Այսօր՝ 2018-09-19

Բաթումի դպրոցներից մեկում հայ-վրացական դասարան է բացվել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում Երևանը՝ կանաչ նախաձեռնությունների քաղաք Ազգային աղետ՝ Նիգերիայում ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում Աբխազիան նոր վարչապետ ունի Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարը կհանդիպի հայ գործարարների հետ ԱՀԿ և ԱՄն մասնագետները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը Սպասվում է անձրև և ամպրոպ Թուրքիան մտադիր է մտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-10 Մեկնարկում են «Եվրոպական ժառանգության օրերը» Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ Շվեդիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը - տեսանյութ Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը Կարևոր զարգացումներ Սիրիայում. կարող են սրվել Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները․ Արմեն Պետրոսյան Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի. Sport.panorama.am Բախտաձեն ու Թրամփի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Տո այ անտակտ կարերիստ. ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել. Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ կլինեն բոլոր դպրոցներում. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «արտագաղթ» է սկսվել. «Հրապարակ» Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազարույցի ձայնագրությունը. նոր բացահայտումներ Դատավորները չեն հանդարտվում. նրանք դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին․ «Հրապարակ» Սյունիքի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է - տեսանյութ Ողբերգական վթար և տասնյակ զոհեր. Հայկական կողմը զորակցություն է հայտնում Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․ Աշոտ Ասատրյան Սոցիալական բնակարանաշինության ծրագրով հիփոթեքային աննախադեպ պայմաններ կունենանք. վարչապետ Դպրոցը չի կարող որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Նվագախմբի տղաներ»-ից Ճուտոյի թոռնուհին ընտրել է կոշկակարի մուրճը

 

Մեր քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել փոքրիկ կրպակների, որտեղ իրենց լուռ գործն են անում կոշկակարները և ջանասիրաբար օգնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ասում են՝ կոշիկները մարդու մասին շատ ավելին կարող են պատմել, քան մենք պատկերացնում ենք, հետևաբար կոշկակարների գործն, իսկապես, անգնահատելի է, քանի որ նրանց շնորհիվ է լիարժեք կազմվում մարդու մասին կարծիքը:

Կոշկակարությունը տղամարդու արհեստ է, բալես: Ահա այսպիսին էին բոլոր հարցվածների կարծիքներն այն մասին, թե ով կարող է զբաղվել կոշկակարությամբ, բայց հերոսն, ում պիտի ներկայացնենք իգական սեռի ներկայացուցիչ է:

Իմանալով «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի թոռնուհու կոշկակար լինելու մասին՝ որոշեցինք գտնել նրան ու զրուցել նրա հետ: Երկար փնտրտուքից հետո վերջապես հայտնվեցինք նրա կրպակի մոտ, որտեղ ժպտերես աղջիկը ընդունում ու ճանապարհում էր իր հաճախորդներին:

25-ամյա Քրիստինեն տարբեր մասնագիտություններ ունի. լեզվաբան է, դաշնակահար: Դաշնամուրի հանդեպ սերը պապիկի՝ Ռոբերտ Մկրտչյանի (Ճուտո) շնորհիվ է առաջացել: Եվ արդեն 4 տարի է՝ մեր հերոսը երրորդ մասնագիտություն է գտել ու խոստովանում է, որ կոշկակարությունը ևս հոգեհարազատ է իրեն: «Կոշկակարության հանդեպ սերը քեռիս է սերմանել, ով շուրջ 30 տարի է՝ զբաղվում է սրանով: Սկզբանական շրջանում ամեն օր իջնում ու լուռ հետևում էի, թե նա ինչպես է աշխատում, փորձում էի որսալ ամեն տեսակ նրբություն, որը կապված էր արհեստի հետ: Օգնում էի, և շուտով թեթև աշխատանքները քեռիս ինձ էր վստահում: Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ զբաղվել են կոշիկի հետ առնչվող գործերով: Հայրիկս նոր կոշիկների արտադրությամբ էր զբաղվում, և ես էլ ժամանակի ընթացքում սկսեցի սիրել այս գործը, որը վերածվեց մասնագիտության ու արդեն մի քանի տարի է՝ հիմնական աշխատանքի»:

Քրիստինեն խոստովանում է՝ չնայած հասարակության մեջ տարածված այն կարծիքներին, որ կոշկակարությունը տղամարդուն վայել աշխատանք է, երբեք չի ամաչել, որ զբաղվում է սրանով, ավելին՝ փորձում է անել հնարավորինս ամեն բան, որ աշխատանքը գերազանց կատարի և չզիջի տղամարդ կոշկակարներին: «Երբեմն պատահում են հաճախորդներ, ովքեր գալիս են, ինձ տեսնում և խնդրում, որ կանչեմ վարպետին: Եվ երբ ես ասում եմ, որ ինքս եմ վարպետը, իրենք էնպես բուռն են արձագանքում, որ ներկայացնելու չի (ծիծաղում է): Անգամ եղել են մի քանի անախորժ դեպքեր, երբ ինձ վիրավորել են, մինչև անգամ գող ու ավազակ անվանել, բայց ես դրանից չեմ չարացել կամ փոխել իմ վերաբերմունքը: Հասկանում ու գիտակցում եմ, որ ես գործ ունեմ ամենատարբեր մարդկանց հետ ու միշտ աշխատում եմ բոլորի հանդեպ սիրալիր ու քաղաքավարի լինել:

25-ամյա կոշկակարուհին ուրախությամբ է նշում, որ տարիների ընթացքում պատկերը փոքր-ինչ փոխվել է, և մարդիկ իգական սեռի ներկայացուցչին կոշկակարի աթոռին նստած տեսնելիս ավելի քիչ են զարմանում: «Արդեն, որ գալիս են, ասում են՝ էն աղջկան կանչեք, ինքը թող սարքի, լավ էլ ձեռք ունի, շատ լավ ա վերանորոգում»:

Քրիստինեն իր հմտությունները չի սահմանափակում միայն կոշիկի վերանորոգմամբ, նա փորձում է այլ աշխատանքներ ևս կատարել: «Արդեն երկու տարի է, ինչ նաև զբաղվում են նոր կոշիկի արտադրանքով: Երեսամաս եմ կարում, այո, պիտի նշեմ, որ ինքնուս եմ նոր կոշիկի արտադրության ասպարեզում, ամեն ինչ սովորել եմ համացանցի միջոցով և բավականին գոհ եմ արդյունքներից: Շատ հեռանկարներ կան, բայց Աստված առաջ, տեսնենք ինչպես կստացվի ու կընթանան գործերը»:

Օրվա զգալի մասը կին կոշկակարն անցկացնում է իրեն հարազատ դարձած կրպակում և համարում է այն միակ վայրը, որտեղ նա լիովին հանգստանում է և մտքերը իմի բերում: «Արհեստանոցում ավելի շատ եմ ժամանակ անցկացնում, քան տանը: Չնայած արհեստանոցը ևս իմ տունն եմհամարում: Այստեղ և՛ աշխատում, և՛ ստեղծագործում, և՛ հանգստանում, և թե շփվում եմ իմ հաճախորդների հետ: Այդ ամենն ինձ մեծ բավականություն է հաղորդում»:

Քրիստինեն լիահույս է, որ իր աշխատանքը դեռ իրեն մեծ հաջողություններ է բերելու: Իր խոսքով, նա մշտապես շնորհակալ է Աստծուն այն ամենի համար, ինչ հիմա ունի:

Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆ