Այսօր՝ 2018-06-23

Կովաչիչը լքում է «Ռեալ»-ը Մյասնիկյան պողոտայում Toyota-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Արցախի Շահումյան համայնքը նոր ղեկավար ունի. Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը Հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը. Արայիկ Հարությունյան Սարի թաղի գործով մեղադրյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՄՆ-ն թուրքիային հանձնեց F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արցախում վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի. Aysor.am «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ. պետությանը պատճառվել է մետ 300 միլիոն դրամի վնաս «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,- ասում է բռնության ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը. Hetq.am Էրդողանն իրեն ու Պուտինին համարում է ՄԱԿ ԳՎ ամենափորձառու քաղաքական գործիչները Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Փաշինյանը՝ կրկին զինվորական համազգեստով Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ Ինչպե՞ս է տոնելու ՀՀ նախագահը ծննդյան 65-ամյակը Ջասթին Կլյուվերտը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա» Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում Երևանում hուշանվեր թղթադրամներով փորձել են «Այֆոն 7» գնել
Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն. aravot.am «Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին. «Հրապարակ» Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից․ փաստաբանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին Սերժ Սարգսյանի խնամու բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ. Sputnik Արմենիա Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը, թող մեղավորները կրեն իրենց պատիժը, բայց հաղթի օրենքը. Աշոտյան Գյուղի դպրոցի միակ շրջանավարտը և վերջին զանգի տարբերվող ղողանջը Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս. «Ժամանակ» Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը․ Iravunk.com Ծեծկռտուք Երևանում. ԱԺ պատգամավորի որդին բերման է ենթարկվել Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագա՞հ. «Ժամանակ» Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող տան եղածը. «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, զինամթերք. նոր մանրամասներ «Կռիսներ». Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանի կինը. «Հրապարակ» Հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին հաղթեց բրազիլացուն և չեմպիոն դարձավ - տեսանյութ ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով «Ռուսներին ոնց ես պատասխան տալու». Փաշինյանի թիմը դեմ է եղել Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը. «Ժամանակ» Ես հույս ունեմ, որ վարչապետի մոտ լեզվի սայթաքում է եղել. Հակոբ Ավետիքյան Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է. Գարո Փայլան Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին. Aysor.am
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև

 

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ կոչ անելով ճանաչել և վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Իրենց խոսքը ցուցարարներն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին այլև՝ Միացյալ Նահանգներին, ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը. «Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես»:

Պաշտոնական Բաքուն հերքում է Սումգայիթի ջարդերի համար որևէ պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ այն տեղի է ունեցել Խորհրդային Միության օրոք, ուստի, դրա համար պատասխանատվություն պետք է կրեն խորհրդային իրավապահ մարմինները: Փոխարենը Ադրբեջանը մեղադրում է հայերին Հոջալիում խաղաղ ադրբեջանցիներին ոչնչացնելու համար:

Բողոքի հավաքված հայերը սակայն այդ մոտեցման հետ համաձայն չեն, հիշատակելով Սումգայիթին հետևած բազմաթիվ վայրագություններ՝ Գուրգեն Մարգարյանից մինչև Քյարամ Սլոյան:

«Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիևը և իր բանակը առիթ ունենան, նորից այդտեսակ սպանություն կանեն հայերի դեմ», - ասել է Արամ Համբարյանը:

Հատկանշական է, որ խորհրդային շրջանում պաշտոնական վարկածի համաձայն Սումգայիթում փետրվարի 27-29 զոհվել է 32 քաղաքացի, այդ թվում 26 հայ և 6 ադրբեջանցի, մինչդեռ՝ ոչ պաշտոնական տվյալներով Սումգայիթում սպանված հայերի թիվը հարյուրից ավելի է: Հատկանշական է նաև, որ խորհրդային ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր կոծկել սպանդի փաստը, այսպես, փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սումգայիթում արդեն սպանում ու բռնաբարում էին Խորհրդային Միության խաղաղ հայազգի քաղաքացիներին, «Время» լրատվական ծրագիրը պատմում էր Իսրայելում և Պանամայում բախումների մասին՝ խուսափելով Սումգայիթի ջարդերի որեւէ հիշատակումից:

Ընտանիքով բողոքի եկած Հայկանուշ Կազանչյանը ցանկանում է Սումգայիթի ողբերգության մասին հայտնել ամբողջ աշխարհին.

«Շատ կարևոր է, որ աշխարհում իմանան, որ չի մոռացվում այսպիսի իրադարջությունը»:

Իսկ ահա երեք տարեկան Մարիամը դեռևս լավ չի պատկերացնում Սումգայիթում տեղի ունեցածը, սակայն, ապրելով Միացյալ Նահանգներում, արդեն իսկ գիտակցում է հայրենի արմատները հիշելու կարևորությունը: