Այսօր՝ 2018-12-19

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Մամեդյարովի հայտարարությանը Քննչական կոմիտեն ավարտել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ծայրից ծայր զավեշտ է. Իվետա Տոնոյանը մեկնաբանել է աշխատանքից ազատման մասին լուրերը Երևանում 18-ամյա ՌԴ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչեւ վերջ. Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում. «Փաստ» Արդեն ուրվագծվում են Արցախում նախագահական ընտրությունների 3 գլխավոր հավակնորդները. «Հրապարակ» Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. հները դժգոհ են. «Ժողովուրդ» «Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ» ԱԺ-ում նախկինները «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին. անգամ կահավորման հարցով Փաշինյանն է զբաղվում. «Հրապարակ» Բոլորն արդեն սպասում են հեղափոխության երկրորդ սերիային․ «Փաստ» Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից. քվեարկությունների նոր կարգ՝ ԱԺ-ում․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի նոր թեկնածու կա. նրան առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը. «Հրապարակ» Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ նախագահի օգնականը․ «Փաստ» Երևանում և 8 մարզում այսօր լույս չի լինի Լիլիթ Մակունցը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար. «Ժամանակ» Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է Իվետա Տոնոյանին. «Ժամանակ» Վանաձորի Արցախի պուրակում տղամարդու դի է հայտնաբերվել
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Կցանկանայի, որ մարդը միշտ իրական լիներ, առաջին հերթին, իր զգացածի հանդեպ. Սոֆի Դևոյան

 

Հայտնի ու տաղանդավոր ընտանիքում ծնվելն ու մեծանալը որոշակի կարգավիճակ է հաղորդում անկախ ամեն ինչից. մշտապես լինել հանրության ուշադրության կենտրոնում, քննարկվել և լինել պատրաստ քննադատություններին:

Կրտսեր Սոֆի Դևոյանն էլ բացառություն չէ. խոստովանում է, որ անունն իրեն արդեն իսկ պատասխանատու է դարձնում ոչ միայն իր շրջապատի, այլև հանրության առաջ:

«Գիտեք՝ որպես էդպիսին ես նույնն եմ, ու իմ կարգավիճակից տեսակս չի փոխվել. ապրել, աշխատել, սովորել, այս ամենը ես անում եմ նույն ոգևորվածությամբ, ինչպես ցանկացած ինձ հասակակից մարդ, պարզապես ի տարբերություն իրենց ես ավելի զգոն և ուշադիր եմ»:

Կրտսեր Սոֆի Դևոյանին դեռ մանկուց անհնար էր չպատկերացնել բեմում՝ որպես պարուհի:

Սոֆիի խոսքով, նա սիրում է թե՛ պարը, թե՛ նկարչությունն ու դիզայնը:

«Իմ կարծիքով արվեստում բոլոր ճյուղերն էլ փոխկապակցված են ու լրացնում են իրար: Իմ պարագայում դրանք մեկը մյուսի մեջ սկսվում և շարունակվում են: Առհասարակ, որտեղ ես կամ, այդտեղ սիրում եմ ինձնից մի մասնիկ թողնել, ուստի շատ կարևոր նախապայման է, որ ես նախքան ինչ-որ բանով զբաղվելը պատկերացնեմ ինձ այդ ոլորտում՝ նախ որպես մարդ, հետո արդեն որպես մասնագետ: Կարևորը սիրես այն, ինչով զբաղվում ես: Ես անչափ ուրախ ու շնորհակալ եմ, որ հենց այս բնագավառում եմ»:

Մասնագիտական գործունեությունը որքան սիրելի, այնքան էլ պարտավորեցնող և բարդ է, իսկ Սոֆիի համար այդ բարդությունները հեշտ են թվում, երբ նա զգում է իր ընտանիքի և մտերիմների աջակցությունը:

«Մայրս ու տատիկս արվեստում իմ ամենամեծ ոգեշնչման աղբյուրներն ու օրինակելի կերպարներն են, և իրենց հաջողություններն ինձ ուժ են տալիս առաջ գնալու և իմ բնագավառի մեջ հմտանալու համար»:

Պարը և առհասարակ բոլոր արվեստի ճյուղերն էլ, որոնցով զբաղվում է Սոֆին, նրան հնարավորություն են տալիս ազատ ճախրելու:

«Ես ազատ եմ բոլորի մեջ, և յուրաքանչյուրն մարդ իր հերթին ինձ մեծ էներգիա է հաղորդում, որով ես լիցքավորվում եմ»:

Կրտսեր Սոֆի Դևոյանի հաջողությունների գրավականը, իր հավաստմամբ, մշտապես սովորելն է:

«Ես սիրում եմ տեսնել և ընկալել ամեն բան. սկզբից ընկալում եմ, հետո սերտում միայն այն, ինչ ինձ հարկավոր է: Սովորելու հետ մեկտեղ պիտի նշեմ շնորհակալ լինելու մասին, որն, ըստ իս, ամենակարևոր հատկանիշն է, որով կարելի է հաջողությունների հասնել»:

Սոֆին անկեղծանում է՝ կցանկանար, որ մարդը միշտ իրական լիներ առաջին հերթին իր զգացածի հանդեպ:

«Ես հասկանում եմ, որ պետք է պայքարել սովորել, որովհետև դժվար է լինելու ինձ ստեղծել և պահել այն ամենն, ինչին ես դեռ կհասնեմ: Մի բան հաստատ է՝ կուզեմ արվեստում միշտ նորարար լինել»:

Եվ այդուհանդերձ, Սոֆին խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին՝ լինել միշտ լավատես, ժպտալ, վայելել, սիրել ամեն օրը և, ամենակարևորը, միշտ փորձել նորից այն ամենը, ինչը չի ստացվում առաջին անգամ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում:

Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆ