Այսօր՝ 2018-09-19

Բաթումի դպրոցներից մեկում հայ-վրացական դասարան է բացվել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում Երևանը՝ կանաչ նախաձեռնությունների քաղաք Ազգային աղետ՝ Նիգերիայում ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում Աբխազիան նոր վարչապետ ունի Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարը կհանդիպի հայ գործարարների հետ ԱՀԿ և ԱՄն մասնագետները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը Սպասվում է անձրև և ամպրոպ Թուրքիան մտադիր է մտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-10 Մեկնարկում են «Եվրոպական ժառանգության օրերը» Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ Շվեդիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը - տեսանյութ Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը Կարևոր զարգացումներ Սիրիայում. կարող են սրվել Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները․ Արմեն Պետրոսյան Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի. Sport.panorama.am Բախտաձեն ու Թրամփի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Տո այ անտակտ կարերիստ. ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել. Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ կլինեն բոլոր դպրոցներում. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «արտագաղթ» է սկսվել. «Հրապարակ» Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազարույցի ձայնագրությունը. նոր բացահայտումներ Դատավորները չեն հանդարտվում. նրանք դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին․ «Հրապարակ» Սյունիքի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է - տեսանյութ Ողբերգական վթար և տասնյակ զոհեր. Հայկական կողմը զորակցություն է հայտնում Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․ Աշոտ Ասատրյան Սոցիալական բնակարանաշինության ծրագրով հիփոթեքային աննախադեպ պայմաններ կունենանք. վարչապետ Դպրոցը չի կարող որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ՀՀ Նախագահ ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի և Չեխիայի նախագահները

 

ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև դարերի շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունները ապագայում ևս ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարևոր գործընկեր է և դաշնակից։ Նախարարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին և տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

Հայաստանը կարևոր գործընկեր է նաև բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև։ Հեռանկարներ կան նաև Արևելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից և չափազանց օգտակար ձևաչափ մեր հարևանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ: