Այսօր՝ 2019-01-24

Լուկաշենկոն բողոքել է ֆեյքային լուրերից ՊՆ պարզաբանումը՝ զինծառայող Յուրի Բրոյանի գործի վերաբերյալ 6 մարզիկներ ձմեռային զորակոչից տարկետում ստացան. Նրանք ըմբշամարտիկներ ու բռնցքամարտիկներ են Մխիթար Հայրապետյանը կգլխավորի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Կառավարությունը արտոնություն է տրամադրել «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Մերժվել է Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը․ փաստաբան Տիգրան Ավինյանը հրաժարվել է ծառայողական ևս մեկ մեքենայից Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւս հրավիվել է ՔԿ Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին․ նախարար Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի Նոր դրոշմապիտակները կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel Tigra-ն. կա վիրավոր Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. Արտակ Զեյնալյան «Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը». Կարպիս Փաշոյան
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունները կապված են Արցախյան հիմնախնդրի հետ. Գագիկ Համբարյան

 

Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել երկրում: Հոկտեմբերի 17-ի փոխարեն ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11-ին:

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը նման շտապողականություն դրսևորում և ինչպե՞ս դակարող է կապված լինել Ղարաբաղյան հարցի հետ. այս և այլ հարցերի մասին GlobNews.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

«Կարծում եմ, որ Իլհամ Ալիևը ամբողջ ամռան ընթացքում ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ ունի իրականացնելու, և ինչ-որ գործողություններ է ծրագրել աշնանը. հենց սրանով է պայմանավորված Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելը»:

Քաղաքագետի համոզմամբ, արտահերթ նախագահական ընտրությունները կապված են Արցախյան հիմնախնդրի հետ՝ լինի դա բանակցային գործընթաց կամ նոր պատերազմի սանձազերծում: «Կարծում եմ, որ Ալիևը փորձում է ավելի ամուր հիմքերով հանդես գալ աշնանը: Նա ընտրությունները տեղափոխել է գարուն, որպեսզի աշնանը իր ծրագրերը հանգիստ իրականացնի»:

Ըստ քաղաքագետի, արտահերթ նախագահական ընտրությունները կապված չեն ներքաղաքական խնդիրների հետ, քանի որ եթե անգամ ընտրությունները անցկացվեին հոկտեմբերի 17-ին, միևնույն է, բռնատիրական երկրում որևէ ընդդիմության մասին խոսք լինել չէր կարող և նախագահի միակ հավանական թեկնածուն շարունակելու էր մնալ Ալիևը: «Իր պաշտոնավարման 15 տարիների ընթացքում Ալիևը հասցրեց ամբողջապես ոչնչացնել ադրբեջանական ընդդիմությանը, և ինչ-որ ներքին խոչընդոտ չկար՝ ընտրությունները աշնանից գարուն տեղափոխելու»:

2016 թվականի ապրիլյան քառօրյան, ըստ Համբարյանի, արդեն ստիպել է, որ մենք պատրաստ լինենք ամեն տեսակ անակնկալի, որը մեզ կարող է մատուցել մեր արևելյան հարևանը: «Սա ևս մեկ ազդակ պետք է լինի մեզ համար, որ Ադրբեջանի հետ բանակցությունները ընդամենը բանակցություններ են, ոչ ավելին: Մենք պետք է այժմ ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր սպառազինության շատացմանը, բանակի հզորացմանը և երկրի զարգացմանը»:

Հարցին՝ արդյո՞ք աշնանը պետք է պատերազմի սպասել, քաղաքագետը պատասխանեց. «Կոնկրետ պատերազմի մասին ոչինչ չեմ կարող ասել: Հնարավոր է, որ ադրբեջանական իշխանությունները գնան փոխզիջման, որը Ալիևից մեծ ջանքեր է պահանջում: Ադրբեջանում Ալիևը զոմբիացրել է հասարակությանը այն աստիճան, որ որևէ մեկը չի հավատում, թե Ադրբեջանը որևէ զիջման կգնա: Բաքուն առաջնորդվում է կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով, որը իհարկե լիովին հակասում է մեր դիրքորոշմանը, երբ մենք հայտարարում ենք, որ իրոք կոնֆլիկտի լուծմանմ փոխզիջման սկզբունքի կողմնակից ենք»:

Սակայն, ըստ քաղաքագետի, ավելի հավանական է, որ Ադրբեջանը նոր պատերազմ կսանձազերծի, իսկ Ալիևին պետք է, որ այդ ժամանակ ինքն արդեն ընտրված նախագահ լինի:

Նարե ԳՆՈՒՆԻ