Այսօր՝ 2018-08-14

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում. Երկրորդ նախագահի գրասենյակը տապալված ասուլիսի մասին Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արարատ Միրզոյանը նամակ է գրել Համաշխարհային բանկին ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացվել Կոռուպցիայի դեմ պայքարի համար երկու կարևոր գործոն է անհրաժեշտ՝ քաղաքական կամք և հանրության մասնակցություն. Կարեն Զադոյան- տեսանյութ Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոփոխվում. ի՞նչ կարող է անել նոր իշխանությունը- տեսանյութ Հնդկաստանից, Պակիստանից և Ֆրանսիայից դեպի Հայաստան. նպատակը հաջողակ բիզնես ունենալն է Քոչարյանի կալանավորումը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ. ՀՀԿ Պետպատվերով բուժօգնության հատկացումների մասին գործիքը հասանելի է առցանց Պատշգամբում բադրիջան խորովելիս տանտիրուհին այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց Ադրբեջանցի զինվոր է զոհվել Վայոց Ձորում մեքենան ընկել է ձորը և ամբողջությամբ այրվել. կան տուժածներ Ծեծի մեղադրանքով հետախուզվող 25-ամյա քաղաքացուհին հայտնաբերվել է «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». Հովհաննես Իգիթյան. Aravot.am Աշխարհի 10 լավագույն բուհերից ևս երկուսը փաստել են Արարատյան բակալավրիատի որակը Հիմնադիր խորհրդարանը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու քայլերը Երևանում դատավորը Hyundai-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու Թուրք պրոֆեսորը պնդում է, որ Գյուլենը սպանվել է
Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է Կապիտանը սովորություն ունի հարբել և օդ կրակել. մարդասպան հրամանատարին չեն կալանավորել. forrights.am Հայաստանից Եգիպտոս՝ մեկ քլիքի միջոցով. ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի նոր առաջարկը Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսաձայնագրվի. Նա ցանկանում է «մաքրվել» և քաղաքականություն մտնել. «Հրապարակ» Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է. «Ժողովուրդ» Արարատի մարզի Արմաշ գյուղի պոմպակայանի դիտահորի մեջ գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել Ինչ հրահանգ է ստացել Արարատի մարզպետը «վերևից». «Ժամանակ» Գազալցակայաններում խաբում են՝ վարորդները 50 կմ պակաս են վարում. «Ժամանակ» Հաղարծին գյուղում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցող անձինք, հարուցվել է քրգործ. ՀՀ ոստիկանություն Միշտ սպասել եմ այս օրվան, որ գալու է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվութան ենթարկելու պահը. փաստաբան Դատվածությունը չմարված՝ որպես մաքսային ձևակերպումների մասնագետ ծառայություններ են մատուցում Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. Ինչն է այցի «հմայքը». «Հրապարակ» Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարված Բագրատաշենի անցակետի շուրջ նոր կրքեր են հասունանում. «Երկու «պամպերս» էի բերում, շպրտեցի երեսներին»․ «Իրատես» «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». Հովհաննես Իգիթյան. Aravot.am Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը. «Ժամանակ» ԱԱԾ-ն բացահայտել է մի նոր կոռուպցիոն սխեմա. ներգրավվածները պաշտոնյաներ են ու բժիշկեր Լուսիկ Ագուլեցուն տված հրաժեշտը որքան տխուր էր, նույնքան էլ ցավալի. լրատվամիջոցները և ի պաշտոնե կոչված շատ անձինք չէին ներկայացել Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք․ Փաշինյան․ (ֆոտո, տեսանյութ) - լրացվող

 

*22:37

«Կառավարության շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան զարմացած ու բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչու է հավաքվել։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հույս ուներ, որ ապրիլի 23-ի տոնախմբությունից և ապրիլի 24-ի հիշատակի արարողություններից հետո մարդիկ այլևս փողոց դուրս չեն գալու»,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ցույց տվեց որ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ առանց նախապայմանների և անվերապահ ճանաչել իրենց հռչակած ոչ բռնի, թվշյա և ժողովրդական հեղափոխությունը։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ ըստ ՀՀ օրենսդրոյթյան, վարչապետի հրաժարականի դեպքում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, Կարեն Կարապետյանը հավաքել է ուժայիններին և պնդել, որ անհրաժեշտ է արտակարգ դրություն մտցնել։

«Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել։ Նույնիսկ եթե մի թուղթ ստորագրես, մենք անմիջապես այն չեղյալ կհամարենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա փաստեց, որ պաշտոնական Մոսկվայից ստացել է հավաստիացումներ, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

«Մեզ զանգում էին Հանրապետական պատգամավորներ և ասում էին, որ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանը մեզ չի ներկայացնում։ Այսօր ինձ են մոտեցել ՀՀԿ պատգամավերների ներկայացուցիչներ և նշել, որ նրանք պատրաստ են քվեարկել Ժողովրդի թեկնածուի օգտին»,- ասաց Փաշինյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ոստիկանության ու ոստիկանության պետի այսօրվա հայտարարությունները նշանակում են, որ նրանք հրաժարվում են և հրաժարվելու են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման։

«Ես այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ առավոտվանից նոր թափով շարունակելու են գործադուլները, դասադուլները։ Քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները վերսկսվում են ժամը 08։00-ից։

*22։02

«Երբ գտվում էինք ձերբակալված անձանց ժամանակավոր պահման վայրում, մեզ այցելեց Կարեն Կարապեյանը, և պայմանավորվեցինք, որ երկու ժամվա մեջ Սերժը Սարգսյանը հրաժարակ կտա, որ ապրլի 24-ը լինելու է ապրիլի 24, որ ապրիլի 25-ի առավատոյան պետք է հանդիպենք՝ բանակցելու»,- այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ասաց «ԵԼՔ» դաշինքի անդամ Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը փաստեց, որ երբ իրենք ներկայացրել են իրենց բանակցային կազմը և առաջարկել 3 հոգի էլ Հանրապետականներից, Կարեն Կարապետյանը հրաժարվել և դուրս է եկել բանակցություններից։ «Նա ուզում էր բանակցությունների գալ մենակ, նա ուզում էր ցույց տալ, որ վայելում է Հանրապետականների աջակցությունը , որ ինքը միակ մարդն է, ում հետ ուզում են խոսել, ինչպես նաև աշխարհին ցույց տալ, որ նա է միակ մարդը Հայաստանում, ով կարողանում է իրավիճակին տիրապետել, սակայն ակնհայտ է, որ սա իրականությանը չի համապատասխանում», - ասաց Միրզոյանը։

Վերջինս նշեց՝ ժողովուրդն այլ պլաններ ունի, ժողովուրդը վարչապետի իր թեկնածուն ունի։

Ըստ Միրզոյանի, Կարեն Կարապետյանն ունի միայն ՀՀԿ-ի շատ փոքր մասի աջակցությունը։ Արարատ Միրզոյանը խորհուրդ տվեց Կարեն Կարապետյանին և ՀՀԿ-ին հաշվի նստել ժողովրդի կարծիքի և որոշման հետ։

*20։42

«Հասկանալի է, որ իշխանությունն այլևս իրավիճակին չի տիրապետում, խուճապի մեջ է։ Պետք է հնարավորինս կազմակերպված լինենք, որպեսզի կարողանանք այս հեղափոխությունը հասցնել հանգուցալուծման։ Այս հեղափոխությունը կհամարվի հաստատված, եթե լինեն ազատ և արդար ընտրություններ»,- այս մասին քիչ առաջ Հանրապետության Հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Արմեն Գրիգորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց՝ վստահաբար կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն Հայաստանի Հանրապետությունում այլևս իշխանություն չունի։ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին և սա անշրջելի է։

Ռուբինյանը նաև հայտարարեց՝ եկել է ժամանակը, որ որոշենք, թե ով է այն մարդը, ով կարող է ընտրվել վարչապետ։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ԱԺ-ն ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Ռուբինյանը։

*16:52

«Մեր հայտարարած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը շարունակվում է։ Պահանջում ենք ՀՀԿ-ի առանց պայմանի և անվերապահ կապիտուլացիա ժողովրդի առաջ», այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ Երաևանի բոլոր փողոցները խցանված են և շրջափակված, ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում զանգվածային ցույցեր։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այսօր իրենց են միացել ծառայության մեջ գտնվող մի քանի ոստիկաններ։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հայտարարեց, որ մի քանի կարևոր հանդիպումներ ունի և 2 ժամով հեռանում է, իսկ հարահավաքը տեղի կունենա ժամը 19։00-ին։ «Մենք հաղթել ենք և վերջ», - հայտարարեց Փաշինյանը։

*16:26

«Ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը միացել է մեզ»,- այս մասին քիչ առաջ երթի ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ես աշխատանքից դուրս եմ եկել և եկել այստեղ։ Ուզում եմ կանգնել ժողովրդի կողքին։ Ես չեմ կարող վահանով ու մահակով դուրս գամ ժողովրդի դեմ։ Ես պայքարել եմ հանցագործության դեմ»,- ասաց Գարիկի Մարտիրոսյանը։

*15։17

Ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտայի և Գ․ Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկը։ Փակ է նաև հարակից փողոցները, այդ թվում՝ Գ․ Նժդեհ և Մայիսի 9 փողոցները։

*14։56

Ցուցարարները Մաշտոցի պողոտայից երթով շարժվում են դեպի Ամիրյան փողոց։ Նրանք կաթվածահար են արել փողոցի երթևեկությունը։

*14։26

Մաշտոց-Բաղրամյան փողոցների խաչմերուկում 5-6 ավտոբուս ոստիկանների են տեղափոխում։ Կարելի ենթադրել, որ ոստիկանները որևէ գործողության են պատրաստվում։

*13.50

Ազատության պողոտան ևս փակ է։ Երթևեկությունը դադարեցվել է երգ ու պարով, որը ոչ թե որևէ մեքենայի ձայնարկիչի շնորհիվ է, այլ կատարողները՝ զուռնայով ու դհոլով։

*13.40

Այս պահի դրությամբ ցուցարարները մտել են Դալմա Մոլ և կոչ են անում դուրս գալ գործադուլի։ Միևնույն ժամանակ, Երևանի այլ հատվածներում իրավիճակը հետևյալն է․ ամբողջությամբ փակ է Մաշտոցի պողոտան, Քոչար փողոցի բոլոր խաչմերուկները փակ են, փակ է Դալմա Մոլին հարակից հատվածը, երթևեկությունը դադարեցված է Հաղթանակի կամրջի վրա։ Ըստ տեղեկությունների, փակ են նաև Գյուլբենկյան, Կասյան, Բաղրամյան փողոցները։

*13.31

Մեքենաները փակել են Քանաքեռ տանող ավտոճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է, ճանապարհը փակած վարորդները հաստատակամ են փակ պահելու ճանապարհը։

*12.42

Ցուցարարները փակել են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը։ Տեղում են նաև ոստիկանները։ Ցուցարարների մյուս մասն էլ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ միասին հասել են Նար-Դոսի փողոց։

Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ մի քանի դպրոցներ դասադուլ են հայտարարել։

*12.07

Ցուցարարների մի մասն այժմ Սարյան-Պուշկին խաչմերուկում է: Նրանք տարբեր կողմերով միանում են Նիկոլ Փաշինյանի խմբին, որն այս պահին Մաշտոցի պողոտայում է:

Ավելին՝ տեսանյութում

*11.56

Հանրապետության հրապարակին հարող տարածքում՝ Վազգեն Սարգսյան փողոցում ցուցարարները փակել են ճանապարհը:

Ոստիկանությունը բանակցում է նրանց հետ, որ բացեն ճանապարհը, որ այստեղ կայանած զրահատեխնիկան առաջ շարժվի:

*11.29

Թեև ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, միևնույն է ցուցարարները շարունակում են բողոքի ակցիաները: Նրանք ցանկանում են, որ Հայաստանի վարչապետի նախ ժամանակավոր պաշտոնակատարը, ապա արդեն վարչապետը դառնա իրենց կողմից ընտրված մարդը:

Այս պահին ցուցարարները շարժվում են Հանրապետության հրապարակ, առավոտյան ժամը 11-ից Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է անցկացնում: Սակայն ճանապարհային ոաստիկանությունը փակել է Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը:

Ցուցարարները այս պահին փոքրիկ խմբերով տարբեր ուղղություններով միանում են Փաշինյանի խմբին:

Նշենք, որ ոստիկանությունը կառավարության շենքի մոտ ուժեր է կենտրոնացրել: