Այսօր՝ 2018-06-23

Դանակահարություն Շառլ Ազնավուրի հրապարակում Կովաչիչը լքում է «Ռեալ»-ը Մյասնիկյան պողոտայում Toyota-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Արցախի Շահումյան համայնքը նոր ղեկավար ունի. Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը Հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը. Արայիկ Հարությունյան Սարի թաղի գործով մեղադրյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՄՆ-ն թուրքիային հանձնեց F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արցախում վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի. Aysor.am «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ. պետությանը պատճառվել է մետ 300 միլիոն դրամի վնաս «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,- ասում է բռնության ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը. Hetq.am Էրդողանն իրեն ու Պուտինին համարում է ՄԱԿ ԳՎ ամենափորձառու քաղաքական գործիչները Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Փաշինյանը՝ կրկին զինվորական համազգեստով Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ Ինչպե՞ս է տոնելու ՀՀ նախագահը ծննդյան 65-ամյակը Ջասթին Կլյուվերտը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա» Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում
Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն. aravot.am «Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին. «Հրապարակ» Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից․ փաստաբանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին Սերժ Սարգսյանի խնամու բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ. Sputnik Արմենիա Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը, թող մեղավորները կրեն իրենց պատիժը, բայց հաղթի օրենքը. Աշոտյան Գյուղի դպրոցի միակ շրջանավարտը և վերջին զանգի տարբերվող ղողանջը Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս. «Ժամանակ» Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը․ Iravunk.com Ծեծկռտուք Երևանում. ԱԺ պատգամավորի որդին բերման է ենթարկվել Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագա՞հ. «Ժամանակ» Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող տան եղածը. «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, զինամթերք. նոր մանրամասներ «Կռիսներ». Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանի կինը. «Հրապարակ» Հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին հաղթեց բրազիլացուն և չեմպիոն դարձավ - տեսանյութ ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով «Ռուսներին ոնց ես պատասխան տալու». Փաշինյանի թիմը դեմ է եղել Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը. «Ժամանակ» Ես հույս ունեմ, որ վարչապետի մոտ լեզվի սայթաքում է եղել. Հակոբ Ավետիքյան Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է. Գարո Փայլան Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին. Aysor.am
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք. Իսագուլյան

 

Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում Ֆեյսբուքյան իմ էջում գրառումներ կատարելուց: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչում են զանգեր, որոնց նպատակն է իմանալ իմ կարծիքն ու դիրքորոշումը ներկա գործընթացների վերաբերյալ, ուստի բոլորի համար թող սա լինի ընդհանրական պատասխան: Կանխավ բոլոր նրանց, ովքեր ծանոթ չեն իմ տեսակետներին և այսօր համարժեք չեն պատկերացնում գործերի իրական ընթացքն ու դրանց վերջնանպատակը, խորհուրդ եմ տալիս նախ կարդալ 2 կից հոդվածները (այդպիսիք հարյուրավոր են) հենց իմ Ֆեյսբուքյան էջում՝ հասկանալու համար իմ տեսակետներն ընդհանրապես, որից հետո նոր շարունակել կարդալ այս գրառումը՝ հասկանալու համար խոսքիս իմաստը մասնավորապես: Այս մաիսն գրառում է կատարել քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը:

«Պարոն Փաշինյանը (այսուհետ՝ Նիկոլը. այդպես նրան դիմում է ժողովուրդը) սկսեց մի շարժում, որի հիմնական կարգախոսն էր՝ «Քա´յլ արա, մերժի´ր Սերժին» և ի պատիվ իրեն այդ շարժման ընթացքում կարողացավ, կիրառելով ճշգրիտ մշակված տեխնոլոգիաներ, հասնել հաջողության՝ բարձրացնելով հարցեր, որոնք անխտիր առկա են, և որոնց օր առաջ լուծումն անհրաժեշտ է թե´ մեր երկրին, թե´ մեր ժողովրդին: Ու այն հանգամանքը, որ այդ բոլոր առկա խնդիրների մեջ մեծամասնաբար մեղավոր են գործող իշխանությունները, որևէ կասկածանք չկա, և նա շատ ճշգրիտ հաշվարկով այդ ամենն ուղղեց կոնկրետ անձի՝ Սերժ Սարգսյանի դեմ: Հաջողությունն ու հաղթանակն առկա են. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Շատերի համար անսպասելի ու բազմամարդ հանրահավաքները ընթացս փոխեցին իրենց առաջնորդի մտահղացումներն ու նպատակները (ախորժակն ուտելուց է բացվում), և կարգախոսը շատերի համար աննկատ դարձավ՝ «Նիկոլ՝ վարչապետ»: Եվ այժմ ըստ էության կարելի է արձանագրել, որ նոր կարգախոսն է՝ «Քա´յլ արա, ընտրի´ր Նիկոլին»: Բայց ընտրությունն այժմ ոչ թե ժողովրդի ձեռքերում է (ինչքան էլ փորձի Նիկոլն այլ բացատրություններ տալ), այլ Ազգային ժողովինը, որում մեծամասնություն է կազմում «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը: Ու եթե այժմ, կարևոր չէ թե ինչ մեթոդներով (որոնք միանգամայն անօրինական են), Նիկոլը հասնի նրան, որ իրեն հռչակեն վարչապետ, ապա կարող ենք արձանագրել հետևյալը. կա հանճարեղ մի արտահայտություն՝ «Հեղափոխությունը հղանում են հանճարները, իրականացնում են ֆանատները, իսկ նրա արդյունքներից օգտվում տականքները»:

Այո´, հարգարժա´ն Նիկոլ, այս պարագայում ստացվում է, որ ըստ վերոգրյալ մտքի՝ թե´ հանճարն ես լինելու դու, թե´ ֆանատը, բայց ներո´ղ եղիր, եթե դու դառնաս վարչապետ, նաև՝ թե´ տականքը:

Իմ անկեղծ հորդորը քեզ՝ Նիկո´լ, մի´ գնա այս վերջին քայլին, մի մուրա նրանցից քվե, ում քննադատում ես, ում դեմ, քո խոսքերով ասած, պայքարում ես, ու մի մխսիր ժողովրդի ու քո հաղթանակի քեզ տված հնարավորությունը՝ այսօր օրակարգ թելադրել ու սեղանի շուրջ կոնսեսուսով հասնել նրան, որ առաջնահերթ ընդունվի ընտրական նոր օրենսգիրք, ստեղծվեն արդար ընտրություններն ապահովող մեխանիզմներ ու արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվի ժողովրդի քվեով լեգիտիմ իշխանություն: Այլ ճանապարհները աններելի սխալներ են: Դարձյալ ժողովրդի իմաստությամբ (նորողություն եմ խնդրում, թո´ղ ոչ մեկը սա իրեն չվերագրի)՝ «հրեշին սպանողը, թե հրեշի տեղը նստեց, ինքն է հրեշ դառնալու»:

Հասկանալի է, իրավիճակն այնպիսին է, ու սկսվել է մի գործընթաց, որն անչափ տհաճ է՝ ուրացում, առնետավազք, ճամբարափոխություն, վախ, նյութապաշտություն, գիշերային այցեր, ժողովրդից թաքուն բանակցություններ, անհայտ գումարներ, և մի՞թե սա է ձեր ճանապարհը:

Նիկո´լ, ես քո կողմնակիցը չեմ, չեմ եղել ու չեմ լինի, ես գիտեմ քո մտքերն ու դրանք չեմ կիսում: Քանի դեռ ուշ չէ՝ Քա´յլ արա, սթափվի´ր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Ազգային ժողովի խմբակցության անդամներին (կանխավ ներողություն նրանցից, ում սա չի վերաբերում)՝ արժանապատվությո´ւն ունեցեք, թոթափե´ք ձեզանից վախը, քծնանքը, գայթակղությունը, դավաճանությունը, մի վերջին անգամ ինքներդ ձեր առջև ազնի´վ եղեք, մի´ տրվեք ինքնախաբեության: Ձեր առաջնորդը խոստովանեց, որ ինքը սխալվեց, Նիկոլը ճիշտ էր, ապացուցե´ք, որ դուք որպես կոլեկտիվ, որպես կուսակցություն, որպես Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի հետնորդներ՝ ընդհանրական սխալ չեք: Գործադրե´ք վերջին ճիգը, իրացրեք´ Սահմանադրությամբ ձեր լիազորությունները ու բաց ճակատով նայեք ժողովրդի աչքերին, եղե´ք միասնական, քվեարկե´ք ձեր թեկնածուի օգտին, այլապես այլոց վաղվա գործելիք մեղքերը նույնպես ձեր ուսերին է լինելու: Մի´ թույլ տվեք արարք, որ վաղը նախադեպ է դառնալու այլոց համար Հայաստանն անընդհատ լարվածության մեջ պահելու: Ես ձեզ միշտ քննադատել եմ, դուք դրան ցավով եք վերաբերվել, բայց ես ճիշտ եմ եղել, իսկ այսօր այս դժվար պահին ես ձեր կողքին եմ ու ևս մեկ անգամ ասում եմ՝ վստա´հ եղեք:

Ազգային ժողովի մյուս խմբակցություններին՝ դատողը ես չեմ, Տերն է, բայց մի խնդրանք ունեմ. կարող եք գոնե հայտարարել ու ասել մի բան, որ վստահ լինենք, որ այն չեք փոխի մեկ ժամ հետո՝ կախված նրանից, թե հարթակում ինչ է հնչում: Մի՞թե դուք առաջնորդվում եք ոչ թե ձեր խղճով ու պահի պատմական թելադրանքով, այլ հարթակից հնչած մտքերով:

Սիրելի´ ժողովուրդ, նույնիսկ նրանք, ովքեր հասկանալի կամ անհասկանալի պատճառներով կգրեն մեկնաբանություններ, որոնց մեջ թերևս կլինի նաև հայհոյանք, հիշե´ք մի բան. իշխանությունը ձերն է և ուրիշ ոչ մեկինը, մի´ շռայլեք այն: Եվ հետևություններ արեք, երբ ամեն ինչ ձեզ համար հասկանալի կլինի: Հիմա խանդավառության պահ է, բայց ոչ սխալվելու, մենք դրա իրավունքը չունենք:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը:

Կեցցե´ Արցախի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը:

Կեցցե´ աշխարհասփյուռ հայությունը:

Տերը մեզ հետ:

Հ.Գ. Խոսքս հարկավ դեռ կիսատ է, ասելիքը՝ շատ, ժամանակը՝ քիչ: Թյուրիմացաբար թույլ տված տառասխալների համար կանխավ ներողություն:

Հարգանքով՝ Գառնիկ Իսագուլյան»: