Այսօր՝ 18 փետրվարի 2018թ., Yandex.Metrika
1USD = 480.94AMD
1EUR = 602.52AMD
1RUB = 8.53AMD
Գլխագրեր
Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Աշխատանքային օրենսգիրքը ավելի շատ գործատուամետ է, քան՝ աշխատողամետ. աշխատանքային շուկայի արդար ու անարդար կողմերը «ԵԼՔ»-ի առաջարկը խորհրդարանը մերժեց. ի՞նչ է սպասվում- տեսանյութ
 
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը Երբ հանդիպում են հին ու նոր սերնդի հերոսները- ֆոտոշարք Արթուր Գևորգյանը կես դրույք «դեմն առնող անվտանգության աշխատակից է. Արայիկ Հարությունյան «National Geographic»-ն Արցախից լուսանկարների շարք է հրապարակել՝ չխուսափելով «Հանրապետություն» տերմինից Թուրքիայում վեց լրագրող դատապարտվել է ցմահ ազատազրկման Ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերվել․ ՍԱՊԾ Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել «Ուոթֆորդ»-ի հարձակվողին Սևանա լճի տարածքում քաղաքացի է կորել Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ Փհենչհանում օլիմպիական խաղերի մեդիաավանում լրագրող է մահացել Վրաստանում գնացքը դուրս է եկել գծերից «Գանձասար-Կապանը» հաղթել է գերխոշոր հաշվով Թուրքիան նոր տվյալներ է հրապարակել Աֆրինում քրդերի կուրստների վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը՝ Արմեն Սարգսյանի և նրա կնոջ հայտարարագրերի մասին Բնապահպանության նախարարությունում քննարկվել են կանոնների խախտմամբ իրականացվող որսի կանխարգելման ուղիները Թուրքական զորքերը թունավոր գազ են կիրառել Աֆրինում Պետերբուրգում հայտնվել են Վրաստանը բնութագրող ճանապարհային նշաններ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել Անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին. ՄԱԿ-ի կոչը՝ Թուրքիային Հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Այսօր նշվում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը Հայաստանի ջրացատկորդները մրցաշրջանը կսկսեն Գերմանիայում Ո՞վ կարող է հաջորդել Ստոլթենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Վիլնյուսի փողոցում «Москвич» է այրվել Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Կարգազանց հետիոտները կտուգանվեն 5000 դրամով․ ՃՈ - տեսանյութ Հոկեյի «Արարատ» ակումբը երկու պարտություն կրեց Թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, եթե քրդերը դուրս գան Մանբիչից. Չավուշօղլու ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ Բուֆոնը հնարավոր է հեռանա «Յուվենթուս»-ից Ճապոնացի մենասահորդ Հանյուն՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Ֆեդերերը կրկին կդառնա աշխարհի առաջին ռակետ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ պատից մի հրացան է կախել, որը պետք է «կրակի». «Ժամանակ»

Լևոն Մկրտչյանը պարգևատրել է 2017 թվականի 41 լավագույն ուսանողներին

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից, ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական կարողություններից բացի բնորոշում են նաև արժեքային հատկանիշները: Այս իմաստով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն իսկապես մրցունակ է և մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, թե որքան բարձր է Հայաստանի ուսանողության արժեքային նշաձողը: Ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ մեր համալսարաններում կամավորական մեծ շարժում սկսվեց: Երբ միջազգային հարթակներում առիթ ունեցա ներկայացնելու, թե որքան կամավոր երիտասարդներ են այդ օրերին մեկնել առաջին գիծ երկիրը պահելու, իմ արտասահմանցի գործընկերները զարմացած էին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր հասարակության մեջ ձևավորվում է սեփական ուժերին վստահ, Հայաստանի անկախությանը նվիրված, հայրենասեր և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող սերունդ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ «Լավագույն ուսանող» մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը նաև հասարակական գործունեությունն է: Նախարարը շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ հորդորել է ուսանողներին ողջ կյանքի ընթացքում բացի մասնագիտական կարողությունների զարգացումից պահել ազգային առաքելության գիտակցումը: Լևոն Մկրտչյանը նշել է նաև, որ բարձրագույն կրթության համակարգն այժմ գտնվում է փոփոխությունների կարևոր փուլում: «Ողջ աշխարհում այսօր բարձրագույն կրթության վերաիմաստավորում է տեղի ունենում, և մենք իրավունք չունենք և չենք կարող այս գործընթացից անմասն մնալ: Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի վերլուծել մեր բացթողումները, շտկել սխալներն ու ընթանալ առաջ: Մենք ուզում ենք ստեղծել միասնական կրթական տարածք, որտեղ ուսանողը կարող է ազատ տեղաշարժվել՝ ստանալու իրեն անհրաժեշտ գիտելիքները: Մեր քաղաքականությունը ուսանողակենտրոն է, և մեր բոլոր բուհերը կոչված են բավարարելու ուսանողի կարիքները: Մենք պարտավոր ենք բացել համակարգը, ապահովել դասախոսների և ուսանողների փորձի փոխանակում և լայն շարժունություն»,- նշել է ԿԳ նախարարը:

Նախարարությունից նշում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հինգ տարի է անցկացվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպվում է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ըստ հետևյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկական հաղթողների փաստաթղթերը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է հանրապետական մրցութային հանձնաժողով, որն ամփոփելով բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոշում է կայացնում ըստ աստիճանների և ոլորտների հաղթողներին: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորներով, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ և այլն) և հասարակական ակտիվությունը:

2017 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 41 ուսանող` ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 400.000, 2-րդ տեղ՝ 270.000 և 3-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ: