Այսօր՝ 2019-01-24

Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Գյուլենն ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո կարող է ապաստանել Եգիպտոսում Արագածոտնի մարզում «Ford Transit»-ն արգելափակվել է ձյան մեջ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է սիրիացի ներգաղթյալների անօրինական շահագործման հարցը Սուրենավան գյուղի բնակիչը կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ. հարուցվել է քրգործ Փաշինյանը զգուշանում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը. փորձագետ Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա. Հայկ Մարության ՀՀ հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է Էլեկտրահարման եղանակով որսացել են ձկներ ու բռնվել. ոստիկանություն Միգրանտներն իրենց հետ հիվանդություններ չեն տանում Եվրոպա ՀՅԴ-ն քննարկում է ժողովրդի բոլոր հատվածներին, նաև սփյուռքին վերաբերող բազում հարցեր ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ուժեղացվել է հսկողությունը կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոնների և գործողությունների նկատմամբ Ծառուկյանի խոսնակը՝ Պասկևիչյանի ֆիլմի մասին. Հանրությանը թյուրիմացության մեջ գցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն Հայտնի է աշխարհի ամենակրիմինալ երկիրը «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Թիվ 23 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ. Քաղաքապետարան ԱԺ 2-րդ նստաշրջանը հետաձգվում է. պատճառը կառավարության ծրագրի քննարկումն է Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու․ լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու․ ՃՈ պետի նախկին տեղակալ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. Փաշինյան
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանություն և փոխհրաձգություն է արձանագրվել․ չի բացառվում, որ կորուստները վերագրեն հայկական կողմին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Երբ ջրաներկի փոխարեն նկարչի վրձինը ընտրել է մուրաբան

 

Մինչ տատիկներն ու մայրիկները մուրաբայի պահածոները խնամքով դասավորում են ձմռանը թեյի սեղանի շուրջն հավաքվելու համար, Ռոբերտ Նիկողոսյանը դրանց շնորհիվ ստեղծում է յուրահատուկ դիմանկարներ, որոնք չնայած մնայուն չեն և շատ կարճ ժամանակ են պահպանվում, բայց երջանկության պահեր են ապահովում նրանց համար, ովքեր հայտնվում են Ռոբերտի ուշադրության, իսկ ավելի կոնկրետ մուրաբայի մեջ թաթախված վրձնի կենտրոնում:

Ռոբերտը խոստովանում է, որ քաղցրակեր է, և դա ևս կարելի է համարել պատճառներից մեկը, որի համար փորձեց նաև այս մոտեցումը ցուցաբերել ավանդական նկարչությանը: «Քաղցրակեր եմ, բայց, անկեղծ ասած, առաջնահերթ նոր և հետաքրքիր, չկրկնվող նյութ եմ համարում մուրաբան, ինչի համար էլ մտածեցի փորձել և տեսնել արդյունքը»:

Նկարչության հանդեպ մեծ սերը Ռոբերտին հնարավորություն է տալիս տարատեսակ միջոցներով նոր շունչ հաղորդել դրան: «Չեմ կարող նշել այն ամենն, ինչը դառնում է ինձ համար նյութ, որովհետև դրանք շատ են, տարբեր, և ես ամեն օր մի նոր բան եմ բացահայտում ու փորձարկում: Ամբողջ աշխարհին ծանոթ են ջրաներկով կամ յուղաներկով տարբերակները, թող հիմա էլ, օրինակ, հենց մուրաբայով նկարվի»:

Լավագույն դիմանկարները, մեր հերոսի կարծիքով, ստացվում են մուգ գույնի մուրաբաներով, քանի որ այդ ժամանակ շատ ավելի պարզ է ստացվում նկարը:

Ռոբերտի խոսքով, նրան ոգեշնչելն այդքան էլ բարդ չէ, միայն թե լինեն ճիշտ ընտրված նյութեր և հնարավորություններ: «Եթե կան վերը նշվածները ու միտքս հնարավորինս շուտ անելու հնարավորություն, ապա այդ դեպքում, գրեթե, անհնար է՝ ոգևորությունս նվազի»:

Նկարիչը նշում է նաև, որ, ի տարբերություն մյուս տարբերակների, մուրաբայով նկարելը ունի դժվարություններ: «Մուրաբայի դեպքում գործս մի-փոքր բարդանում է, որովհետև եթե այն ծորաց, ինձ ոչինչ չի մնա անելու, քան թուղթն աղբարկղն ուղարկելն ու նորից սկսելը: Նման դեպքերում ոչ մի ռետին օգնության հասնել չի կարող»:

Մուրաբայով նկարելու վարպետն երբեք չի փորձել մուրաբան ինքն անձամբ պատրաստել, փոխարենը արհեստավարժորեն բոլոր համերը «փորձել է համտեսել» նկարչության մեջ:

«Ուտելուց թզինն եմ նախընտրում, իսկ նկարելիս շատ կան: Մի դեպք եմ հիշում անգամ, երբ սև թթի մուրաբա էի ցանկանում փորձել, չգտա, մի անծանոթ ինձ նվիրեց»:

Ռոբերտի աչքից չեն վրիպում հատկապես հայկական կերպարները: «Մուրաբայով հայկական կերպարներ եմ շատ սիրում նկարել, երևի դրա նման քաղցր են ու նույնատիպ հիշողություններ են արթնացնում (ծիծաղում է)»:

Երիտասարդ նկարիչը լիահույս է, որ օրերից մի օր սեփական ցուցահանդեսը կունենա, իսկ մինչ այդ նրա աշխատանքներին ծանոթանալու համար ընտրել է ֆեյսբուքյան հարթակը, որն, ըստ իրեն, պակաս պատկերասրահ չէ. «Նկարն ավարտելուց անմիջապես հետո ներբեռնում եմ իմ էջ և հետևում մարդկանց արձագանքներին: Երբ արդեն մտածեմ, թե տեխնիկապես ինչպես ապահովեմ նկարներիս երկարաժամկետ պահպանությունը, այդ պահից սկսած լուրջ քայլեր կձեռնարկեմ սեփական ցուցահանդեսով հանդես գալու համար»:

Կգա ժամանակ, երբ Ռոբերտի նման բոլոր երիտասարդներն էլ կփորձեն իրենց բնագավառում կրեատիվություն և նոր մոտեցումներ ցուցաբերել, իսկ Ռոբերտը վստահ է, որ կյանքում միշտ էլ կգտնվեն զարմացնելու միջոցներ, միայն թե արժե մտածել և իրականացնել:

«Էսօր շատ բարդ ա նորովի հանդես գալը, որովհետև ամեն ինչ մեզնից առաջ արված ա, ստեղծված ա, բայց, հաստատ, զարմացնելու միջոցները չեն սպառվել, դե, ես էլ մուրաբան ընտրեցի»:

Ռոբերտի ցանկություններից մեկն է լինել սիրով ու ամեն աշխատանք կատարել նույն կերպ, որովհետև, իր դիտարկմամբ, մեր կյանքում պակասում է ոչ թե քաղցրությունը, այլ սերը՝ աստվածային սերը, ինչի հիմքի վրա էլ կարելի է կառուցել ցանկացած բան:

Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ imyerevan.com-ի