Այսօր՝ 2018-05-23

ՊՆ պատվիրակությունը կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին 59-ամյա կինը վրաերթից 2 օր անց մահացել է Ռուս-վրացական պատերազմից 10 տարի անց. ՄԻԵԴ-ը վաղը որոշում կկայացնի Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը «Բարև Տիգրանակերտ»․ Կարո Փայլանի ուշագրավ գրառումը Դեսպան Մկրտչյանը և Էստոնիայի վարչապետը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները Մայիսի 28-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումներ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մանեկենները․ ֆոտո Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին «Աստված ստեղծել է ձեզ այդպիսին ու սիրում է ձեզ այդպիսին». Հռոմի պապն աջակցության խոսքեր է ասել չիլիացի միասեռականին Քննություն է տարվում՝ պարզելու Ուլնեցի փողոցում անկարգությունների մասնակիցների ինքնությունը Մայիսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 380 երեխա Մարգար Եսայանը կրկին Թուրքիայի իշխող կուսակցության ընտրացուցակում է Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը Մայիսի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնի Զանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը Պարոն Քաղաքապետ, ի՞նչ է կատարվում Երևանի թ.132 հիմնական դպրոցում, տեղյա՞կ եք. Անահիտ Բախշյան Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը
Վարչապետն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանին Արտասահմանում ուսանած հայ մասնագետները պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը Նիկոլ Փաշինյանին տհաճ անակնկալ է սպասվում. «Ժողովուրդ» «Ես սկսում եմ նոր համաժողովրդական շարժում «Քայլ արա՝ մերժիր Նիկոլին, Թռիչք արա՝ միացիր Անիին առաջաբանով»»․ Անի Զախարյան Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ․ Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Հրազդանի ՊԵԿ-ի ՀՀԿ-ական աշխատակիցների կողմից դավադրություն Նիկոլ Փաշինյանի դեմ. ահազանգ. araratnews.am Ճամպրուկը մորս գեղեցկությունն էր տանում, և մեր անհայր մանկությունը. նամակ՝ ի պատասխան Նարե Շարմազանովային Կապանում մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է իժ տեսակի օձ Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք. Իսագուլյան Սերժ Սարգսյանն այս պահին ՀՀԿ նիստ է անում. թարմացվող Փաշինյանը չընտրվեց վարչապետ- լրացվող Ռոբերտ Քոչարյանը խուճապի մեջ է. ՉԻ Արտաշատ-Երևան ավտոբուսը չի գործում. արտաշատցիները տաքսիներով են գալիս Երևան Շիրակի մարզպետը հրաժարական է ներկայացրել. թարմացվող Շմայսը չի տխրել. «Մինչեւ հիմա ոնց էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել». «Ժամանակ» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է. «Ժամանակ» Այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք․ Փաշինյան․ (ֆոտո, տեսանյութ) - լրացվող Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ տարեկան 270 մլն դրամ հատկացնում է մի ՍՊԸ-ի. Արսեն Թորոսյան Հայդե Փարիզ. Կարեն Կարապետյանը և Վարդան Հարությունյանը մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից. «Ժամանակ» ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները. hetq.am
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-04-05 11:20:00 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-04-05 10:40:32 2018-04-04 11:09:44 2018-03-30 11:27:19

«Ունենք լավ հնարավորություն՝ մեր հայրենակիցներին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում». Վարչապետը ծանոթացել է Սփյուռքի նախարարության 2017 թ. գործունեությանը

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման նպատակով և մշակել հայրենադարձությունը խթանող ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, և հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձևավորվել են առևտրային ցանցեր, և սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր և օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության և սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաև տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր և այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր և սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր և տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների և առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը և այլն: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում և համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա¬հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձևավորման խնդրին՝ կարևորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը և մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: «Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձևակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի և սփյուռքի նախարարության միջև շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձևակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել և ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարևորել է նաև սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու և քարոզելու գործում, և հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: