Այսօր՝ 2018-10-20

Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին Իլհամ Ալիեւը մեկնել է Թուրքիա 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ Երեւանի բնակֆոնդի սեյսմիկ պաշտպանվածության առումով քաղաքապետարանն այսօր էլ չունի որեւէ ծրագիր. «Երեւանի հանրություն» Ոստիկանները ծեծել և հայհոյել են անչափահասին․ քրեական գործ է հարուցվել Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում մի շարք փողոցներ փակ են լինելու Թիֆլիս՝ իմ փոքրիկ Փարիզ. Երևանում կկայանա Թենգիզ Միկոյանցի ցուցահանդեսը Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի Հուբեյ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհաշինական աշխատանքների որակին Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գերմանիայի դեսպանատուն Վրաստանն այսօր պատրատ չէ անդամակցել Եվրամիությանը. ԵՄ դեսպան Կամո Արեյանը ազատվել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր է կնքվել Արայիկ Հարությունյանը Գերմանիայում մասնակցել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա Ողբերգական վրաերթ Երևանում. մահացել է բանակից զորացրված 22-ամյա երիտասարդը Զոհրաբ Մնացականյանն ու Կորեայի դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները
Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ. Արա Բաբլոյան Ես սրանից լավ հոտ չեմ առնում. Արմեն Ռուստամյան Պավլիկ Մանուկյանի հրաժեշտը Միայնակ Գայլին Արծվիկ Մինասյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Վահրադյանը և Աշոտ Հակոբյանն ազատվել են պաշտոններից «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել Լուրջ բախում է եղել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Փաստ» Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա» - տեսանյութ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել.Էդուարդ Շարմազանով Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը. Սևադա Հակոբյան Աշնանային դեպրեսիա. ովքե՞ր են ավելի խոցելի Մալխաս Ամոյանը դարձել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ու ես կկանգնեմ նրա կողքին. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին Գեներալ Մանվելը հրաժարվում է առաջարկից՝ ցուցմունք չի տալիս Քոչարյանի դեմ. «Հրապարակ» ՀԲՖ նախագահ. Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ Սա տանելու է արյունահեղության, իրենց պաշտոնի համար ժողովրդի դեմ են դուրս գալիս. Սասուն Միքայելյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Համակարգչում բնակվողները. ինչպե՞ս երեխային ազատել վիրտուալ իրականության ճիրաններից

 

10-ամյա Նատալին չէր պատկերացնում իր առօրյան առանց համակարգչի: Նատալիի մայրը նշում է, որ երեխան օրվա մեծ մասը անցկացնում էր համակարգչի առաջ նստած:

«Ոչ մի կերպ չէինք կարողանում նրան կտրել իր խաղերից, մի քանի ժամ համոզում էի, մինչև անջատում էր համակարգիչը, որ դասերը սովորեր: Ես վախենում էի, որ այդքան երկար էկրանի մոտ նստելուց տեսողության հետ կապված խնդիրներ կունենա, սակայն այլ խնդիրներ առաջացան: Նկատում էի, որ երեխաս օտարանում է մեզնից: Կար մի պահ, երբ նրան սկսել էին դուր գալ ագրեսիվ խաղերը: Նա խաղում էր խաղեր, որտեղ սպանում էին մինյանց, չարի ու բարու հակամարտությունն էր գերիշխում: Նկատեցի, որ երեխան էլ էր ագրեսիվ դրաձել, վախեր էին առաջացել նրա մոտ, գիշերները չէր քնում, կամ արթնանում էր ու լացելով գալիս ինձ մոտ»:

Զգալով, որ խնդիրը օր օրի խորանում է՝ ծնողները դիմել են հոգեբանի: «Հոգեբանի խորհրդով արդեն մի քանի ամիս Նատալին ավելի քիչ ժամանակ է անցկացնում համակարգչի մոտ նստած: Սկզբնական շրջանում շատ դժվար էր արգելել երեխային մոտենալ համակարգչին, բայց փորձում էինք շեղել նրա ուշադրությունը ավելի հետաքրքիր խաղերով: Չնայած մինչև այսօր էլ վախերը լրիվ չեն անցել. (օրինակ եթե դրսում արդեն մութ է, Նատալին միայնակ մի սենյակից մյուսը չի գնա, անպայման որևէ մեկը պետք է գնա, վառի լույսը, դրանից հետո նոր նա մտնում է սենյակ), բայց կարծում եմ, որ այդ ամենն էլ ժամանակի հարց է» նշում է Նատալիի մայրիկը:

Միանշանակ ճիշտ չէ համակարգիչը և օնլայն խաղերը միայն բացասական կողմից դիտարկելը, քանի որ դրանք ունեն նաև իրենց դրական կողմերը: Շատ դեպքերում համակարգիչը օգնում է զարգացնել երեխայի մտավոր կարողությունները, երբեմն էլ այն սփոփանք է լինում ծնողների համար:

Картинки по запросу համակարգչի դիմաց երեխա

«Համակարգիչը մեր փրկիչն է: Տղաս 5 տարեկան է, շատ աշխույժ երեխա է, ամբողջ օրը չարություն է անում: Տանը մեզ հանգիստ չի տալիս, դրսում` երեխաներին: Երբ նյարդերս տեղի են տալիս, միացնում եմ համակարգիչը կամ պլանշետը: Նա ժամերով խաղում է, իսկ մենք հանգստանում ենք», նշում է տիկին Սուսաննան:

Похожее изображение

Համակարգչի՝ մեր կյանք մտնելուն զուգահեռ, երևան եկան նաև համակարգչային ակումբները: Թեև անցած տարիների համեմատ դրանց պահանջարկը նվազել է, սակայն հիմա էլ համակրգչային սրահները հաճախորդների պակաս չեն զգում:

«Այցելուները հիմնականում դպրոցականներ են, լինում են հաճախորդներ, որ ամբողջ օրը՝ առավոտից երեկո այստեղ են: Հիմնականում 13-14 տարեկան տղաներն են խմբերով գալիս նստում ու ժամերով խաղում: Մի քանի տարի առաջ ավելի շատ էին գալիս, հիմա բոլորը սմարտֆոններ ունեն իրենց ձեռքին, արդեն կարիք չկա գումար վճարել համակարգչից օգտվելու համար» նշում է երևանյան համակարգչային սրահներից մեկի աշխատակցուհին:

Похожее изображение

14-ամյա Արամը նշում է, որ շատ է սիրում օնլայն խաղեր խաղալ, թեև ծնողները հաճախ են բարկանում խաղերին չափից շատ ժամանակ տրմադրելու համար, այնուամենայնիվ, Արամը երբեք ծնողներից թաքուն համակարգչային սրահ չի գնացել. «Ես հիմնականում Playstation եմ խաղում, դասերից հետո հավաքվում ենք մեր կամ ընկերներիցս մեկի տանը ու խաղում: Եթե մեզ չխանգարեն կամ ծնողները անընդհատ չզանգեն, մենք անվերջ կարող ենք խաղալ»:

Եկար ժամանակ համակրգչի դիմաց նստելը երեխային կարող է օտարել հասարակությունից: Հոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով առավոտից երեկո համակարգչի դիմաց անցկացնելը երեխայի մոտ ձևավորում է այն կարծիքը, որ համակարգիչն է իր լավագույն ընկերը, ու աստիճանաբար դժվարություններ են առաջանում մարդկանց հետ շփման մեջ: «Համակարգչային խաղերից կախում ունեցողները մեր օրեում շատ-շատ են, ինչը հատկապես նկատելի է դեռահասների շրջանում: Եթե անտեսենք այն ֆիզիկական վնասները, որոնք առաջանում են նստակյաց վիճակից, հոգեբանական առումով դրանք այնքան լուրջ խնդիրներ կարող են առաջացնել, որ նույնիսկ անհնար է պատկերացնել: Առաջնային խնդիրը, որն առաջ է գալիս համակարգչային խաղերով տարվելիս, իրականությունից կտրվելն է: Երեխան կամ դեռահասը սկսում են նույնականանալ իրենց հերոսների հետ և ապրել վիրտուալ իրականությամբ»:

Հոգեբանի կարծիքով, երեխաներին համակարգչային կախվածությունից զերծ պահելու գործում մեծ է ծնողների դերը. «Ծնողները հնարավորինս շատ ջանք պետք է գործադրեն, որպեսզի երեխան համակարգչի առջև ավելի քիչ նստի: Իհարկե միանշանակ չի կարելի արգելել երեխային համակարգչին կամ հեռախոսին մոտենալ, որովհետև մեծ ցանկությունն ու անավարտության զգացողությունն ավելի մասշտաբային խնդիրների կարող են հանգեցնել, քան բուն երևույթը, բայց դիվանագիտորեն մոտենալու պարագայում հնարավոր է երեխային իրականություն բերել: Երեխան պետք է առավել գնահատի մարդկանց հետ շփումն ու հաղորդակցումը, քանի որ դրանք ավելի օգտակար են, առավել մեծ փորձ են տալիս, լցնում են դրական լիցքերով, միօրինակ չեն և կառուցում են շրջապատ, որտեղ մարդն իրեն երբեք օտարված զգալ չի կարող»:

Տասնամյակներ շարունակ սերունդները մեծացել են բակում խաղալով, սակայն համակարգչի մուտքը մեր կյանք, ստվեր է գցել նաև բակային խաղերի վրա:

Похожее изображение

Համեմատության համար նշենք, որ հիմա ավելի քիչ երեխաների կարող ենք տեսնել բակում խաղալիս, քան 10 տարի առաջ էր: Լինում են նաև դեպքեր, որ ծնողները գերադասում են, որ երեխան մնա տանը և համակարգչով խաղա, այլ ոչ բակ գնա:

30-ամյա Արմինեն երկու տղա ունի, սակայն նրա երեխաներին շատ հազվադեպ կարելի է տեսնել բակում խաղալիս. «Մեր ժամանակ չկար համարգիչ, ինտերնետ, զբաղմունքը քիչ էր ու մենք դրսում էինք անցկացնում մեր ժամանակի մեծ մասը: Հիմա բարեբախտաբար ժամանակները փոխվել են: Բակում խաղալը ամեն դեպքում ավելի վտանգավոր է, քան տանը մնալը: Ես գերադասում եմ երեխաներս ամբողջ օրը համակարգչով խաղան, բայց իմանամ, որ տանն են, քան իրենց օրը դրսում անցակացնեն»

Հարկ է նշել, որ դեռ կան շատ երեխաներ, ովքեր կարողանում են համատեղել և բակում ընկերների հետ ժամանակ անցկացնելը, և նորագույն տեխնոլոգիաներից օգտվելը:

Սեդա ԳԵՎՈՐԳՅԱՆ