Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային տրիենալե
|
![]() |
Հայաստանում առաջին անգամ «Ստանդարտ» խորագրի ներքո կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային տրիենալե։ Այն կմեկնարկի այս տարվա հուլիսի 21-ին Հայաստանի միանգամից չորս քաղաքում (Երևան, Գյումրի, Բյուրական, Սևան) և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը։
«Շատ կարևոր է, որ Հայաստանը ոչ միայն ցանկություն, այլև միջոցներ և հնարավորություն ունի անցկացնելու ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն։ Ստեղծելով ժամանակակից արվեստի միջազգային հարթակ՝ մենք մեր երկիրն արվեստով ենք հայտնի դարձնում»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Տրիենալեի համար որպես գլխավոր համադրող հրավիրված է Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգը, որը Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարի համար երկու տարի առաջ շահեց «Ոսկե առյուծ» մրցանակը։ Նախագծին երեք ամիսների ընթացքում կմասնակցեն Հայաստանի և այլ երկրների ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ։
«Այս օրերին ճանաչողական այցով Հայաստանում են շուրջ 10 արվեստագետներ տարբեր երկրներից, որի արդյունքում ստեղծված աշխատանքներն էլ հուլիսին կներկայացվեն տրիենալեին»,- ասաց տրիենալեի նախաձեռնող «Արվեստների հայկական խորհրդի» ներկայացուցիչը։
Տրիենալեն կանցկացվի երեք տարին մեկ անգամ։