Այսօր՝ 2018-09-19

Բաթումի դպրոցներից մեկում հայ-վրացական դասարան է բացվել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում Երևանը՝ կանաչ նախաձեռնությունների քաղաք Ազգային աղետ՝ Նիգերիայում ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում Աբխազիան նոր վարչապետ ունի Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարը կհանդիպի հայ գործարարների հետ ԱՀԿ և ԱՄն մասնագետները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը Սպասվում է անձրև և ամպրոպ Թուրքիան մտադիր է մտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-10 Մեկնարկում են «Եվրոպական ժառանգության օրերը» Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ Շվեդիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը - տեսանյութ Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը Կարևոր զարգացումներ Սիրիայում. կարող են սրվել Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները․ Արմեն Պետրոսյան Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի. Sport.panorama.am Բախտաձեն ու Թրամփի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Տո այ անտակտ կարերիստ. ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել. Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ կլինեն բոլոր դպրոցներում. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «արտագաղթ» է սկսվել. «Հրապարակ» Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազարույցի ձայնագրությունը. նոր բացահայտումներ Դատավորները չեն հանդարտվում. նրանք դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին․ «Հրապարակ» Սյունիքի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է - տեսանյութ Ողբերգական վթար և տասնյակ զոհեր. Հայկական կողմը զորակցություն է հայտնում Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․ Աշոտ Ասատրյան Սոցիալական բնակարանաշինության ծրագրով հիփոթեքային աննախադեպ պայմաններ կունենանք. վարչապետ Դպրոցը չի կարող որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Աշխատանքային օրենսգիրքը ավելի շատ գործատուամետ է, քան՝ աշխատողամետ. աշխատանքային շուկայի արդար ու անարդար կողմերը

 

Տիկին Օֆելյան մանկավարժի կրթություն ունի, բազմիցս ցանկացել է աշխատել երևանյան դպրոցներում, սակայն տնօրենները ակնհայտ գումար են պահանջել։ «Ունեմ 30 տարվա մանկավարժական փորձ, երկար տարիներ աշխատել եմ սահմանամերձ համայնքներում։ Երևան տեղափոխվելուց հետո դիմել եմ տարբեր ուսումնական հաստատություններ, սակայն ապարդյուն, մի քանի անգամ նույնիսկ 2000 դոլար են պահանջել աշխատանքի տեղավորելու համար»։

Այսօր շուկան է թելադրում մարդկանց աշխատել այնտեղ, որտեղ պահանջարկ կա։ Աշխատաշուկայում իսկապես կա որակյալ կադրերի պակաս, սակայն ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունված մարդիկ ստվերում են թողնում ֆինանսական միջոցներից զուրկ, սակայն մասնագիտական հմտություն ունեցող անձանց։ Մյուս կողմից՝ այսօր գործատուները առավելությունը տալիս են երիտասարդ կադրերին։

«Ունեմ մասնագիտական կրթություն, ցանկանում եմ աշխատել, սակայն չկա թափուր աշխատատեղ», ասում է 26-ամյա Տիգրանը, ով մասնագիտությամբ իրավաբան է։

Ակնհայտ է, որ համալսարանները տալիս են ավելի շատ կադրեր, քան դրանց կարիքը կա։ Միայն 2012-2016 թթ.-ին ԵՊՀ-ն ավարտել է 18118 ուսանող, իսկ 2016 թվականին իրավագիտության ֆակուլտետը՝ 255 ուսանող (տվյալները ԵՊՀ պաշտոնական կայքից, ysu.am)։

Բուհերը տալիս են բազմաքանակ մասնագետներ, սակայն շուկայում շարունակում են մեծ պահանջարկ ունենալ արհեստավորները, խոհարարները, վարսավիրները, վարորդներն ու առաքիչները։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) 2017 թվականի տվյալների, Հայաստանում պաշտոնապես գրանցված է 70 236 գործազուրկ։ Հայաստանում աշխատողի ու գործատուի իրավունքներն ու պարտականություններն ամրագրված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որն ընդունվել է 2004 թվականին։

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը կարծում է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը ավելի շատ գործատուամետ է, քան՝ աշխատողամետ։ «Այն ավելի շուտ գործատուների մասին օրենք է, քան ՝ Աշխատանքային օրենսգիրք։ Գործատուներին տրվում է լայն հնարավորություն աշխատակցին ազատելու,աիսկ աշխատողներին տրվում է սակավ հնարավորություն պաշտպանվելու», նշում է պարոն Ավետիսյանը։

ԱՎԾ տվյալների համաձայն, 2017 թվականի հունվարին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 95 հազար 811 մարդ։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2 տոկոսով։

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.6%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.3%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.8 %-ը։

Ըստ Զբաղվածության պետական գործակալության տվյալների, 2017թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 88.6 հազար մարդ (որից 57.9 հազարը կանայք են, 21.1 հազարը՝ երիտասարդ), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.8%- ով,իսկ տարեսկզբի համեմատ՝ 7.5%-ով։

Արդարության համար նշենք, որ աշխատանք գտնելիս էլ, շատ դեպքերում շրջանավարտների ակնկալիքները չեն համապատասախանում առկա առաջարկներին։ Ոմանք չեն ցանկանում աշխատել չնչին աշխատավարձով, մյուսներն էլ, թողնելով մասնագիտական կրթությունը, գտնում են այլընտրանքային աշխատանք։

Լիլիա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ