Այսօր՝ 2018-09-20

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին» Առգրավվել է միայն Yerevan today-ի այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում. ՔԿ-ն կոչով դիմել է լրատվամիջոցին Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը Սիրիայում հայերին ու ասորիներին փրկելու համար գովել է ԻՀՊԿ-ի գեներալին «Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, նախարարը հրաժարական պահանջելու իրավասություն չունի. Սուրեն Պապիկյան Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը Արամ Սարգսյան. Տեսանյութի հրապարակումն իմ դեմ է Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Արմեն Աշոտյան Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում․ Range Rover-ը հայտնվել է դաշտում․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200»-ը Գերմանահայ գործարարները Գարեգին Բ-ին ներկայացրել են իրենց ծրագրերը Մոսկվայում Կարո Հալաբյանին նվիրված հուշարձան կկանգնեցնեն Մինչ այս պահը չկան տեղեկություններ, որ որեւէ թեկնածուի կյանքին ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել. ոստիկանություն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Իսպանիայիում Վրաստանի 15 քաղաքացու են ձերբակալել Արթուր Դավթյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Տո այ անտակտ կարերիստ. ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել. Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին Սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ կլինեն բոլոր դպրոցներում. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «արտագաղթ» է սկսվել. «Հրապարակ» Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազարույցի ձայնագրությունը. նոր բացահայտումներ Դատավորները չեն հանդարտվում. նրանք դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին․ «Հրապարակ» Սյունիքի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է - տեսանյութ Ողբերգական վթար և տասնյակ զոհեր. Հայկական կողմը զորակցություն է հայտնում Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․ Աշոտ Ասատրյան Սոցիալական բնակարանաշինության ծրագրով հիփոթեքային աննախադեպ պայմաններ կունենանք. վարչապետ Դպրոցը չի կարող որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԱԱԾ-ն բացահայտել է մի նոր կոռուպցիոն սխեմա. ներգրավվածները պաշտոնյաներ են ու բժիշկեր

 

Հ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:

Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Գործող սխեմայում մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքի նրբություններին և օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով նախնական համաձայնության, մինչև 14.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետև նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը:

Կոլյա Քոսակյանին և նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ-մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը: Реклама 36 Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

Քրեական գործի դրվագներից մեկով պարզվել է նաև, որ Կոլյա Քոսակյանը, հերթական ապօրինի գործարքն իրականացնելով, համաձայնության է եկել իր ծանոթ, Հանրապետական զինկոմիսարիատի աշխատակից Ս.Մ-ի հետ, իսկ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանի հետ՝ 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ քաղաքացի Ն.Ա-ին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Գումարը ստանալուց հետո Գարիկ Առաքելյանը խոստացել է հարցը լուծել, և սկսվել է զինակոչիկի բժշկական հետազոտությունների գործընթացը, սակայն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Կոլյա Քոսակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը»), Գարիկ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») և Արամայիս Սանոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի («Խոշոր չափերով կաշառք ստանալը») և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ձեռնարկվում են միջոցներ` առնչակից անձանց ողջ շրջանակը, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից:

Ուշադրություն. վերոհիշյալ անձանց և Կոլյա Քոսակյանի «ծառայություններից» օգտված քաղաքացիներին առաջարկում ենք դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը (հեռ.՝ 010-57-93-12), ինչը հաշվի կառնվի վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: