Այսօր՝ 2018-10-23

Անցկացվել է մարզական մասսայական միջոցառում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարին Բելգիացի սկանդալային մոդելը մերկ ֆոտոշարք է արել Թուրքիայի պատմական ու կրոնական վայրերում Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան ՀՀ ԶՈՒ ծառայողները դիմավորել են Թուրքիայում ոսկե մեդալ նվաճած բազկամարտիկին ԱԺ-ն երկուշաբթի օրն արտահերթ նիստով քննարկի Ընտրական օրենսգիրքը Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ 256 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկելու վկայականներ Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում․ ՄԱԿ-ի զեկույց Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սոֆիա ռոբոտին Պուտինը կպատասխանի Ուկրաինայի պատժամիջոցներին Մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը Ռազմամթերք՝ Բաքվի դպրոցներից մեկի նկուղում Սպաների պաշտոնի իջեցում՝ նախարարի հրամանով 11 երիտասարդ արժանացել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակի՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել. Ինչեր է թաքցրել Լիդիանը և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը. ՀԲՃ ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան - տեսանյութ Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ. Արա Բաբլոյան Ես սրանից լավ հոտ չեմ առնում. Արմեն Ռուստամյան Պավլիկ Մանուկյանի հրաժեշտը Միայնակ Գայլին Արծվիկ Մինասյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Վահրադյանը և Աշոտ Հակոբյանն ազատվել են պաշտոններից «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել Լուրջ բախում է եղել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Փաստ» Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա» - տեսանյութ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել.Էդուարդ Շարմազանով Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը. Սևադա Հակոբյան Աշնանային դեպրեսիա. ովքե՞ր են ավելի խոցելի Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ու ես կկանգնեմ նրա կողքին. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին Գեներալ Մանվելը հրաժարվում է առաջարկից՝ ցուցմունք չի տալիս Քոչարյանի դեմ. «Հրապարակ» ՀԲՖ նախագահ. Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ Սա տանելու է արյունահեղության, իրենց պաշտոնի համար ժողովրդի դեմ են դուրս գալիս. Սասուն Միքայելյան Սրտանոթային հիվանդությունները աշնանը սրվում են. ինչո՞ւ. ներկայացնում է սրտաբան Ֆլորա Մուրադյանը Մարտուն Գրիգորյանը երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ. «Հրապարակ» Առաջնային է լինելու պրոֆեսիոնալ կարողությունը, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական չի լինելու և չի նշանակում՝ կուսակցական է լինելու. Նիկոլ Փաշինյան - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մեր նպատակն է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց․ Էդվարդ Նալբանդյան

 

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի Երևանում գումարված նիստին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի ավելի քան 27 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություններ, բացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, մանրամասն ներկայացրեց հոկտեմբերին Երևանոմ կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում․

«Հայաստանի Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի հարգելի նախագահ,

հարգելի՛ խորհրդարանականներ,

տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

հարգելի՛ բարեկամներ,

ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանում Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի կապակցությամբ այս հատկանշական օրը՝ մարտի 20-ին, երբ աշխարհը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ինչպես նաեւ այս բացառիկ տարում, երբ Հայաստանում թեւածում է Ֆրանկոֆոնիայի ոգին:

Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանն ընտրվել է որպես 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը:

Հայաստանը հպարտությամբ ընդունեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է: Այս որոշումը կայացվեց նաեւ 2015թ. Երեւանում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի հաջողությունից հետո:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

հարգելի՛ գործընկերներ,

այս հանդիպումը հնարավորություն է ընձեռում ձեզ ներկայացնելու Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի նախանշած առաջնահերթությունները:

Գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

«Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ես կասեի նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները: Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը եւ բարօրությանը: «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը եւ ընդգծելով միասին ապրելու ունակության կարեւորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով: Ակնկալում ենք նաեւ աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման եւ բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր ձեւերի դեմ պայքարը: Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը մասնակցություն ունենա այս միջոցառմանը եւ իր ներդրումն ունենա այդ փաստաթղթի ստեղծման գործում:

Գագաթաժողովի կարեւոր միջոցառումներից մեկը, որը մտադիր ենք կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների եւ մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց:

Ցանկանալով Երեւանի գագաթաժողովին հաղորդել հարուստ եւ բազմաշերտ բովանդակություն՝ Գագաթաժողովի ընթացքում նախատեսել ենք կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ: Մենք ցանկանում ենք, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության եւ համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարեւորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալահամերգը:

Նախատեսում ենք նաեւ ստեղծել «Ֆրանկոֆոնիայի ավան»: Այս ավանը տեղակայված կլինի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում, որն, ի դեպ, գագաթնաժողովից անմիջապես առաջ մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 2800-ամյակը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք խորհրդարանականներ,

հարգելի՛ ընկերներ,

մենք ցանկանում ենք, որ Գագաթաժողովի արդյունքները, համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի բարձր ակնկալիքներին: Թո՛ղ այս գագաթաժողովի տեսանելի արդյունքները Ֆրանկոֆոնիային բերեն միջազգային ճանաչում: Թո՛ղ այն մնա բոլոր մասնակիցների հիշողություններում՝ որպես ֆրանկոֆոն համերաշխության մի մեծ դրվագ:

Նույնը մաղթում եմ նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի այս նիստին: Յուրահատուկ կերպով նշելով Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ձեր հանդիպումը զուգադիպել է նաեւ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանի մեկնարկի հետ, որի ընթացքում ամեն տարի երկու ամսվա ընթացքում ավելի քան 600 կրթական ու մշակութային ֆրանկոֆոն միջոցառումներ են կազմակերպվում հանրապետության ամբողջ տարածքում:

Լիակատար հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի միջեւ ամուր հարաբերությունների ոգուն համապատասխան:

Շնորհակալություն եւ բարի գալուստ Հայաստան»։