Այսօր՝ 2018-07-23

ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է՝ դպրոցների էլիտարացումը չխթանելը. ԿԳ փոխնախարար Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. Թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ- տեսանյութ 25 տարի առաջ՝ այս օրը Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է պուտինի նվիրած ֆուտբոլի գնդակը Ով չի հավատում ներառական կրթական համակարգին, թող չլինի մանկավարժության մեջ. Աշոտյան Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արեւամտյան սահմանագոտի. քննարկել է առաջնագծի վերազինման հարցը (ֆոտո) «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները Վերջին օրերին Մեքսիկայում սպանվել է երրորդ պաշտոնյան Որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետին ձերբակալելու մասին Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից 9 մլն դրամ են յուրացրել Կարծիքները, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չեն. Նիկոլ Փաշինյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (տեսանյութ) Այս տարվա առաջին կիսամյակում 142 դատապարտյալ կրթություն է ստացել, այդ թվում բարձրագույն ու հետբուհական ՀՀ փոխվարչապետը Կատարինա Մատերնովայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)
Վայոց Ձորի բնակիչները վիրավորված են վարչապետից- տեսանյութ Տարոն Մարգարյանի ահռելի կարողությունը. Fact.TV-ի բացահայտումը- տեսանյութ «Երկիր Ծիրանի»-ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին Իշխանական նոր էլիտան քեֆ է արել. Ովքեր են մասնակցել Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան տոնակատարությանը. «Ժամանակ» Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից. «Ժողովուրդ» Երեք պատգամավորներ՝ թիրախում. նրանք կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ» Ոստիկանությունը պարզաբանում է Օսիպյանի կողմից 71 մլն դրամի արժողությամբ մեկ անձից կատարված գնումները «5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենը բացահայտումները Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանի աներձագը. «Փաստ» Խուզարկություն՝ Սերժ Սարգսյանի հայրական օջախում. «Ժամանակ» Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան Թուրքիայում բարեկարգվում են Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները Հիվանդության պատճառով Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Հրապարակվել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել. Ժաննա Գալստյան Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաեւ Վլադիմիր Գասպարյանը. «Հրապարակ» ՀՀ-ում պետք է փակվի անձերի դեմ պայքարի էջը. Շարմազանով Նաիրա Զոհրաբյանը հետ է պահել ինքնասպանության փորձ անող երիտասարդին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զենք- զինամթերքի և զինվորական հանդերձանքի հայտնաբերում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է». Տիգրան Խլղաթյան

 

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ- հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներից մեկն էլ, ում հետ զրուցեցինք զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների և մասնավորապես մարտական հերթապահության շուրջ, շարքային Տիգրան Խլղաթյանն է: Ինչպես մյուս դիրքապահները, ինքը նույնպես, համեստություն ցուցաբերելով, հայտնեց, որ պարզապես կատարում է իր ծառայողական պարտականությունները: «Եվ ընդհանրապես, դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը, ձեռքբերումներն ու ձախողումները ես համարում եմ յուրաքանչյուչիս և բոլորիս համատեղ ծառայության արգասիքը»:

Տիգրան Հենզելի Խլղաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ զբաղվելով սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:

Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման համար Տիգրանը կարևորում է բոլոր հանգամանքները` սկսած կցագրված զենքի խնամքից, նրան հստակորեն տիրապետելուց, անվտանգության կանոնների պահպանումից մինչև ծառայակիցների միջև ընկերական` առողջ մթնոլորտի առկայությունը:

«Գրեթե 6 ամիս է, ինչ ընդգրկված եմ մարտական հերթապահությունում և այս ընթացքում կարողացել եմ ավելի արժևորել դիրքապահի պարտականությունների կատարումը: Առանց քո գործի կարևորությունը գիտակցելու, առանց հայրենիքը սիրելու հնարավոր չէ նման պատասխանատու և նվիրական առաքելություն կատարել:

Ավագ ընկերների և դիրքապահի պարտականությունների կատարման անձնական փորձից համոզվել եմ և ծառայակից ընկերներիս էլ մշտապես հորդորում եմ լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները: Նույնիսկ եթե ամենուրեք լռություն է, ապա չպետք է դրանից առիթավորվել` թուլացնել զգոնությունը և, ընդհանրապես, խախտել անվտանգության կանոնները»,- մեզ հետ զրույցում շեշտում է շարքային Խլղաթյանը:

Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման գրավականներից մեկն էլ շարքային Խլղաթյանը կապում է անձնակազմի միջև տիրող ընկերական մթնոլորտի հետ: «Չնայած դիրքերում ծառայելու ոչ մեծ ժամանակահատվածին` ես դիրքապահի պարտականությունները կատարել եմ տարբեր անձնակազմերի հետ:

Մշտական տեղակայման վայրում գտնվելով` երբեմն այդ անձնակազմերի հետ շփվելու հնարավորություն կամ անհրաժեշտություն չի լինում, կամ այդ շփումները շատ մակերեսային բնույթ են կրում: Դիրքերում փոխվում է իրավիճակը: Այստեղ միմյանց հետ հարաբերությունները դառնում են ընկերական, և դրանք հետագայում զարգացնելու հիմքեր են ստեղծվում:

Դիրքերում համատեղ ծառայությունը, միմյանց հետ հաց կիսելը և իրար օգնելու պատրաստակամությունը այլ արժեք ու բովանդակություն ունեն», մեզ հետ զրույցում ասաց շարքային Տ. Խլղաթյանը` հավելելով, որ իր այցելած բոլոր դիրքերում միշտ համերաշխ մթնոլորտ է տեսել:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մեր հայրենիքի հասցեին հնչեցվող մշտական սպառնալիքները և ընդհանրապես արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի են կարևորում այն դերը, որը հայ զինվորն է անընդհատ` օրուգիշեր, եղանակային ցանկացած պայմաններում կատարում` ապահովելով մեր երկրի ու բնակչության անվտանգությունը: