Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ԺՊ-ն լքելու է իր պաշտոնը. «Ժողովուրդ»

 

ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ժա­մանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկությունների համաձայն՝ նա լքելու է իր պաշտոնը:

Հիշեցնենք, որ Կարա­պետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կա­տարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկ ու կես տարի բաժնի պետի պարտականություններն էր ներկայացնում: Նկատենք, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մա­տակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերա­կանգնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: