Այսօր՝ 18 փետրվարի 2018թ., Yandex.Metrika
1USD = 480.94AMD
1EUR = 602.52AMD
1RUB = 8.53AMD
Գլխագրեր
Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Աշխատանքային օրենսգիրքը ավելի շատ գործատուամետ է, քան՝ աշխատողամետ. աշխատանքային շուկայի արդար ու անարդար կողմերը «ԵԼՔ»-ի առաջարկը խորհրդարանը մերժեց. ի՞նչ է սպասվում- տեսանյութ
 
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը Երբ հանդիպում են հին ու նոր սերնդի հերոսները- ֆոտոշարք Արթուր Գևորգյանը կես դրույք «դեմն առնող անվտանգության աշխատակից է. Արայիկ Հարությունյան «National Geographic»-ն Արցախից լուսանկարների շարք է հրապարակել՝ չխուսափելով «Հանրապետություն» տերմինից Թուրքիայում վեց լրագրող դատապարտվել է ցմահ ազատազրկման Ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերվել․ ՍԱՊԾ Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել «Ուոթֆորդ»-ի հարձակվողին Սևանա լճի տարածքում քաղաքացի է կորել Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ Փհենչհանում օլիմպիական խաղերի մեդիաավանում լրագրող է մահացել Վրաստանում գնացքը դուրս է եկել գծերից «Գանձասար-Կապանը» հաղթել է գերխոշոր հաշվով Թուրքիան նոր տվյալներ է հրապարակել Աֆրինում քրդերի կուրստների վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը՝ Արմեն Սարգսյանի և նրա կնոջ հայտարարագրերի մասին Բնապահպանության նախարարությունում քննարկվել են կանոնների խախտմամբ իրականացվող որսի կանխարգելման ուղիները Թուրքական զորքերը թունավոր գազ են կիրառել Աֆրինում Պետերբուրգում հայտնվել են Վրաստանը բնութագրող ճանապարհային նշաններ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել Անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին. ՄԱԿ-ի կոչը՝ Թուրքիային Հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Այսօր նշվում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը Հայաստանի ջրացատկորդները մրցաշրջանը կսկսեն Գերմանիայում Ո՞վ կարող է հաջորդել Ստոլթենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Վիլնյուսի փողոցում «Москвич» է այրվել Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Կարգազանց հետիոտները կտուգանվեն 5000 դրամով․ ՃՈ - տեսանյութ Հոկեյի «Արարատ» ակումբը երկու պարտություն կրեց Թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, եթե քրդերը դուրս գան Մանբիչից. Չավուշօղլու ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ Բուֆոնը հնարավոր է հեռանա «Յուվենթուս»-ից Ճապոնացի մենասահորդ Հանյուն՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Ֆեդերերը կրկին կդառնա աշխարհի առաջին ռակետ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ պատից մի հրացան է կախել, որը պետք է «կրակի». «Ժամանակ»

Առողջապահության նախարարությունն իր հակածխախոտային ակցիաներից առաջ պետք է լրջորեն զբաղվեր քաղաքացիների սննդակարգի խնդիրներով․ Դավիթ Պիպոյան

 

Այս տարի Երևանում հնարավոր է բացվի առաջին McDonald's-ը։ Նմանատիպ ցանցերը հայտնի են ամբողջ աշխարհում, բայց հայտնի են նաև իրենց բացասական ազդեցությամբ։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով, այն մարդիկ, ովքեր հաճախում են նմանատիպ վայրեր, տեղյակ չեն, թե որքան շաքար են պարունակում գազավորված ըմպելիքներն ու կաթնային կոկտեյլները։ Ըստ Պիպոյանի, բարձր ջերմամշակում անցած մթերքների դեպքում առաջանում է ակրիլամիդը, որը ուռուցքածին է։

«Մենք ունենք վատ սնուցում, մենք ունենք սննդակարգ, որը բազմաթիվ ռիսկեր է պարունակում այն դեպքում, երբ անչափահասներն այդ մասին չեն էլ գիտակցում։ Պետք է լինի համապատասխան նախարարութուն, որը դպրոցական պարտադիր ծրագրերի կամ համապատասխան իրազեկումների միջոցով կներկայացնի այս տեղեկատվությունը», ասաց Դավիթ Պիպոյանը։

Վերջինս ցավով նշեց, որ լավ խոհանոց և սննդակարգ ունեցքող մեր երկիրն այժմ դարձել է աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրներից մեկը։ Դավիթ Պիպոյանի համոզմամբ, պատճառներից մեկը պետական հոգացության բացակայությունն է։

«Քաբաբն էլ է արագ սնունդ, սակայն այն պատրաստված է հավի մսից, որը սպիտակ թռչնամիս է, այն քիչ ճարպեր է պարունակում։ Քաբաբի հետ հրամցվող լավաշը, լոլիկը և կարտոֆիլը, կաղամբը չի կարելի համեմատել բարձր ջերմամշակում անցնող կիսաֆաբրիկատի հետ, որը բարձր ռիսկեր է պարունակում՝ ազատ ռադիկալներ, ակրիլամիդ», ասաց բանախոսը։

Դավիթ Պիպոյանը Ֆաստֆուդի փոխարեն խորհորդ տվեց ընտրել քաբաբը։

Նրա խոսքով Երևանում McDonald's-ի նման ցանցերը էժան չեն և գնային առումով մրցունակ չեն։

«Եթե Երևանում ունենանք McDonald's-ի նման հանրային սննդի ցանց, որն առաջարկի մրցունակ գին, ապա երիտասարդների սննդակարգում այն միանշանակ դառնալու է բաղադրիչ, որովհետև մեր երիտասարդները չունեն համապատասխան գիտելիք և չգիտեն դրանց վտանգների մասին, մասնավորապես, չհավասարակշռված սննդակարգ, մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր, մեծ քանակությամբ շաքար, ակրիլամիդ, որը բերում է ծերացման», ասաց Պիպոյանը։

Նրա կարծիքով, առողջապահության նախարարությունն իր հակածխախոտային ակցիաներից առաջ, լավ կլիներ, որ լրջորեն զբաղվեր քաղաքացիների սննդակարգի և սնունդով պայմանավորված հանրային առողջապահական խնդիրների ուսումնասիրությամբ։