Այսօր՝ 2018-07-23

ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է՝ դպրոցների էլիտարացումը չխթանելը. ԿԳ փոխնախարար Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. Թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ- տեսանյութ 25 տարի առաջ՝ այս օրը Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է պուտինի նվիրած ֆուտբոլի գնդակը Ով չի հավատում ներառական կրթական համակարգին, թող չլինի մանկավարժության մեջ. Աշոտյան Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արեւամտյան սահմանագոտի. քննարկել է առաջնագծի վերազինման հարցը (ֆոտո) «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները Վերջին օրերին Մեքսիկայում սպանվել է երրորդ պաշտոնյան Որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետին ձերբակալելու մասին Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից 9 մլն դրամ են յուրացրել Կարծիքները, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չեն. Նիկոլ Փաշինյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (տեսանյութ) Այս տարվա առաջին կիսամյակում 142 դատապարտյալ կրթություն է ստացել, այդ թվում բարձրագույն ու հետբուհական ՀՀ փոխվարչապետը Կատարինա Մատերնովայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)
Վայոց Ձորի բնակիչները վիրավորված են վարչապետից- տեսանյութ Տարոն Մարգարյանի ահռելի կարողությունը. Fact.TV-ի բացահայտումը- տեսանյութ «Երկիր Ծիրանի»-ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին Իշխանական նոր էլիտան քեֆ է արել. Ովքեր են մասնակցել Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան տոնակատարությանը. «Ժամանակ» Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից. «Ժողովուրդ» Երեք պատգամավորներ՝ թիրախում. նրանք կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ» Ոստիկանությունը պարզաբանում է Օսիպյանի կողմից 71 մլն դրամի արժողությամբ մեկ անձից կատարված գնումները «5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենը բացահայտումները Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանի աներձագը. «Փաստ» Խուզարկություն՝ Սերժ Սարգսյանի հայրական օջախում. «Ժամանակ» Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան Թուրքիայում բարեկարգվում են Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները Հիվանդության պատճառով Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Հրապարակվել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել. Ժաննա Գալստյան Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաեւ Վլադիմիր Գասպարյանը. «Հրապարակ» ՀՀ-ում պետք է փակվի անձերի դեմ պայքարի էջը. Շարմազանով Նաիրա Զոհրաբյանը հետ է պահել ինքնասպանության փորձ անող երիտասարդին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զենք- զինամթերքի և զինվորական հանդերձանքի հայտնաբերում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Վեդու ջրամբարը շահագործման կհանձնվի նախատեսվածից ավելի շուտ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը հետևել է Վեդու ջրամբարի ընթացիկ շինարարական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ջրամբարի կառուցումը երաշխավորված ջրի կուտակում և ավելի ճիշտ կազմակերպված ոռոգում կապահովի: «Այսօր հաճախ ստիպված ենք լինում Սևանա լճից ջուր բաց թողնել, իսկ Վեդու ջրամբարի կառուցումը կբացառի այդ խնդիրը, ինչը բնակլիմայական և Սևանի էկոհամակարգի վերականգման առումով շատ կարևոր լուծում է: Ծրագիրը նաև երկրորդ փուլ ունի, որի ընթացքում Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհային միջոցներով ջրամբարին հարակից համայնքների hողերը կխոշորացվեն, կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն, ինչը հնարավորություն կտա այդ համայնքերում նվազեցնել ծախսերը և ավելի հեռավոր համայնքներին ավելի շատ ջուր հասցնել», – հավելել է նախարարը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի տեղեկացմամբ` ջրամբարի շինարարությունը շուրջ 1 տարի ընթացքի մեջ է, և աշխատանքները սահմանված գրաֆիկից 6 ամիս առաջ են ընկել, բացի այդ արդեն կարող են նշել, որ ջրամբարը նախատեսված 29 մլն մ3-ից նվազագույնը 2 մլն մ3 -ովավելի տարողունակ կլինի: Թեև ջրամբարի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2021 թվականի մայիսին, սակայն Ջրպետկոմի ղեկավարը հույս է հայտնել, որ այն պատրաստ կլինի արդեն 2020 թվականի տարեվերջին:

Արսեն Հարությունյանը հավելել է, որ ջրամբարի շահագործարկման արդյունքում մոտ 8 համայնք` 3200 հեկտար հողատարածքներ, ամբողջությամբ կապահովվեն ջրով, ինչի արդյունքում Սևանից բաց թողնվող ջրաքանակից 18 մլն մ3 կտրամադրվի այլ համայնքներում ջրամատակարարման ապահովմանը, 8 խորքային հորեր ամբողջությամբ կապամոնտաժվեն, ինչը հնարավորություն կտա նաև էլեկտրաէներգիայի էական խնայողություն ունենալ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ ջրամբարների կառուցման ծրագրերը շարունակական են լինելու. մասնավորի հետ համագործակցությամբ 11 փոքր ջրամբարների կառուցման ծրագիր է իրականացվելու, քննարկման փուլում են նաև պետական ծրագրեր:

«Վեդու ջրամբարը 4000 և ավելի ինքնահոս ջրատարներով ոռոգում է ապահովելու, ամբողջը փակ ցիկլով է լինելու: Բացի դրանից, նաև մենք կարողանալու ենք կաթիլային ոռոգում իրականացնել այս տարածաշրջանում, որը բավականին էֆեկտիվ կլինի և կարծում եմ, որ սա վարակիչ կլինի գյուղացիների համար, որոնք կփորձեն նաև իրենց տարածքներում կաթիլային ոռոգում իրականացնել», – նշել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Ընդգծելով, որ Արարատի մարզի գյուղատնտեսության ոլորտում տարեցտարի հաջողություններ են արձանագրվում` մարզպետ Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարին ևս բացառություն չի լինի: Նրա խոսքով` բացի Վեդու ջրամբարի գործարկման արդյունքում մշակովի հողատարածքների ընդարձակումից, մարզում նախատեսվում է ավելացնել նաև ինտենսիվ այգիների, ինչպես նաև ջերմոցային և սառնարանային տնտեսությունների տարածքները:

Այնուհետև նախարարն Արարատի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, անասնաբուժության հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր:

Նախարար Առաքելյանը նշել է, որ ըստ ներկայացված հայտի ամբողջությամբ բավարարելու են մարզի դիզելային վառելիքի, սերմացուի, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի պահանջարկը, իսկ ազոտական պարարտանյութի շուկան այս տարի ազատականացվել է, և դրա տրամադրումն ապահովելու են մարզպետարանները: Մարզի պատասխանատուի խոսքով` ազոտական պարարտանյութը Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին մատարարարում են 1 կգ-ի դիմաց 7000 դրամ արժեքով, իսկ տեղափոխումը կատարվում է համայնքների հաշվին:

Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ազոտական պարարտանյութի շուկան ազատականացվել է, սակայն նախարարությունը հետևում է շուկային և գնային չարաշահումներ լինելու դեպքում կմիջամտի և կմատակարարի այդ պարարտանյութը` ապահովելու իրական շուկայական արժեքը, սակայն բոլոր մարզպետները երաշխավորել են, որ իրենք կկազմակերպեն գործընթացը:

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է մարզում ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին: Ջրպետկոմի ղեկավարը նշել է, որ հանրապետությունում ոռոգումը մեկարկելու է Արարատի մարզից ապրիլի 1-ին: Նրա խոսքով` մինչ այժմ մարզում իրականացվել են շուրջ 40 կմ ոռոգման համակարգի, թվով 95 խորքային հորերի վերանորոգման, ընդհանուր մաքրման աշխատանքներ:

Առանձին անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը նշել է, որ մարզից սուբսիդավորվող վարկերի համար կազմակերպվող հավաստագրման դասընթացներին մասնակցել է 860 քաղաքացի, որից 761-ը հավաստագրվել է, 164-ն արդեն ստացել է վարկեր: Հիմնական ուղղվածությունը ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրերն են, այնուհետև անասնապահություն, բուսաբուծություն և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում