Այսօր՝ 2018-07-23

ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է՝ դպրոցների էլիտարացումը չխթանելը. ԿԳ փոխնախարար Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. Թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ- տեսանյութ 25 տարի առաջ՝ այս օրը Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է պուտինի նվիրած ֆուտբոլի գնդակը Ով չի հավատում ներառական կրթական համակարգին, թող չլինի մանկավարժության մեջ. Աշոտյան Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արեւամտյան սահմանագոտի. քննարկել է առաջնագծի վերազինման հարցը (ֆոտո) «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները Վերջին օրերին Մեքսիկայում սպանվել է երրորդ պաշտոնյան Որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետին ձերբակալելու մասին Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից 9 մլն դրամ են յուրացրել Կարծիքները, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չեն. Նիկոլ Փաշինյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (տեսանյութ) Այս տարվա առաջին կիսամյակում 142 դատապարտյալ կրթություն է ստացել, այդ թվում բարձրագույն ու հետբուհական ՀՀ փոխվարչապետը Կատարինա Մատերնովայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)
Վայոց Ձորի բնակիչները վիրավորված են վարչապետից- տեսանյութ Տարոն Մարգարյանի ահռելի կարողությունը. Fact.TV-ի բացահայտումը- տեսանյութ «Երկիր Ծիրանի»-ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին Իշխանական նոր էլիտան քեֆ է արել. Ովքեր են մասնակցել Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան տոնակատարությանը. «Ժամանակ» Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից. «Ժողովուրդ» Երեք պատգամավորներ՝ թիրախում. նրանք կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ» Ոստիկանությունը պարզաբանում է Օսիպյանի կողմից 71 մլն դրամի արժողությամբ մեկ անձից կատարված գնումները «5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենը բացահայտումները Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանի աներձագը. «Փաստ» Խուզարկություն՝ Սերժ Սարգսյանի հայրական օջախում. «Ժամանակ» Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան Թուրքիայում բարեկարգվում են Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները Հիվանդության պատճառով Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Հրապարակվել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել. Ժաննա Գալստյան Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաեւ Վլադիմիր Գասպարյանը. «Հրապարակ» ՀՀ-ում պետք է փակվի անձերի դեմ պայքարի էջը. Շարմազանով Նաիրա Զոհրաբյանը հետ է պահել ինքնասպանության փորձ անող երիտասարդին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զենք- զինամթերքի և զինվորական հանդերձանքի հայտնաբերում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«1992 թ. սկսած ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ունենք վստահելի գործընկեր». Կարեն Կարապետյան

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է 25-ամյա արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը:

Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում: Որո՞նք էին դրանք.

90-ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հետ, ինչպես նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին: 90-ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձևաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար:

Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման վրա:

Ներկայում շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա:

Այսօր ուզում եմ նաև անդրադարձ կատարել այն փաստին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեզ հյուրընկալում է, և որն այս տասնամյակների ընթացքում հազարավոր բարձրակարգ կադրեր է տրամադրել Հայաստանին, ևս կայացել է Միջազգային զարգացման գործակալության և բազմաթիվ բարերարների ներգրավման շնորհիվ: Ամերիկյան համալսարանը հանդիսանում է մեր որակյալ կրթական հաստատություններից մեկը, և ողջունելի է, որ տարեցտարի այն ընդլայնվում է և առաջարկում էլ ավելի ընդգրկուն կրթություն մեր ուսանողներին:

Հարգելի գործընկերներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որ պետք է զարգացնենք և իրականացնենք:

Ներկայում Հայաստանն անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով: Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում` ապահովելու կայուն, երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություններ:

Իմ ելույթի սկզբում նշեցի, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ տարիների ընթացքում իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով: Ներկայիս մեր ամենակարևոր հրամայականներից են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք Հայաստանում, և մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների անմիջական և ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ՝ այս կարևորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս 25 տարիների հիմքի վրա ամրացած և կայացած համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի, և մենք նոր որակ և մակարդակ կհաղորդենք մեր հարաբերություններին:

Սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ լավ տրամադրություն:

Շնորհակալություն»: