Այսօր՝ 20 հոկտեմբերի 2017թ., 00:00 | Yandex.Metrika
1USD = 481.73AMD
1EUR = 568.97AMD
1RUB = 8.37AMD
Գլխագրեր
Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում Չեմպիոնների լիգա. A խումբ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բենֆիկային» - տեսանյութ
    
Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել «ԱԶԳ». Ընտանեկանից մինչև քաղաքական բռնություն Ե՞րբ Ճապոնիայի կայսրը կլքի գահը Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում «Ժամանակ». Կարեն Կարապետյանի սուրը Տարոն Մարգարյանի գլխին «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են Քննադատություն Ադրբեջանի դեմ քվեարկած թուրք պատգամավորներին «ԱԶԳ». Թերթ փակելու «արվեստը» Սաուդյան Արաբիայում բացվել է պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիան չի բացառում իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Սեռական հանցագործությունների թիվն ավելացել է Սպասվում է առանց տեղումների եղանակ «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվայում կբուժեն «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ կարտոֆիլ են մշակում 9-12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Կենտրոն վարչական շրջանում եւ Վայոց ձորի Գետափ գյուղում «Հայկական Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի չափերի է հասել «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞ւմ Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ վարչական շրջանում ԱՄԷ-ում նշանակվել է արհեստական բանականության զարգացման հարցերով զբաղվող առաջին նախարարը Վրաստանում նախընտրական տրամադրություն է Մոտ 100 հազար քուրդ լքել է Քիրքուքը Վեհափառը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի, հայ համայնքի հետ Ուկրաինայի հետ հարաբերությունները շատ սերտ են. Ջանելիձե Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունը Կորեական ընկերությունը Հայաստան գալու մտադրություն ունի Պարգևներ` ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին Իրանի փոխնախագահը Թուրքիայում է Մեր կառույցն արձանագրել է աշխարհում առավել բարձր ցուցանիշներ․ Լևոն Ալթունյան Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին Նախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին Մոսկվայում ձերբակալել են հայ տղամարդու սպանության մեջ կասկածվող անձին Հայաստան-Լիտվա համագործակցության հուշագիրը՝ գործողության մեջ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին - տեսանյութ Կողմերը պետք է տրամադրեն մտավոր սեփականության իրավունքների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սպառման ռեժիմ․ Հայաստան - ԵՄ համաձայնագիր Համաշխարհային բանկը նվազեցրել է 2018թ․ Թուրքիայի զարգացման ցուցանիշը Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Նախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան

 

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:

Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:

Հանրապետության Նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը:

«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ և ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաև եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների և պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում:

Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց և որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաև մայր Հայաստանում և ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաև բարեհամբույր բարերար է, և չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեև դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ:

Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան և իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարևոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից և ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաև նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, և օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր:

Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, և պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր ևս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, և ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետև գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, և շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաև բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար:

Պարո՛ն Էռնեկյան,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում: Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է: Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի և Հայաստանի պետության միջև կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, և այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է: Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, և այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար:

Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետևից: Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել: Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռևս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար: Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի և մեր ժողովրդի համար էլ է շատ կարևոր իրադարձություն: Վստահ եմ, որ նաև անձնապես Ձեզ համար է կարևոր իրադարձություն, որովհետև ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետև մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ:

Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին և փա՛ռք մեր հերոսներին»,- ասել է Հանրապետության Նախագահը: