Այսօր՝ 2018-05-23

ՊՆ պատվիրակությունը կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին 59-ամյա կինը վրաերթից 2 օր անց մահացել է Ռուս-վրացական պատերազմից 10 տարի անց. ՄԻԵԴ-ը վաղը որոշում կկայացնի Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը «Բարև Տիգրանակերտ»․ Կարո Փայլանի ուշագրավ գրառումը Դեսպան Մկրտչյանը և Էստոնիայի վարչապետը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները Մայիսի 28-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումներ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մանեկենները․ ֆոտո Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին «Աստված ստեղծել է ձեզ այդպիսին ու սիրում է ձեզ այդպիսին». Հռոմի պապն աջակցության խոսքեր է ասել չիլիացի միասեռականին Քննություն է տարվում՝ պարզելու Ուլնեցի փողոցում անկարգությունների մասնակիցների ինքնությունը Մայիսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 380 երեխա Մարգար Եսայանը կրկին Թուրքիայի իշխող կուսակցության ընտրացուցակում է Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը Մայիսի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնի Զանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը Պարոն Քաղաքապետ, ի՞նչ է կատարվում Երևանի թ.132 հիմնական դպրոցում, տեղյա՞կ եք. Անահիտ Բախշյան Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը
Վարչապետն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանին Արտասահմանում ուսանած հայ մասնագետները պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը Նիկոլ Փաշինյանին տհաճ անակնկալ է սպասվում. «Ժողովուրդ» «Ես սկսում եմ նոր համաժողովրդական շարժում «Քայլ արա՝ մերժիր Նիկոլին, Թռիչք արա՝ միացիր Անիին առաջաբանով»»․ Անի Զախարյան Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ․ Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Հրազդանի ՊԵԿ-ի ՀՀԿ-ական աշխատակիցների կողմից դավադրություն Նիկոլ Փաշինյանի դեմ. ահազանգ. araratnews.am Ճամպրուկը մորս գեղեցկությունն էր տանում, և մեր անհայր մանկությունը. նամակ՝ ի պատասխան Նարե Շարմազանովային Կապանում մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է իժ տեսակի օձ Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք. Իսագուլյան Սերժ Սարգսյանն այս պահին ՀՀԿ նիստ է անում. թարմացվող Փաշինյանը չընտրվեց վարչապետ- լրացվող Ռոբերտ Քոչարյանը խուճապի մեջ է. ՉԻ Արտաշատ-Երևան ավտոբուսը չի գործում. արտաշատցիները տաքսիներով են գալիս Երևան Շիրակի մարզպետը հրաժարական է ներկայացրել. թարմացվող Շմայսը չի տխրել. «Մինչեւ հիմա ոնց էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել». «Ժամանակ» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է. «Ժամանակ» Այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք․ Փաշինյան․ (ֆոտո, տեսանյութ) - լրացվող Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ տարեկան 270 մլն դրամ հատկացնում է մի ՍՊԸ-ի. Արսեն Թորոսյան Հայդե Փարիզ. Կարեն Կարապետյանը և Վարդան Հարությունյանը մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից. «Ժամանակ» ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները. hetq.am
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-04-05 11:20:00 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-04-05 10:40:32 2018-04-04 11:09:44 2018-03-30 11:27:19

Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը

 

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:

Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ Նախագահի հանձնարարականի համաձայն, պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի կառավարման վարչությունում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացվել է պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն. ուսումնասիրվել են ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած առևտրային կազմակերպությունների ցուցանիշները, դրանց պատճառներն ու ձեռնարկված միջոցների համարժեքությունը: Ներդրվել են նաև գործարար ծրագրերի մշակման որակական չափորոշիչներ և դրանց արդյունավետության գնահատման համակարգ: Գործարար ծրագրի օրինակելի ձևում հստակ սահմանվել են կատարման ենթակա հիմնական տնտեսական ցուցանիշները: Հանձնարարականի համաձայն, մշակվել են նաև պետբաժնեմասով ընկերությունների ծրագրային ցուցանիշների վերահսկողության, գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման համապատասխան մեխանիզմներ և իրավական կարգավորումներ:

Պետական գույքի կառավարման վարչության պետը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև պետական գույքի կառավարման ոլորտի 2017թ. ամփոփ ցուցանիշները, Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի իրականացման ընթացքը, ոլորտում արդիական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ արդիական մեթոդների և գործիքների կիրառումը, սոցիալական կարևորության խնդիրների հստակ կարգավորումը, մասնավորեցվող ընկերությունների սոցիալական պարտավորությունների պահպանումը:

Արման Սահակյանի հավաստմամբ, ի կատարումն Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի, մշտական հսկողության տակ են պահվում սոցիալական կարևոր նշանակության՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացները, դրանք հասցվել են ավարտին՝ պարզեցնելով վարչարարությունն ու դյուրացնելով ընթացակարգերը:

Վարչության պետը զեկուցել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից և մյուս ուղղություններից գոյացած և պետական բյուջե վճարված ֆինանսական մուտքերի դինամիկան, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի բարեփոխման աշխատանքները։

Արման Սահակյանը նշել է, որ արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրվել են սնանկության վարույթի շրջանակում պետական գույքի իրացման հետ կապված խնդիրները:

Մշակվել են պետական պարտավորությունների լիարժեք կատարմանն ուղղված իրավական կարգավորումներ:

Հանրապետության Նախագահը կարևորել է նախատեսված ծրագրերը պատշաճ մակարդակով և նախատեսված ժամկետներում ավարտելը, ընդգծելով, որ դրանք, այդ թվում՝ Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագիրը, կարևոր նշանակություն ունեն պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու, սոցիալական կարևոր հարցեր լուծելու տեսանկյունից: