Այսօր՝ 2018-06-23

Դանակահարություն Շառլ Ազնավուրի հրապարակում Կովաչիչը լքում է «Ռեալ»-ը Մյասնիկյան պողոտայում Toyota-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Արցախի Շահումյան համայնքը նոր ղեկավար ունի. Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը Հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը. Արայիկ Հարությունյան Սարի թաղի գործով մեղադրյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՄՆ-ն թուրքիային հանձնեց F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արցախում վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի. Aysor.am «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ. պետությանը պատճառվել է մետ 300 միլիոն դրամի վնաս «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,- ասում է բռնության ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը. Hetq.am Էրդողանն իրեն ու Պուտինին համարում է ՄԱԿ ԳՎ ամենափորձառու քաղաքական գործիչները Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Փաշինյանը՝ կրկին զինվորական համազգեստով Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ Ինչպե՞ս է տոնելու ՀՀ նախագահը ծննդյան 65-ամյակը Ջասթին Կլյուվերտը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա» Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում
Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն. aravot.am «Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին. «Հրապարակ» Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից․ փաստաբանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին Սերժ Սարգսյանի խնամու բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ. Sputnik Արմենիա Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը, թող մեղավորները կրեն իրենց պատիժը, բայց հաղթի օրենքը. Աշոտյան Գյուղի դպրոցի միակ շրջանավարտը և վերջին զանգի տարբերվող ղողանջը Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս. «Ժամանակ» Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը․ Iravunk.com Ծեծկռտուք Երևանում. ԱԺ պատգամավորի որդին բերման է ենթարկվել Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագա՞հ. «Ժամանակ» Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող տան եղածը. «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, զինամթերք. նոր մանրամասներ «Կռիսներ». Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանի կինը. «Հրապարակ» Հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին հաղթեց բրազիլացուն և չեմպիոն դարձավ - տեսանյութ ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով «Ռուսներին ոնց ես պատասխան տալու». Փաշինյանի թիմը դեմ է եղել Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը. «Ժամանակ» Ես հույս ունեմ, որ վարչապետի մոտ լեզվի սայթաքում է եղել. Հակոբ Ավետիքյան Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է. Գարո Փայլան Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին. Aysor.am
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ճամպրուկը մորս գեղեցկությունն էր տանում, և մեր անհայր մանկությունը. նամակ՝ ի պատասխան Նարե Շարմազանովային

 

Սա էլ իմ բաց նամակն էր Շարմազանովներին, չէ, բաց վերքը: Իր ֆեյսբուքյան էջում Նարե Շարմազանովայի բաց նամակին ի պատասխան այսպես է գրել Նարա Վարդանյանը:

Ընտանիք

Հայրս գնաց: Նա ամեն անգամ գնում է:

Նրա վերադարձն ու ճանապարհվելը նույնն են:

Վերադարձի ու ճանապարհվելու

Օտարությունը նույնն են:

Վերջին ժամերին մայրս միշտ փնթփնթում է:

Վիճում են: Հետո հայրս լռում է:

Հայրս խեղճ լռում է: Այս անգամ էլ:

Քնելուց առաջ մայրս ու հայրս

Միասին լողանում են:

Մայրս սիրունանում է: Հայրս տխրում:

Ես մտովի ժպտում եմ նրանց երկուսին էլ:

Թռիչքն առավոտյան 7-ին է: Լուսադեմին դուրս կգա:

Ես ու եղբայրս անքուն լուսացնում ենք:

Տեսա լուսինն արցունքի պես է կախվել:

Ես ու եղբայրս ամբողջ գիշեր հորս ու մորս մասին ենք խոսում:

Մարդիկ այդպես են խոսում մտերիմ մարդու թաղումից հետո

Հիշում են թերացումները: Նրանց թերությունները: Վրիպումները:

Հիշում, որ պապս հորս աղջիկ չի տվել,

Մայրս հարսի շորը ճանապարհին է հագել`

Թթենու ծառի տակ:

Ծիծաղում ենք:

Եղբայրս շուրթը կծում է.

«Փող ունենայի, պապան կգնար գյուղ, գերեզմանոց»:

Հայրս խեղճ չէր գնա գերեզմանոց:

Հայրս իր հորը չկարողացավ փրկել հիվանդությունից:

Հիմա ես ու եղբայրս չենք կարողանում

Փրկել

Հորը,

որ ընտանիք է:

Լուսնի վրայից չղջիկ է ընկնում սենյակ, վարագույրից կառչում:

Լուսումութ է:

Հայրս ամեն անգամ գնում է: Այս անգամ էլ է գնում:

Երեխեքով հերթով դռան տակ կանգնում ենք:

Բոլորս գիտենք, որ ուր որ է նրա աչքերը կարմրելու են:

Եվ էլի ջրալի վերքը բացվելու է:

Արնահոսելու է:

Հիշելու է չոր թախտերի վրա իր քնելը

Տաք անկողին չունենալը

Օտար լեզվով մեր տոները շնորհավորելը:

Երեխեքով հերթով դռան տակ կանգնում ենք:

Քույրս հղի է: Մեծ փորիկով:

Դժվարությամբ գրկում են իրար:

Հայրս առաջին անգամ ձեռքը քրոջս փորին է դնում:

Ճանաչում են իրար:

Զարմանում ենք: Չեմ ուզում լացեմ:

Հայրս պապիկ է վերադառնալու: Նա այդպես հայր է վերադարձել:

Հետո մեր հերթն է գալիս:

Հերթով փաթաթվում ենք հորս

Ինքը մեր ուսերին տաք դնում է ձեռքը,

Բաց ափն ամեն ինչ ասում է

Միշտ այնպիսի բաներ, որ բարձրաձայն չեն ասվում

Մորս հերթն է:

Ես ննջասենյակ, քույրս խոհանոց, եղբայրս զուգարան,

Փախչում ենք անհեթեթ, թաքուն մաքրում արցունքներ,

Որ մայրս-հայրս գրկեն իրար

Ու զգան չասվող խոսքերի ամբողջ ծանրությունը

Բերկրանքը:

Մայրս, որ

Հորս ճանապարհելիս երբեք չի սիրունանում

Վերադարձի օրերին էլ:

Երկու դեպքում էլ օտար, անորոշ

Համբուրվում են:

Մայրս էլ է հեռանում, օտարանում:

Մեզանից, որ պատճառ ենք,

Հորիցս, որ անզոր է:

Տխրությունից միմյանց աչքերին նայել չի ստացվում:

Ու բացվում է դուռը:

Հորս կորած մեջքի հետևից գնում է

Ճամպրուկը:

Ճամպրուկն անիվների վրա դուրս է գալիս

Մեր հայացքները հետևից,

Ճամպրուկը տանում է հորս տարիները`

Մեզանից հեռու ապրած:

Ճամպրուկը տանում էր

Լուսինը, որ չղջիկ էր ուղարկել,

Ճամպրուկը մորս գեղեցկությունն էր տանում,

Եվ մեր անհայր մանկությունը:

Ճամպրուկը հորս սիրտն էր տանում: