Այսօր՝ 2018-12-19

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Մամեդյարովի հայտարարությանը Քննչական կոմիտեն ավարտել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ծայրից ծայր զավեշտ է. Իվետա Տոնոյանը մեկնաբանել է աշխատանքից ազատման մասին լուրերը Երևանում 18-ամյա ՌԴ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչեւ վերջ. Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում. «Փաստ» Արդեն ուրվագծվում են Արցախում նախագահական ընտրությունների 3 գլխավոր հավակնորդները. «Հրապարակ» Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. հները դժգոհ են. «Ժողովուրդ» «Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ» ԱԺ-ում նախկինները «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին. անգամ կահավորման հարցով Փաշինյանն է զբաղվում. «Հրապարակ» Բոլորն արդեն սպասում են հեղափոխության երկրորդ սերիային․ «Փաստ» Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից. քվեարկությունների նոր կարգ՝ ԱԺ-ում․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի նոր թեկնածու կա. նրան առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը. «Հրապարակ» Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ նախագահի օգնականը․ «Փաստ» Երևանում և 8 մարզում այսօր լույս չի լինի Լիլիթ Մակունցը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար. «Ժամանակ» Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է Իվետա Տոնոյանին. «Ժամանակ» Վանաձորի Արցախի պուրակում տղամարդու դի է հայտնաբերվել
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ի՞նչ է իրականում ասել ԵՄ պաշտոնյան՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ

 

Հայկական լրատվական դաշտը հաճախակի ենթարկվում է տարբեր հոսանքների, որոնց բերածն ու տարածը այդքան էլ դժվար չէ հասկանալ:

Երեկվանից շրջանառվում է մի կիսատ-պռատ տեղեկություն, թե իբր հոկտեմբերի 26-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը չի բացառել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է ստորագրվել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին, այլ ավելի ուշ։

Յոհանես Հանը, ըստ նույն տեղեկատվության, չի մատնանշել, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծել է, որ այն միարժեքորեն կստորագրվի:

Անճշտություններն ու չստուգված տեղեկությունները երբեք չեն պակասում լրահոսում, սակայն հստակ է, որ դրանց հաշվին շահարկումներն են ավելանում: Մինչդեռ Հանի մեկ ժամանոց տեսագրության համաձայն, որ հասանելի է Եվրոպական հանձնաժողովի կայքէջում, հստակ է նրա պատասխանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հայտարարությանը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման շահարկումների առնչությամբ:

«Հստակեցնեմ, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի», ըստ տեսագրության՝ ասում է Հանը, ավելացնելով, որ ժամկետների առումով ծրագրված է փաստաթուղթը ստորագրել գալիք գաագաթաժողովի շրջանակներում:

Հատկանշական է, որ Հանը կարևորում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի աննախադեպ բնույթը, երբ նման պայմանագիր է կնքվում ԵԱՏՄ անդամ երկրի հետ: «Դա ցույց է տալիս, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ և ունենալ համաձայնագիր ԵՄ հետ», ընդգծում է Յոհանես Հանը՝ շեշտելով, որ կարևորը Հայաստանի ժողովրդի շահն է:

Հայաստանայն մասնակիցներից ևս մեկի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հարցը հնչում է հանդիպման վերջում, որին ի պատասխան Յոհանես Հանը պարզաբանում է, որ Հայաստանին տրվող բյուջետային աջակցությունը որպես հասկացություն սխալ է ընկալվում, քանի որ դա ոչ թե բյուջեին տրվող աջակցություն է, այլ աջակցության՝ պետական մարմինների ու ծրագրերի միջոցով իրականացվող տարբերակ, երբ գումարը տրվում է բարեփոխումներ անելուց հետո Հանուն արդարության նշենք, որ ԵՄ հանձնակատարը հենց այս հատվածում շեշտադրում է որ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում թերևս չշարունակվի, քանի որ այդ ոլորտում բարեփոխումները հայաստանյան իշխանությունները ձախողել են:

Ինչևէ, չալարելու և մի քիչ էլ լեզվի իմացւթյան դեպքում հստակ կարելի էր ստուգել ու հավաստիանալ, որ ԵՄ հանձնակատարը Հայաստան-Եմ համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին խոսք անգամ չի ասել: