Այսօր՝ 2018-09-19

Բաթումի դպրոցներից մեկում հայ-վրացական դասարան է բացվել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում Երևանը՝ կանաչ նախաձեռնությունների քաղաք Ազգային աղետ՝ Նիգերիայում ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում Աբխազիան նոր վարչապետ ունի Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարը կհանդիպի հայ գործարարների հետ ԱՀԿ և ԱՄն մասնագետները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը Սպասվում է անձրև և ամպրոպ Թուրքիան մտադիր է մտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-10 Մեկնարկում են «Եվրոպական ժառանգության օրերը» Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ Շվեդիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը - տեսանյութ Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը Կարևոր զարգացումներ Սիրիայում. կարող են սրվել Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները․ Արմեն Պետրոսյան Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի. Sport.panorama.am Բախտաձեն ու Թրամփի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Տո այ անտակտ կարերիստ. ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել. Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ կլինեն բոլոր դպրոցներում. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «արտագաղթ» է սկսվել. «Հրապարակ» Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազարույցի ձայնագրությունը. նոր բացահայտումներ Դատավորները չեն հանդարտվում. նրանք դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին․ «Հրապարակ» Սյունիքի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է - տեսանյութ Ողբերգական վթար և տասնյակ զոհեր. Հայկական կողմը զորակցություն է հայտնում Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․ Աշոտ Ասատրյան Սոցիալական բնակարանաշինության ծրագրով հիփոթեքային աննախադեպ պայմաններ կունենանք. վարչապետ Դպրոցը չի կարող որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Սարգսյան-Ալիև հանդիպում՝ ստեղծելու արժանահավատ միջավա՞յր

 

Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Ղարաբաղյան հակամարտության հետագա քննարկման համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ժնևում հաջորդ շաբաթ: Այս մասին երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ակնհայտ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի վերականգնման ու վստահության մթնոլորտի ձևավորման բանակցային սեղանին։ Այս տեսակետից, իհարկե, քանիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ միջավայր։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վերապահել մոնիտորինգային լիազորություն, ստեղծել հետաքննությունների արժանահավատ մեխանիզմներ։ Այս փուլում այս գործընթացի մեջ այս միջավայրի վերականգնումն է կարևորը», – ասել էր Արմեն Աշոտյանը:

Այսօր էլ նախագահականից եզակի անգամ այցելություններից ու հանդիպումներից մի քանի օր առաջ ժամանակացույցով տեղեկացրեցին, որ այդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է 2016 թվականի հունիսին Սանկտ-Պետերբուրգում: Եվ վերջին շրջանում առավելապես դժվար էր ենթադրել, որ նման հանդիպում տեղի կունենա՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում տրամադրությունները, այլև նկատի ունենալով միջազգային հարթակներում տեղի ունեցող զարգացումները: Հենց վերջինների ֆոնին էլ հավանական է, որ այս հանդիպումը թելադրված է ոչ միայն հենց հակամարտության կարգավորման առումով քայլ կատարելու, բանակցությունները վերսկսելու պահանջով, որքան արտաքին հարաբերություններում այս կամ այն քայլը կատարելու առևտրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման իրողությամբ:

Ուստի հստակ է, որ ակնկալիքներ չպետք է լինեն բանակցությունների վերսկսման, որևէ քայլ առաջ կատարելու առումով: Ավելի շուտ հարկ կլինի փոքր-ինչ սպասել ու տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն Ժնևում ծրագրվող այս հանդիպումից հետո, հատկապես որ առջևում ոչ միայն Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների հավաքն է Բրյուսելում՝ նոյեմբերի 24-ին, այլև ԵԱՏՄ առնչությամբ նորություններ ևս կարող են լինել. Սերբիա, Մոլդովա, Ադրբեջան...

Բաց հարցերի շարքում է թերևս նաև հանդիպման տեղի ընտրությունը, եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, ու հանդիպման տեղի և նախաձեռնության առումով էլ մի տեսակ մրցակցային իրավիճակ է ստեղծվել: