Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ՀՀ-ում պետք է փակվի անձերի դեմ պայքարի էջը. Շարմազանով

 

Չեմ ցանկանում գնահատական տալ Վաչագան Ղազարյանի և Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելուն, դա իրավապահ համակարգի խնդիրն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հարցեր չե՞ն առաջանու Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերված գումարներից հետո, Շարմազանովն ասաց. «Իմ ցանկացած գնահատական կարող է միջամտություն լինել, իսկ ես կարծիք եմ արտահայտում նրա մասին, որի մասին ունեմ ամբողջական ինֆորմացիա: Մի բան կարող եմ ասել՝ հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը: Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի։ Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա ինձ վրա վերցնել»,- ասաց նա:

Շարմազանովն արձագանքելով դիտարկմանը՝ արդյոք Վաչագան Ղազարյանն իր ընկերը չէ՞, նշեց, թե չի կարող ասել՝ ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունեն։

«Ես մտերիմ հարաբերություններից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափում։ Ի վերջո, նա այն մարդն է, որը ծառայություներ ունի Արցախում հերոսամարտի տարիներին։ Ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երևույթներից։ Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, տանուլ ենք տալու»,-շարունակեց Էդուարդ Շարմազանովը: