Այսօր՝ 2018-09-19

Բաթումի դպրոցներից մեկում հայ-վրացական դասարան է բացվել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում Երևանը՝ կանաչ նախաձեռնությունների քաղաք Ազգային աղետ՝ Նիգերիայում ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում Աբխազիան նոր վարչապետ ունի Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարը կհանդիպի հայ գործարարների հետ ԱՀԿ և ԱՄն մասնագետները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը Սպասվում է անձրև և ամպրոպ Թուրքիան մտադիր է մտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-10 Մեկնարկում են «Եվրոպական ժառանգության օրերը» Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ Շվեդիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը - տեսանյութ Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը Կարևոր զարգացումներ Սիրիայում. կարող են սրվել Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները․ Արմեն Պետրոսյան Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի. Sport.panorama.am Բախտաձեն ու Թրամփի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Տո այ անտակտ կարերիստ. ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել. Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ կլինեն բոլոր դպրոցներում. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «արտագաղթ» է սկսվել. «Հրապարակ» Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազարույցի ձայնագրությունը. նոր բացահայտումներ Դատավորները չեն հանդարտվում. նրանք դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին․ «Հրապարակ» Սյունիքի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է - տեսանյութ Ողբերգական վթար և տասնյակ զոհեր. Հայկական կողմը զորակցություն է հայտնում Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․ Աշոտ Ասատրյան Սոցիալական բնակարանաշինության ծրագրով հիփոթեքային աննախադեպ պայմաններ կունենանք. վարչապետ Դպրոցը չի կարող որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Կրակագծից դուրս է բերել քսանյոթ վիրավոր և սպանված ընկերների». Սուրեն Մնացականյանը կլիներ 56 տարեկան

 

«Արցախյան ազատամարտի հերոս Սուրեն Էդուարդի Մնացականյանն այսօր կլիներ 56 տարեկան, սակայն նրա ճակատագիրն էր հավերժ մնալ 33 տարեկան», գրում է հերոսի դուստրը՝ Անժելա Մնացականյանը: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, երեք երեխաների հայրը, որոնցից մեծը հինգ տարեկան էլ չկար, զոհվել է 1994 թվականի ապրիլի 25-ին:

Գրող Զորի Բալայանը, լսելով Սուրենի զոհվելու լուրը, իր «Դժոխք և դրախտ» գրքում գրում է «Փրկելով իր ընկերներին զոհվեց ջոկատի հրամանատարի տեղակալ Սուրեն Էդուարդի Մնացականյանը: Բայց չէ՞, որ նա փրկել է քսանյոթ մարդու կյանք: Երկրորդ աշխարհամարտի տարիներին այդպիսի սխրանքի համար «կարգադրագրի» համաձայն շքանշանի էին արժանացնում»:

Սուրեն Մնացականյանը 1990-1994 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի պաշտպանական մարտերին: 1990 թվականի փետրվար-մարտ ամիսներին մասնակցել է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի պաշտպանությանը: 1992 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը Կոտայքի ինքնապաշտպանության գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտերին՝ որպես գումարտակի հրամանատար:

1994 թվականի հունվարի 22-ին զորակոչվել է եռամսյա վարժական հավաքին, որպես առաջին վաշտի հրամանատարի տեղակալ և մասնակցել Օմարի լեռնացքի և Մարտակերտի Չայլու, Թալիշ և Մատաղիս գյուղերի ազատագրման մարտերին:

Զորի Բալայանը գրում է. «Օմարի լեռնանցքի ազատագրումից հետո նրան ուղարկեցին Մարտակերտի կողմերը; Փետրվարին հայտնի դարձավ, որ մի մարզիկ տասը կիլոմետր շալակած տարել է իր վիրավոր հրամանատարին` ձյունապատ լեռնանցքներով և փրկել նրան: Մարզիկի անունը` Սուրեն Էդուարդի Մնացականյան»:

Չալյու գյուղի ազատագրման մարտերի ժամանակ Սուրենը թեև վիրավորվում է թևից, սակայն չի թողնում մարտադաշտը և շարունակում է կրակագծից դուրս բերել քսանյոթ վիրավոր և սպանված ընկերների` աճյունը չթողնելով թշնամու պիղծ ձեռքերին:

Նրա սիրտը կանգ է առել անանուն բարձունքի վրա` Վերին Չայլու և Թալիշ գյուղերի միջև ընկած տարածությունում: Մարտական ընկերները բարձրունքը անվանել են հերոսի անվամբ: Սուրեն Մնացականյանի բարձրունք:

Հոկտեմբերի 18-ին Սուրենի ամուսնության օրն էր, կցանկանայինք մեջբերել Սուրենի գրած բանաստեղծություններից մեկը` նվիրված կնոջը Ռամինա Հարութունյանին:

ՈՒԶՈՒՄ ԵՄ

Ուզում եմ ուժեղ ձեռքեր ունենալ և հզոր թիկունք.

Եվ գիտե՞ս ինչու…

Որ երբ ուզենամ ու երբ ուզենաս,

Տանեմ Քեզ գրկած

Ձեռքերով իմ այս,

Ուր որ ուզենաս, ու որ ուզենաս,

Առանց դադարի, առանց ընդմիջում…

Գունատ այտերիդ, մարմար ճակատիդ հպվեմ շուրթերով,

Ինչպես սիրահար արեգակի շող

Դեռ ձյունաթաթախ ճերմակ ձնծաղկին:

Հպվեմ, որ երկա~ր արևես կյանքին:

28/07/1989