների եղանակ «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվայում կբուժեն «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ կարտոֆիլ են մշակում 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում «Հայկական Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի չափերի է հասել «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞ւմ Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ վարչական շրջանում ԱՄԷ-ում նշանակվել է արհեստական բանականության զարգացման հարցերով զբաղվող առաջին նախարարը Վրաստանում նախընտրական տրամադրություն է Մոտ 100 հազար քուրդ լքել է Քիրքուքը Վեհափառը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի, հայ համայնքի հետ Ուկրաինայի հետ հարաբերությունները շատ սերտ են. Ջանելիձե Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունը Կորեական ընկերությունը Հայաստան գալու մտադրություն ունի Պարգևներ` ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին Իրանի փոխնախագահը Թուրքիայում է Մեր կառույցն արձանագրել է աշխարհում առավել բարձր ցուցանիշներ․ Լևոն Ալթունյան Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին Նախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին Մոսկվայում ձերբակալել են հայ տղամարդու սպանության մեջ կասկածվող անձին Հայաստան-Լիտվա համագործակցության հուշագիրը՝ գործողության մեջ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին - տեսանյութ Կողմերը պետք է տրամադրեն մտավոր սեփականության իրավունքների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սպառման ռեժիմ․ Հայաստան - ԵՄ համաձայնագիր Համաշխարհային բանկը նվազեցրել է 2018թ․ Թուրքիայի զարգացման ցուցանիշը Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ․ Նալբանդյան

Մեկը «ռեխից» է խոսում, մյուսը՝ «բոզերից». յուրաքանչյուրն՝ իր կրթության մակարդակով

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում Երևանի ավագանու նիստերը նմանվել են «տղայական բազառների», որտեղ ոչ սեռ է հաշվի առնվում, ոչ էլ տարիք: Դեռևս մեկ ամիս առաջ՝ ավագանու սեպտեմբերի 12-ի նիստում, լեզվակռիվ սկսվեց ՀՀԿ-ական ավագանի Արմեն Սահակյանի և «Ելք» խմբակցության ավագանիների միջև:

Քննարկման ժամանակ Սահակյանը Անահիտ Բախշյանին դիմեց «պարոն Բախշյան», «Անո» անուններով: Այս ամենը բարկացրեց «Ելք» խմբակցության ավագանի Ալեն Սիմոնյանին, ով Սահակյանին դիմեց «Ծիտ» մականունով, ինչին Սահակյանը հակադարձեց. «Ծիտը քեռիդ ա, ձենդ իջեցրու, արա՛»:

Ապա նիստը վարող Տարոն Մարգարյանը կողմերին խնդրեց պահել էթիկայի կանոնները:

Սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստի ընթացքում որոշ ՀՀԿ-ականներ անդրադարձան նախորդ օրվա Երևանի ավագանու նիստի միջադեպին: ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, խոսելով Երևանի ավագանիում տեղի ունեցած դեպքից, Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» անվանեց՝ նշելով, որ Բախշյանին չի ճանաչում:

Այս ամենից հետո այսօր Երևանի ավագանու այսօրվա (հոկտեմբեր 11) նիստում ևս կրքերը թեժացան: ՀՀԿ-ական ավագանի Լևոն Իգիթյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանիներին հայհոյեց, նշելով. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»։ Նրա կողքի նստած ՀՀԿ-ականները սկսեցին ուրախանալ Իգիթյանի խոսքերի վրա:

ՀՀԿ-ական ավագանուն բարկացրել էր փաստը, որ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պարբերաբար դժգոհում և դեմ էր քվեարկում 4 հոգու Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին հարցերին։ Հանրապետական խմբակցության անդամները տեղից արձագանքում էին «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների արտահայտած մտքերին։

Սա բավական չէ, լեզվակռվին սկսեց միջամտել փոխքաղաքապետ Կամո Արեյանը, շեշտելով. «Ես այլևս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով, աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք: Հաշվի առեք և ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի և մեր աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ»:

Չնայած դեպքերի զարգացմանը, մենք շարունակում ենք լիահույս լինել և հավատալ, որ Երևանի ավագանու նիստերում այլևս չենք լսի քաղաքակիրթ մարդկանց ոչ հարիր արտահայտություններ: