Այսօր՝ 20 հոկտեմբերի 2017թ., 00:00 | Yandex.Metrika
1USD = 481.73AMD
1EUR = 568.97AMD
1RUB = 8.37AMD
Գլխագրեր
Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում Չեմպիոնների լիգա. A խումբ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բենֆիկային» - տեսանյութ
    
Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել «ԱԶԳ». Ընտանեկանից մինչև քաղաքական բռնություն Ե՞րբ Ճապոնիայի կայսրը կլքի գահը Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում «Ժամանակ». Կարեն Կարապետյանի սուրը Տարոն Մարգարյանի գլխին «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են Քննադատություն Ադրբեջանի դեմ քվեարկած թուրք պատգամավորներին «ԱԶԳ». Թերթ փակելու «արվեստը» Սաուդյան Արաբիայում բացվել է պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիան չի բացառում իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Սեռական հանցագործությունների թիվն ավելացել է Սպասվում է առանց տեղումների եղանակ «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվայում կբուժեն «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ կարտոֆիլ են մշակում 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում «Հայկական Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի չափերի է հասել «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞ւմ Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ վարչական շրջանում ԱՄԷ-ում նշանակվել է արհեստական բանականության զարգացման հարցերով զբաղվող առաջին նախարարը Վրաստանում նախընտրական տրամադրություն է Մոտ 100 հազար քուրդ լքել է Քիրքուքը Վեհափառը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի, հայ համայնքի հետ Ուկրաինայի հետ հարաբերությունները շատ սերտ են. Ջանելիձե Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունը Կորեական ընկերությունը Հայաստան գալու մտադրություն ունի Պարգևներ` ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին Իրանի փոխնախագահը Թուրքիայում է Մեր կառույցն արձանագրել է աշխարհում առավել բարձր ցուցանիշներ․ Լևոն Ալթունյան Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին Նախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին Մոսկվայում ձերբակալել են հայ տղամարդու սպանության մեջ կասկածվող անձին Հայաստան-Լիտվա համագործակցության հուշագիրը՝ գործողության մեջ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին - տեսանյութ Կողմերը պետք է տրամադրեն մտավոր սեփականության իրավունքների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սպառման ռեժիմ․ Հայաստան - ԵՄ համաձայնագիր Համաշխարհային բանկը նվազեցրել է 2018թ․ Թուրքիայի զարգացման ցուցանիշը Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ո՞ւմ հուշարձանը կտեղադրվի Գյումրիում

 

Գյումրու քաղաքապետարանն այսօր հայտարարություն է հրապարակել, որ քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց 12 հուշարձանների ցանկը կազմելու վերաբերյալ հոկտեմբերի 25-ին քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում կայանալու է հանրային քննարկում, որը վարելու է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը:

Համայնքապետարանը նաեւ հրապարակել է հանրային քննարկման մասնակցության հրավեր: Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձինք (իրավաբանական, ֆիզիկական) իրենց առարկություններն ու առաջարկությունները կարող են գրավոր ուղարկել համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին` gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին` աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանին, հրավերի հրապարակման պահից` (հրավերը հրապարակվել է հոկտմբերի 11-ին) սկսած 10 օրվա ընթացքում` անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:

Այդ գրավոր առարկություններն ու առաջարկությունները շահագրգիռ անձինք կարող են Ռ.Ասատրյանին ներկայացնել նաեւ հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:

Քաղաքապետարանը հրապարակել է նաեւ տեղադրվելիք հուշարձանների ցանկի նախագիծը, որում նշված են 17 հայտնի մարդկանց անուն-ազգանունները`

1.Գեորգի Գյուրջիեւ-փիլիսոփա, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ եւ պարուսույց

2.Ավետիք Իսահակյան-բանաստեղծ

3.Հովհաննես Շիրազ-բանաստեղծ

4.Սերգեյ Համբարձումյան-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

5.Արտաշես Շահինյան-մաթեմատիկոս, մանկավարժ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

6.Արմենակ Մնջոյան-քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

7.Մհեր Մկրտչյան-դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

8.Էդմոնդ Քեոսայան-կինոռեժիսոր, կինոդրամատուրգ

9.Մարիամ եւ Երանուհի Ասլամազյաններ-նկարչուհիներ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ վաստակավոր եւ ժողովրդական նկարիչներ

10.Սերգեյ Մերկուրով-քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս

11.Մինաս Ավետիսյան-գեղանկարիչ

12.Արմեն Տիգրանյան-երգահան, խմբավար, ՀԽՍՀ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

13.Նիկողայոս Տիգրանյան-կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

14.Խաչատուր Ավետիսյան-կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

15.Շերամ (Գրիգոր Թալյան)-գուսան-երգահան

16.Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Մելքոնյան)-զվարճաբան-առակախոս

17.Քըրք Քըրքորյան (Գրիգոր Գրիգորյան)-ամերիկահայ գործարար, բարերար:

Նշված անձանց հուշարձաններից մի քանիսն արդեն Գյումրիում կան, այդ թվում` կիսանդրիները:

Քաղաքապետարանի` հուշարձանների ցանկի նախագծի հրապարակումը զարմանալի է, քանի որ ավագանու որոշմամբ տեղադրվելիք հուշարձանների ցանկը կազմելու համար կազմակերպվելու էր հանրային քննարկում, իսկ ահա այս դեպքում քաղաքապետարանն արդեն իսկ ցանկի նախագիծը կազմել է ու հրապարակել: Հանրային քննարկման ընթացքում հնարավոր է լինեն կամ չլինեն փոփոխություններ:

Այսօր Ասպարեզը Գյումրու քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչպես եւ ինչ սկզբունքով են կազմել տեղադրվելիք հուշարձանների ցանկը, ում կարծիքն ու տեսակետն են լսել. քաղաքապետարանից փոխանցին, որ հարցին կպատասխանեն վաղը:

Սեպտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին:

Որոշման նախագծում նշված է, որ հուշարձանները տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ: