Այսօր՝ 2018-06-23

Կովաչիչը լքում է «Ռեալ»-ը Մյասնիկյան պողոտայում Toyota-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Արցախի Շահումյան համայնքը նոր ղեկավար ունի. Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը Հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը. Արայիկ Հարությունյան Սարի թաղի գործով մեղադրյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՄՆ-ն թուրքիային հանձնեց F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արցախում վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի. Aysor.am «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ. պետությանը պատճառվել է մետ 300 միլիոն դրամի վնաս «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,- ասում է բռնության ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը. Hetq.am Էրդողանն իրեն ու Պուտինին համարում է ՄԱԿ ԳՎ ամենափորձառու քաղաքական գործիչները Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Փաշինյանը՝ կրկին զինվորական համազգեստով Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ Ինչպե՞ս է տոնելու ՀՀ նախագահը ծննդյան 65-ամյակը Ջասթին Կլյուվերտը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա» Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում Երևանում hուշանվեր թղթադրամներով փորձել են «Այֆոն 7» գնել
Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն. aravot.am «Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին. «Հրապարակ» Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից․ փաստաբանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին Սերժ Սարգսյանի խնամու բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ. Sputnik Արմենիա Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը, թող մեղավորները կրեն իրենց պատիժը, բայց հաղթի օրենքը. Աշոտյան Գյուղի դպրոցի միակ շրջանավարտը և վերջին զանգի տարբերվող ղողանջը Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս. «Ժամանակ» Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը․ Iravunk.com Ծեծկռտուք Երևանում. ԱԺ պատգամավորի որդին բերման է ենթարկվել Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագա՞հ. «Ժամանակ» Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող տան եղածը. «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, զինամթերք. նոր մանրամասներ «Կռիսներ». Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանի կինը. «Հրապարակ» Հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին հաղթեց բրազիլացուն և չեմպիոն դարձավ - տեսանյութ ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով «Ռուսներին ոնց ես պատասխան տալու». Փաշինյանի թիմը դեմ է եղել Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը. «Ժամանակ» Ես հույս ունեմ, որ վարչապետի մոտ լեզվի սայթաքում է եղել. Հակոբ Ավետիքյան Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է. Գարո Փայլան Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին. Aysor.am
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին. Ալեքսանդր Դուգին. «Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը զրուցել է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:

Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, որը հաջողությամբ համագործակցում է Սիրիայի հարցի շուրջ, մոտ ապագայում կամ երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ է փորձել նմանատիպ խնդիրներ լուծել նաեւ Հարավային Կովկասում, որպեսզի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվի Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափի շրջանակներում:

Նախ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է: Դա ոչ միայն պետությունների, այլեւ ժողովուրդների հարաբերություն է: Այստեղ Թուրքիայի մասնակցությունը պայմանական ասած՝ Ադրբեջանի կողմից, Իրանի մասնակցությունը պայմանական ասած՝ Հայաստանի կողմից եւ Ռուսաստանի մասնակցությունը եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի կողմից սկզբունքորեն կարող է աշխատել: Ինչո՞ւ ոչ:

Գլխավորը՝ որքան հնարավոր է հեռու քշել Արեւմուտքին, որը, չհասկանալով տարածաշրջանի խնդիրները եւ չկարողանալով նույնիսկ լուծել սեփական ազգային հիմնախնդիրները, մեջ է ընկնում իրենց չափանիշներով, որոնք գործուն չեն, չեն աշխատում: Իսկ եվրասիական տերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, բազմազգ պետություններ են, ունեն ազգային եւ կրոնական խմբերի միջեւ հարաբերությունների մեծ փորձ, կարող են փոխլրացնել միմյանց նման հարցերում: Օրինակ՝ Ռուսաստանը միայն քրիստոնեական երկիր չէ: Այո, մենք ուղղափառ երկիր ենք, բայց մեր երկրում ապրում են նաեւ մեծ թվով մուսուլմաններ, ուստի չենք կարող նայել մուսուլմաններին որպես մեր թշնամիների: Թուրքիան եւ Իրանը մուսուլմանական երկրներ են, բայց Թուրքիային ազգային ընդհանրության հիման վրա կապված է ադրբեջանցիների հետ, իսկ Իրանը պատմական արմատների, հնդեվրոպական ընդհանրության հիման վրա՝ հայերի հետ, առավել եւս, որ Իրանն ունի «հարավային Ադրբեջանի» խնդիր: Այսպիսով, այս կոնֆլիկտի, այս եռանկյունու ցանկացած կողմ ունի իր հետաքրքրություններն ու գերակայությունները, եւ դրանց գումարման եւ ուշադիր ու հանգիստ իմաստավորման դեպքում կարող ենք հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը, մանավանդ, որ շրջանների ազատագրման ալգորիթմն արդեն մշակված է: Շատերը դա մեկնաբանում են որպես Ղարաբաղի հանձնում, բայց դա այդպես չէ: Ոչ: Խոսքը Երեւանի եւ Բաքվի միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու մասին է: Ես հասկանում եմ, որ թե՛ Երեւանում եւ թե՛ Բաքվում «կառուցողական երկխոսություն» բառից սկսվում է ճիչ ու ոռնոց, եւ դա միանգամայն հասկանալի է: Սա շատ նուրբ խնդիր է:

Բայց ես, որպես ռուս մարդ, կարող եմ ասել, որ մենք շատ կուզենայինք, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը, այնուամենայնիվ, սկսվի: Եվ հայկական կողմից Ադրբեջանի հինգ, ոչ թե յոթ շրջանների վերադարձը՝ որպես բարի կամքի դրսեւորում, կարող է կարեւոր եւ նույնիսկ վճռական քայլ լինել դեպի իրավիճակի դեէսկալացիա, լարվածության թուլացում: Դրանից հետո ռազմական բախման վտանգը էապես կնվազի: Հետո կսկսվի դրանից որոշ օգուտներ ստանալու գործընթացը: Ես ուշադրություն դարձրեցի այն հանգամանքի վրա, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական եւ թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում:

Բայց նման նախագիծ գոյություն չունի: Կան Մադրիդյան սկզբունքները: Ուզում եք ասել, որ նման նախագի՞ծ կա:

Այո, հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ՝ «հայերից խլենք այդ հողերը», հայկական մամուլում դա գնահատվում է որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում