Այսօր՝ 18 փետրվարի 2018թ., Yandex.Metrika
1USD = 480.94AMD
1EUR = 602.52AMD
1RUB = 8.53AMD
Գլխագրեր
Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Աշխատանքային օրենսգիրքը ավելի շատ գործատուամետ է, քան՝ աշխատողամետ. աշխատանքային շուկայի արդար ու անարդար կողմերը «ԵԼՔ»-ի առաջարկը խորհրդարանը մերժեց. ի՞նչ է սպասվում- տեսանյութ
 
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը Երբ հանդիպում են հին ու նոր սերնդի հերոսները- ֆոտոշարք Արթուր Գևորգյանը կես դրույք «դեմն առնող անվտանգության աշխատակից է. Արայիկ Հարությունյան «National Geographic»-ն Արցախից լուսանկարների շարք է հրապարակել՝ չխուսափելով «Հանրապետություն» տերմինից Թուրքիայում վեց լրագրող դատապարտվել է ցմահ ազատազրկման Ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերվել․ ՍԱՊԾ Ռուսական «Պոբեդան» Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի թռիչքներ կկատարի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել «Ուոթֆորդ»-ի հարձակվողին Սևանա լճի տարածքում քաղաքացի է կորել Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ Փհենչհանում օլիմպիական խաղերի մեդիաավանում լրագրող է մահացել Վրաստանում գնացքը դուրս է եկել գծերից «Գանձասար-Կապանը» հաղթել է գերխոշոր հաշվով Թուրքիան նոր տվյալներ է հրապարակել Աֆրինում քրդերի կուրստների վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը՝ Արմեն Սարգսյանի և նրա կնոջ հայտարարագրերի մասին Բնապահպանության նախարարությունում քննարկվել են կանոնների խախտմամբ իրականացվող որսի կանխարգելման ուղիները Թուրքական զորքերը թունավոր գազ են կիրառել Աֆրինում Պետերբուրգում հայտնվել են Վրաստանը բնութագրող ճանապարհային նշաններ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել Անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին. ՄԱԿ-ի կոչը՝ Թուրքիային Հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Այսօր նշվում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը Հայաստանի ջրացատկորդները մրցաշրջանը կսկսեն Գերմանիայում Ո՞վ կարող է հաջորդել Ստոլթենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Վիլնյուսի փողոցում «Москвич» է այրվել Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Կարգազանց հետիոտները կտուգանվեն 5000 դրամով․ ՃՈ - տեսանյութ Հոկեյի «Արարատ» ակումբը երկու պարտություն կրեց Թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, եթե քրդերը դուրս գան Մանբիչից. Չավուշօղլու ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ Բուֆոնը հնարավոր է հեռանա «Յուվենթուս»-ից Ճապոնացի մենասահորդ Հանյուն՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Ֆեդերերը կրկին կդառնա աշխարհի առաջին ռակետ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ պատից մի հրացան է կախել, որը պետք է «կրակի». «Ժամանակ»

Հանրահավաք Ստեփանակերտում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին (ֆոտո)

 

Այսօր՝ փետրվարի 13-ին, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կազմակերպվել է տոնական երթ եւ հանրահավաք:

«Արցախպրես»-ի փոխանցնամբ՝ երթի մասնակիցները պաստառներով, դրոշներով, կոչերով, «Միացում» վանկարկելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել են դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Հանրահավաքին օրհնության խոսք է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Ղարաբաղյան շարժման մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:

Հանրահավաքին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ 1988 թվականը բեկումնային է եղել հայ ժողովրդի պատմության մեջ:

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը վերհիշելով 1988 թվականի հանրահավաքը, ասել է. «Այն ժամանակ մենք ճնշված էինք: 1988-ին մեզանից յուրաքանչյուրը դուրս է եկել հրապարակ մի պարզ նպատակով՝ շրջել հայոց պատմության վերջին 100-ամյակի շեղված անիվը: Դուրս էր եկել գիտակցելով, որ ինքը հզոր կայսրության պատժիչ մեքենայի անիվների տակ կարող էր մնալ: Իսկ այսօր, բարեբախտաբար, մեզ պաշտպանում է հայոց հզոր բանակը»:

Միաջոցառման ընթացքում, տեսակապի միջոցով ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներն են հղել նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Եվրոխորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու մշակութային հայտնի գործիչներ:

Վերջում հնչել են ազգային երգեր, պարեղանակներ՝ Վերածննդի հրապարակը վերածելով ազգային մեծ տոնախմբության հարթակի:

Հանրահավաքին ներկա էին ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախյան շարժման առաջամարտիկներ եւ նրանց գործն այսօր շարունակող երիտասարդներ, հյուրեր եւ այլք: