Այսօր՝ 18 փետրվարի 2018թ., Yandex.Metrika
1USD = 480.94AMD
1EUR = 602.52AMD
1RUB = 8.53AMD
Գլխագրեր
Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Աշխատանքային օրենսգիրքը ավելի շատ գործատուամետ է, քան՝ աշխատողամետ. աշխատանքային շուկայի արդար ու անարդար կողմերը «ԵԼՔ»-ի առաջարկը խորհրդարանը մերժեց. ի՞նչ է սպասվում- տեսանյութ
 
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը Երբ հանդիպում են հին ու նոր սերնդի հերոսները- ֆոտոշարք Արթուր Գևորգյանը կես դրույք «դեմն առնող անվտանգության աշխատակից է. Արայիկ Հարությունյան «National Geographic»-ն Արցախից լուսանկարների շարք է հրապարակել՝ չխուսափելով «Հանրապետություն» տերմինից Թուրքիայում վեց լրագրող դատապարտվել է ցմահ ազատազրկման Ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերվել․ ՍԱՊԾ Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել «Ուոթֆորդ»-ի հարձակվողին Սևանա լճի տարածքում քաղաքացի է կորել Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ Փհենչհանում օլիմպիական խաղերի մեդիաավանում լրագրող է մահացել Վրաստանում գնացքը դուրս է եկել գծերից «Գանձասար-Կապանը» հաղթել է գերխոշոր հաշվով Թուրքիան նոր տվյալներ է հրապարակել Աֆրինում քրդերի կուրստների վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը՝ Արմեն Սարգսյանի և նրա կնոջ հայտարարագրերի մասին Բնապահպանության նախարարությունում քննարկվել են կանոնների խախտմամբ իրականացվող որսի կանխարգելման ուղիները Թուրքական զորքերը թունավոր գազ են կիրառել Աֆրինում Պետերբուրգում հայտնվել են Վրաստանը բնութագրող ճանապարհային նշաններ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել Անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին. ՄԱԿ-ի կոչը՝ Թուրքիային Հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Այսօր նշվում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը Հայաստանի ջրացատկորդները մրցաշրջանը կսկսեն Գերմանիայում Ո՞վ կարող է հաջորդել Ստոլթենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Վիլնյուսի փողոցում «Москвич» է այրվել Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Կարգազանց հետիոտները կտուգանվեն 5000 դրամով․ ՃՈ - տեսանյութ Հոկեյի «Արարատ» ակումբը երկու պարտություն կրեց Թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, եթե քրդերը դուրս գան Մանբիչից. Չավուշօղլու ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ Բուֆոնը հնարավոր է հեռանա «Յուվենթուս»-ից Ճապոնացի մենասահորդ Հանյուն՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Ֆեդերերը կրկին կդառնա աշխարհի առաջին ռակետ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ պատից մի հրացան է կախել, որը պետք է «կրակի». «Ժամանակ»

Իրավապաշտպանները դատապարտում են «Երկիր Ծիրանի» անդամի նկատմամբ բռնությունը

 

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում Երեւանի է ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կողմից բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող եւ թաղամասում գարշահոտություն տարածող կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հանրապետական խմբակցության ավագանու անդամների եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջեւ հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ դուրս են հանել ընդդիմադիր խմբակցության անդամներին։

«Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին եւ քաշում վերջինիս մազերը ։

Բռնություն է կիրառվել նաեւ լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։

Հիշեցնենք, որ ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաեւ պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաեւ լրագրողների աշխատանքի խոչընդոտում։

«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ եւ թափանցիկ քննություն եւ քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:

Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական եւ հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին»: