Այսօր՝ 18 դեկտեմբերի 2017թ., Yandex.Metrika
1USD = 482.36AMD
1EUR = 568.99AMD
1RUB = 8.19AMD
Գլխագրեր
Հանրապետությունում սպասվում են տեղումներ Անահիտ Բախշյանն ահազանգում է․ «Հանկարծ չստորագրեք էլցանցի նոր պայմանագրերը» ՔԱԳՎ-ն Ամանորի տոներին մի շարք ավիաընկերությունների ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել․ ցանկ Գերմանացի փորձագետները Kinder-ում քաղցկեղածին տարրերի վտանգավոր քանակ են հայտնաբերել. hetq.am Ադրբեջանի պատմության դասագրքերում Թբիլիսին ադրբեջանական քաղաք է համարվում - տեսանյութ
 
50-ամյա կինը ձերբակալվել է ամուսնուն սպանելու փորձի կասկածանքով Կանադացի միլիարդատիրոջը կնոջ հետ նկուղում մահացած են հայտնաբերել ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Թուրքիայի նախկին վարչապետի որդուն մահացած են գտել ՊՍԺ-ն կհեռացնի Էմերիին, եթե թիմը չհաղթահարի Ռեալի արգելքը Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ կասկածվող 53-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Քառօրյա պատերազմում վիրավորված 13-ամյա տղայի ոտքի մետաղե կոնստրուկցիան կհեռացնեն հաջորդ տարվա ապրիլին Հանրապետությունում սպասվում են տեղումներ Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում դեկտեմբերի 19 և 20-ին Նոր մատուռի օրհնության կարգ` Արաբկիր վարչական շրջանում Անահիտ Բախշյանն ահազանգում է․ «Հանկարծ չստորագրեք էլցանցի նոր պայմանագրերը» Եգիպտոսը 4 օրով բացել է Գազայի հատվածի սահմանին միակ հսկիչ անցակետը Շվեյցարիայի նախագահը հանդես է եկել այս պաշտոնում երկամյա մանդատի օգտին Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հանրային խորհրդում ՔԱԳՎ-ն Ամանորի տոներին մի շարք ավիաընկերությունների ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել․ ցանկ Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած կրակոցների դեպքից Թիվ 44 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվել է «Ժամանակն է, որ Լատվիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը». Էդուարդ Շարմազանով ՌԴ գլխավոր շտաբի ղեկավարը բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել Գերմանացի փորձագետները Kinder-ում քաղցկեղածին տարրերի վտանգավոր քանակ են հայտնաբերել. hetq.am Ֆեյսբուքն ընդունել է, որ սոցցանցը վնասակար է «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով. «Երկիր Ծիրանի» Թուրքիայում սպանված ռուս դեսպանի գործով կա նոր կալանավորված Մեծացնելով 6-ին և սպասելով` 2-ին Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նոր լոգոտիպը Ադրբեջանի պատմության դասագրքերում Թբիլիսին ադրբեջանական քաղաք է համարվում - տեսանյութ «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը «Բարսելոնային» Թրամփը վիզաների խաղարկային ծրագրով ԱՄՆ մեկնողներին համեմատել է աղբի հետ Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի Porsche Cayenne-ը Լևոն Ալթունյանն Արցախում այցելել է դիրքապահ զորամաս Ոստիկանությունը խորհուրդ է տալիս ավելի վաղ կարգի բերել փաստաթղթերը Զավեն Անդրիասյանը 14-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Երևանում կինը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն Բակո Սահակյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները Կրոնի հարցերով գործակալությունը կարող է լուծարվել Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները․ ՀՀ ԱԳՆ

Վարույթ ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:

Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել և վաճառել է բանկում գրավադրված` 1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված և վաճառված «Ford transit»-ը գույքագրելու և արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Մյուս քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով: Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես, պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ և անձնային կեղծ տվյալներ, որի հետևանքով չի բռնագանձվել ամիսներով կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում ևս առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: