Այսօր՝ 2019-01-24

6 մարզիկներ ձմեռային զորակոչից տարկետում ստացան. Նրանք ըմբշամարտիկներ ու բռնցքամարտիկներ են Մխիթար Հայրապետյանը կգլխավորի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Կառավարությունը արտոնություն է տրամադրել «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Մերժվել է Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը․ փաստաբան Տիգրան Ավինյանը հրաժարվել է ծառայողական ևս մեկ մեքենայից Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւս հրավիվել է ՔԿ Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին․ նախարար Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի Նոր դրոշմապիտակները կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel Tigra-ն. կա վիրավոր Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. Արտակ Զեյնալյան «Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը». Կարպիս Փաշոյան Հայաստանն ու Սինգապուրրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել Երևանում 62-ամյա քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ոստիկանները հայտնաբերել են Խոր Վիրապում արտասահմանցիներին կողոպտած 39-ամյա կասկածյալին

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտյոմ Դոդորյանը։

երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Աննա Օհանջանյանը, ով հայտնել է, որ իր կազմակերպության տուրիստներն այժմ գտնվում են Խոր Վիրապում, որտեղ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի, ներկայացել որպես Ոստիկանության ծառայողներ ու խուզարկության են ենթարկել նրանց՝ վերցնելով հեռախոսներն ու գումարները։

Կայքի տեղեկություններով՝ Խոր Վիրապ են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի բնակիչ, 27-ամյա Ջոն Ալմաջարը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Խոր Վիրապ եկեղեցու տարածքում իրեն է մոտեցել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով ներկայացել է, որ ինքը Ոստիկանության աշխատակից է, իրենից պահանջել է իր մոտ եղած իր փաստաթղթերը, իսկ հետո նրանից վերցրել է 1200 Արաբական Միացյալ Էմիրությունների դրհամ, 100 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ, որից հետո ինքը կարողացել է այդ անծանոթից գումարի մի մասը վերցնել, սակայն նա դիմել է փախուստի։

Նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կողոպուտ կատարողը Ա. Դոդորյանն է, ով Ջ. Ալմաջարին ցույց է տվել Հայ-ռուսական-կազակական միավորման վկայական։

Պարզվել է նաև, որ նա նմանատիպ կողոպուտ է կատարել նաև Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում բնակվող, 34-ամյա Մարկ Լի Ալկարդենի նկատմամբ։ Նույն եկեղեցու տարածքում ներկայանալով որպես Ոստիկանության աշխատակից՝ նրանից հափշտակել է Արաբական Միացյալ Էմիրությունների 1000 դրհամ, 9000 դրամ և որոշ չափի ԱՄՆ դոլար։

Խուզարկությամբ Ա. Դոդորյանի մոտ հայտնաբերվել է Արաբական Միացյալ Էմիրությունների 300 դրհամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին ահազանգած Ա. Օհանջանյանը «Դելի Տուր» ՍՊԸ-ի տնօրենն է, տուժածներից Ջոն Ալմաջարը աշխատում է «Դուբայ-Ֆրանցիսկո» ռեստորանում՝ որպես հաշվապահ, իսկ Մարկ Լի Ալկարդենն աշխատում է Դուբայում գործող «ՀԱՅԱԹ» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։