Այսօր՝ 2018-10-23

ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարին Բելգիացի սկանդալային մոդելը մերկ ֆոտոշարք է արել Թուրքիայի պատմական ու կրոնական վայրերում Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան ՀՀ ԶՈՒ ծառայողները դիմավորել են Թուրքիայում ոսկե մեդալ նվաճած բազկամարտիկին ԱԺ-ն երկուշաբթի օրն արտահերթ նիստով քննարկի Ընտրական օրենսգիրքը Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ 256 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկելու վկայականներ Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում․ ՄԱԿ-ի զեկույց Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սոֆիա ռոբոտին Պուտինը կպատասխանի Ուկրաինայի պատժամիջոցներին Մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը Ռազմամթերք՝ Բաքվի դպրոցներից մեկի նկուղում Սպաների պաշտոնի իջեցում՝ նախարարի հրամանով 11 երիտասարդ արժանացել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակի՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել. Ինչեր է թաքցրել Լիդիանը և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը. ՀԲՃ ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան - տեսանյութ Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Թելման Թադեւոսյանը նշանակվել է Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ. Արա Բաբլոյան Ես սրանից լավ հոտ չեմ առնում. Արմեն Ռուստամյան Պավլիկ Մանուկյանի հրաժեշտը Միայնակ Գայլին Արծվիկ Մինասյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Վահրադյանը և Աշոտ Հակոբյանն ազատվել են պաշտոններից «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել Լուրջ բախում է եղել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Փաստ» Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա» - տեսանյութ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել.Էդուարդ Շարմազանով Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը. Սևադա Հակոբյան Աշնանային դեպրեսիա. ովքե՞ր են ավելի խոցելի Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ու ես կկանգնեմ նրա կողքին. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին Գեներալ Մանվելը հրաժարվում է առաջարկից՝ ցուցմունք չի տալիս Քոչարյանի դեմ. «Հրապարակ» ՀԲՖ նախագահ. Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ Սա տանելու է արյունահեղության, իրենց պաշտոնի համար ժողովրդի դեմ են դուրս գալիս. Սասուն Միքայելյան Սրտանոթային հիվանդությունները աշնանը սրվում են. ինչո՞ւ. ներկայացնում է սրտաբան Ֆլորա Մուրադյանը Մարտուն Գրիգորյանը երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ. «Հրապարակ» Առաջնային է լինելու պրոֆեսիոնալ կարողությունը, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական չի լինելու և չի նշանակում՝ կուսակցական է լինելու. Նիկոլ Փաշինյան - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Այն, ինչ կապված է սեքսի և դաժանության հետ, ամբողջ աշխարհում ամենաբարձր դիտումներն ունի. մեդիափորձագետ

 

Բռնություն, սպանություն, դժբախտ պատահարներ. սրանք ամենօրյա լրահոսի անբաժան մասնիկներն են: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նմանատիպ անընդհատ հոսք ունեցող ագրեսիվ ինֆորմացին: GlobNews.am-ը զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

Հայկական ԶԼՄ-ներում ագրեսիվ տեղեկատվության առանձնահատկություններից խոսելիս նշում է, որ Հայաստանը շատ չի առանձնանում ամբողջ աշխարհից ագրեսիվ տեղեկատվությունը լուսաբանելիս: «Մի կարևոր հանգամանք կա, որը մեզ տարբերում է այն երկրներից, որոնք երկար ավանդույթներ ունեն. այն է, որ ինչ- որ սահմաններ փաստացի դրված չեն»:

-Ի՞նչ սահմանների մասին է խոսքը:

- Դրանք հիմնականում երկու տեսակի են լինում: Առաջինն այն է, ինչը կապ ունի ինքնակարգավորման հետ: Մարդիկ պարզապես պատկերացնում են, թե ինչ է նշանակում սահման անցնել: Աշխարհում սա լուրջ պրոբլեմ է դարձել ֆեյքերի պատճառով, նրանք օգտվում են նրանից, որ կարողանում են իրենց անոնիմ դրսևորել ցանցում՝ չափից ավելի ագրեսիա կոնկրետ թիրախի վրա տարածելով:

-Ինչի՞ կարող է հանգեցնել դա:

-Աշխարհում լուրջ քննարկման թեմա դարձավ ագրեսիվ տեղեկատվությունը, երբ մի շարք ինքնասպանությունների դեպքեր եղան պայմանավորված նրանով, որ մարդիկ դարձել էին ցանցային ագրեսիայի զոհ: Կա երկրորդ խնդիրը. իրավական նորմերը դեռ ավելի շատ թղթի վրա են, շատ քիչ նախադեպեր կան, երբ մարդիկ կամ կազմակերպությունները այս հարցով դիմում են դատարանին: Հանրությունը այս տեսանկյունից կրթված չէ, մի մասը մտածում է, որ ինչ ուզի կարող է ասել ցանցում, մյուս մասն է կարծում է, որ եթե ինչ- որ մեկը իրեն անպատվել է, կարող է դիմել ԱԱԾ, միայն նրա համար, որ իրեն վատ է զգացել:

-Ինչպե՞ս պաշտպանվել ամենախոցելի խմբին՝ երեխաներին ԶԼՄ տարածած ագրեսիայից:

-Չկան հստակ պատկերացումներ երեխաների հետ կապված, օրինակ, եթե ֆիլմում հայհոյում են կամ արյուն կա, ապա ֆիլմը պետք է ընկնի տարիքային սահմանափակման տակ, կամ ցերեկային ժամերին չցուցադրի: Մեզ մոտ սա ձևական բնույթ է կրում: Ամերիկյան կինոինդուստրիայում դա շատ հստակ գրված է, հերիք է մի հերոս ծխի, ֆիլմը ընկնում է տարիքային սահմանափակման տակ: Մեզ մոտ առավոտից երեկո հայհոյում են, միայն մարդակերության դեպքերն են, որ երևի որոշում են ցուցադրել 12-ից հետո: Այս տեսանկյունից ագրեսիան ոչ մի կերպ կարգավորված չէ: Կարգավորվում է հիմանկանում մի ձևով. հանդիպոիմ են offline-ում, մեկը մյուսի բերանն է ջարդում: Այսպիսով ագրեսիան բերում է մի այլ տեսակի ագրեսիայի:

-Ինչո՞վ է պայմանավորված ագրեսիվ հաղորդումների բարձր դիտելիությունը:

-Այն, ինչ կապված է սեքսի և դաժանության հետ, ամբողջ աշխարհում ամենաբարձր դիտումներն ունի: Մեզ մոտ խնդիրը այն է, որ մամուլը էս ամեն ինչը հիվանդագին հետաքրքրությամբ է ներկայացնում և չկա հստակ բաժանում «դեղին» և «նորմալ» մամուլի միջև: Էս ամեն ինչը այնքան է լցվում տեղեկատվական դաշտ, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե ապրում ենք լատինոամերիկյան երկրներից մեկում: Ագրեսիայի մասին անընդհատ խոսելը, գրելը հասարակության վրա կարող է թողնել նորմայի տպավորություն:

-ԶԼՄ-ն թիրախավորու՞մ է լսարանը, թե՞ տալիս է այն, ինչի պահանջարկը կա:

-Լրատվական դաշտում երկու բևեռ կա պատկերացումների: Լրատվամիջոցները պետք է կրթող լինեն կամ առնվազն կարող են այնպես անել, որ իրեն ընկալեն որպես կրթող օղակ: Մյուսը բուն տնտեսական մոտեցում է. լրատվամիջը ծառայություն է, և պետք է տա այն, ինչի պահանջարկը կա: Լրատվամիջոցը չի ձգտում անհետաքրքրիր նյութը դարձնել հետաքրքիր:

Լիլիա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ