Այսօր՝ 2018-09-20

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին» Առգրավվել է միայն Yerevan today-ի այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում. ՔԿ-ն կոչով դիմել է լրատվամիջոցին Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը Սիրիայում հայերին ու ասորիներին փրկելու համար գովել է ԻՀՊԿ-ի գեներալին «Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, նախարարը հրաժարական պահանջելու իրավասություն չունի. Սուրեն Պապիկյան Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը Արամ Սարգսյան. Տեսանյութի հրապարակումն իմ դեմ է Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Արմեն Աշոտյան Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում․ Range Rover-ը հայտնվել է դաշտում․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200»-ը Գերմանահայ գործարարները Գարեգին Բ-ին ներկայացրել են իրենց ծրագրերը Մոսկվայում Կարո Հալաբյանին նվիրված հուշարձան կկանգնեցնեն Մինչ այս պահը չկան տեղեկություններ, որ որեւէ թեկնածուի կյանքին ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել. ոստիկանություն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Իսպանիայիում Վրաստանի 15 քաղաքացու են ձերբակալել Արթուր Դավթյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Տո այ անտակտ կարերիստ. ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել. Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ կլինեն բոլոր դպրոցներում. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «արտագաղթ» է սկսվել. «Հրապարակ» Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազարույցի ձայնագրությունը. նոր բացահայտումներ Դատավորները չեն հանդարտվում. նրանք դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին․ «Հրապարակ» Սյունիքի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է - տեսանյութ Ողբերգական վթար և տասնյակ զոհեր. Հայկական կողմը զորակցություն է հայտնում Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․ Աշոտ Ասատրյան Սոցիալական բնակարանաշինության ծրագրով հիփոթեքային աննախադեպ պայմաններ կունենանք. վարչապետ Դպրոցը չի կարող որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Թողարկվել է Երևանի տարեկան բյուջեի ամփոփ տեղեկագիրը

 

Երևանի քաղաքապետարանը հինգերորդ տարին անընդմեջ թողարկել է Երևան քաղաքի տարեկան բյուջեի ամփոփ ցուցանիշների տեղեկագիրը, որը հնարավորին հանրամատչելի ձևաչափով ներկայացնում է մայրաքաղաքի տարեկան եկամուտների, դրանց աղբյուրների, ինչպես նաև ծախսերի մասին տեղեկատվություն։ Միաժամանակ գրքույկում առկա է մայրաքաղաքում իրականացվող շարունակական և նոր ծրագրերի մասին տեղեկատվություն` դրանց ոլորտային, ինչպես նաև վարչական շրջանների միջև ծախսային բաշխվածության համամասնություններով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բյուջեի տեղեկագիրը ներառում է նաև Երևան քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագրով նախատեսված գերակայությունների և առաջնահերթությունների մասին ամփոփ տեղեկատվություն։ Հաշվի առնելով, որ 2018-ը նաև Երևանի զարգացման հնգամյա ծրագրի մեկնակետն է, ընթացիկ տարվա համար Երևանի բյուջեով նախանշված ծրագրերը միտված են լինելու ապահովել բնակչության կենսական շահերի պահպանման առաջնահերթությունները, մայրաքաղաքի տարածքային համաչափ և կայուն զարգացման, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականությունը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումն ու բարեփոխումները։

Գրքույկի օրինակները տեղադրված են և բաժանվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներում:

Ի դեպ նշենք, որ բյուջետային ծախսերի մասին ամբողջական և ամենօրյա թարմացման ռեժիմով տեղեկատվությունը հասանելի է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Ինտերակտիվ բյուջե» հավելվածում: