Այսօր՝ 2018-08-14

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում. Երկրորդ նախագահի գրասենյակը տապալված ասուլիսի մասին Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արարատ Միրզոյանը նամակ է գրել Համաշխարհային բանկին ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացվել Կոռուպցիայի դեմ պայքարի համար երկու կարևոր գործոն է անհրաժեշտ՝ քաղաքական կամք և հանրության մասնակցություն. Կարեն Զադոյան- տեսանյութ Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոփոխվում. ի՞նչ կարող է անել նոր իշխանությունը- տեսանյութ Հնդկաստանից, Պակիստանից և Ֆրանսիայից դեպի Հայաստան. նպատակը հաջողակ բիզնես ունենալն է Քոչարյանի կալանավորումը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ. ՀՀԿ Պետպատվերով բուժօգնության հատկացումների մասին գործիքը հասանելի է առցանց Պատշգամբում բադրիջան խորովելիս տանտիրուհին այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց Ադրբեջանցի զինվոր է զոհվել Վայոց Ձորում մեքենան ընկել է ձորը և ամբողջությամբ այրվել. կան տուժածներ Ծեծի մեղադրանքով հետախուզվող 25-ամյա քաղաքացուհին հայտնաբերվել է «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». Հովհաննես Իգիթյան. Aravot.am Աշխարհի 10 լավագույն բուհերից ևս երկուսը փաստել են Արարատյան բակալավրիատի որակը Հիմնադիր խորհրդարանը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու քայլերը Երևանում դատավորը Hyundai-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու Թուրք պրոֆեսորը պնդում է, որ Գյուլենը սպանվել է
Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է Կապիտանը սովորություն ունի հարբել և օդ կրակել. մարդասպան հրամանատարին չեն կալանավորել. forrights.am Հայաստանից Եգիպտոս՝ մեկ քլիքի միջոցով. ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի նոր առաջարկը Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսաձայնագրվի. Նա ցանկանում է «մաքրվել» և քաղաքականություն մտնել. «Հրապարակ» Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է. «Ժողովուրդ» Արարատի մարզի Արմաշ գյուղի պոմպակայանի դիտահորի մեջ գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել Ինչ հրահանգ է ստացել Արարատի մարզպետը «վերևից». «Ժամանակ» Գազալցակայաններում խաբում են՝ վարորդները 50 կմ պակաս են վարում. «Ժամանակ» Հաղարծին գյուղում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցող անձինք, հարուցվել է քրգործ. ՀՀ ոստիկանություն Միշտ սպասել եմ այս օրվան, որ գալու է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվութան ենթարկելու պահը. փաստաբան Դատվածությունը չմարված՝ որպես մաքսային ձևակերպումների մասնագետ ծառայություններ են մատուցում Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. Ինչն է այցի «հմայքը». «Հրապարակ» Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարված Բագրատաշենի անցակետի շուրջ նոր կրքեր են հասունանում. «Երկու «պամպերս» էի բերում, շպրտեցի երեսներին»․ «Իրատես» «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». Հովհաննես Իգիթյան. Aravot.am Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը. «Ժամանակ» ԱԱԾ-ն բացահայտել է մի նոր կոռուպցիոն սխեմա. ներգրավվածները պաշտոնյաներ են ու բժիշկեր Լուսիկ Ագուլեցուն տված հրաժեշտը որքան տխուր էր, նույնքան էլ ցավալի. լրատվամիջոցները և ի պաշտոնե կոչված շատ անձինք չէին ներկայացել Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Քննություն է տարվում՝ պարզելու Ուլնեցի փողոցում անկարգությունների մասնակիցների ինքնությունը

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 15-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կ.Ուլնեցի փողոցում մի քանի երիտասարդ մահակներով հարվածել եւ վնասել են քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ պատճառելով նյութական վնաս:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ինչպես բռնությունից տուժած անձանց, այնպես էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ներբեռնվել եւ քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը:

Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երեւան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք եւ մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաեւ՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին եւ վարորդներին:

Քննությամբ պարզվել է վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը՝ Մ.Դանիելյան, ով ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, վերջիններիս գործողություններից տուժած այլ ավտոմեքենաների վարորդների եւ դեպքին ականատես անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Խնդրում ենք միջադեպի հետեւանքով տուժած անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն տեսանյութում տեսանելի մահակով զինված եւ բռնություններ կիրառող երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն շրջանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է: