Այսօր՝ 2018-07-23

ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է՝ դպրոցների էլիտարացումը չխթանելը. ԿԳ փոխնախարար Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. Թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ- տեսանյութ 25 տարի առաջ՝ այս օրը Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է պուտինի նվիրած ֆուտբոլի գնդակը Ով չի հավատում ներառական կրթական համակարգին, թող չլինի մանկավարժության մեջ. Աշոտյան Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արեւամտյան սահմանագոտի. քննարկել է առաջնագծի վերազինման հարցը (ֆոտո) «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները Վերջին օրերին Մեքսիկայում սպանվել է երրորդ պաշտոնյան Որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետին ձերբակալելու մասին Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից 9 մլն դրամ են յուրացրել Կարծիքները, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չեն. Նիկոլ Փաշինյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (տեսանյութ) Այս տարվա առաջին կիսամյակում 142 դատապարտյալ կրթություն է ստացել, այդ թվում բարձրագույն ու հետբուհական ՀՀ փոխվարչապետը Կատարինա Մատերնովայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)
Վայոց Ձորի բնակիչները վիրավորված են վարչապետից- տեսանյութ Տարոն Մարգարյանի ահռելի կարողությունը. Fact.TV-ի բացահայտումը- տեսանյութ «Երկիր Ծիրանի»-ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին Իշխանական նոր էլիտան քեֆ է արել. Ովքեր են մասնակցել Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան տոնակատարությանը. «Ժամանակ» Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից. «Ժողովուրդ» Երեք պատգամավորներ՝ թիրախում. նրանք կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ» Ոստիկանությունը պարզաբանում է Օսիպյանի կողմից 71 մլն դրամի արժողությամբ մեկ անձից կատարված գնումները «5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենը բացահայտումները Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանի աներձագը. «Փաստ» Խուզարկություն՝ Սերժ Սարգսյանի հայրական օջախում. «Ժամանակ» Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան Թուրքիայում բարեկարգվում են Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները Հիվանդության պատճառով Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Հրապարակվել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել. Ժաննա Գալստյան Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաեւ Վլադիմիր Գասպարյանը. «Հրապարակ» ՀՀ-ում պետք է փակվի անձերի դեմ պայքարի էջը. Շարմազանով Նաիրա Զոհրաբյանը հետ է պահել ինքնասպանության փորձ անող երիտասարդին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զենք- զինամթերքի և զինվորական հանդերձանքի հայտնաբերում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին: Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում և մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում և վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում և կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ոռոգման սեզոնին ջրամատակարարման հարցը պետք է պատկան պետական մարմինների մշտական ուշադրության կենտրոնում լինի: «Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով արագացնել գործընթացի կազմակերպումը, որպեսզի ջուրը ժամանակին հասնի գյուղացուն, նա չտուժի և կարողանա գյուղատնտեսական աշխատանքները պատշաճ իրականացնել: Վարչապետը հաջորդ տարիների համար ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորման և իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում հանձնարարել է պատասխանատուներին՝ ամփոփել ջրային ոլորտում առկա ծրագրերը, որոշել առաջնահերթությունները և ներկայացնել քննարկման:

«Ամռանը կամ աշնանը կսահմանենք նախապատվությունները, կդնենք ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, որպեսզի ամեն տարվա համար ուրվագծենք՝ ինչ ենք անելու և ինչու ենք անելու. ամռանը կքննարկենք երկարաժամկետ հեռանկարը, աշնան-ձմռանը՝ 2019 թ. ոռոգման համակարգը և այդ ցիկլով տարեցտարի առաջ կգնանք, մինչև այդ դաշտը կարգավորենք»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև ջրագծերի և ջրատարների մաքրման խնդրի վրա՝ հանձնարարելով աշխատել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի աղբահանությունը ճիշտ կազմակերպվի, և ջրատարներն ընթացքում չլցվեն աղբով: