Այսօր՝ 2019-02-21

Իսրայելը ներկայացրել է С-300 և С-400 «մարդասպանին» Ալժիրում ռազմական ուղղաթիռ է կործանվել Իլհամ Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Դի է հայտնաբերվել «Ի՞նչ է նշանակում, եթե Խաչատրյան Գագիկը պետբյուջե վերադարձնի 1 միլիարդ դոլար, նրան կարելի է ներել»․ Արմեն Դանիելյան «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն արտոնություն ստացավ՝ զենքի և զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն Մարտի 1-ին Փաշինյանի նախաձեռնած երթն արդարադատության վերականգնման գործընթացի ազդարարումն է պետական մակարդակով․ ՀԱԿ Ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մատենադարան Վեց ամսում «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 860 մլն դրամ․ Հակոբյան Կառավարությունը քայլեր է ձեռնարկում զինծառայողների սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածում կա առաջընթաց, բայց շինարարության ընթացքն առայժմ չի գոհացնում. փոխնախարար 5 տարի առաջ կատարված գողության դեպքը բացահայտվել է Մշտապես մտածել եմ, որ իմ որևէ բառ հիմք չտա, որ որևէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա. Աննա Հակոբյան Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի Ստամբուլում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում «Նուբարաշեն»-ում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ. Աննա Հակոբյան Ջորջ Մայքլի արվեստի հավաքածուն հանվում է աճուրդի
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը Արցախում շնագայլի վրա կրակելու պահին գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ». 25 500 դրամից ցածր թոշակ չի լինի Մահացել է Միշել Լեգրանը Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին․ Արայիկ Հարությունյան

 

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից, նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում:

«Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են հասարակական խորհրդի աշխատանքներով, կարող են դրա նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով և հանդես գալ համապատասխան առաջարկներով: Նախարարությունը կարևորում է հասարակական խորհրդի գործունեությունը. անհրաժեշտ է, որ այն հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի դրանց միջոցով մենք շտկումներ մտցնենք մեր աշխատանքի մեջ և համապատասխան փոփոխություններ անենք»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի բուն հարցին՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման միտումներին:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խիստ արդիական են հրատապ խնդիրների լուծումը և կրթության զարգացման հիմնական ուղենիշների ամրագրումը կրթության բոլոր օղակներում՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական:

«Մեր միջազգային գործընկերների հետ ներկայումս ակտիվ աշխատանք ենք տանում՝ նախակրթարանների ծրագրի հետ կապված, և առաջիկայում հատկապես հեռավոր համայնքներում դրանց թվի զգալի աճ կունենանք: Պետությունը պատրաստ է ֆինանսական ռեսուրսներ հատկացնել այս ծրագրին: Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ դպրոցներն առավելապես քաղաքականացված են եղել, և կառավարման խորհուրդները չեն ծառայել իրենց բուն նպատակին՝ եղել են բացառապես տնօրեն ընտրելու և իշխանությունը վերարտադրելու գործիք, մինչդեռ դրանք ավելի մեծ լիազորություններ ունեն: Ներկայումս մշակվում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որի նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Այս առումով ակնկալում ենք հասարակական խորհդի ակտիվ ներգրավվածությունը»,-նշել է նախարարը և հավելել, որ հասարակության շրջանում մեծ է դժգոհությունը՝ պայմանավորված 12-ամյա կրթության հետ:

«Խնդիրը նրանում է, որ ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին, հետևաբար անհրաժեշտություն կա՝ դրան նոր և իրական բովանդակություն փոխանցել: Բացի այդ, հանրակրթության ոլորտում մեր հիմնական կարգախոսը լինելու է՝ կրթության հասանելիություն բոլորի համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կոչ անելով հասարակական խորհրդի անդամներին՝ հանդես գալ համապատասխան առաջարկներով: Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է բուհերի ներքին ցանց ստեղծելու գաղափարը, որը թույլ կտա ապահովել կրեդիտների և ուսանողների շարժունություն, բուհական համայնքի զարգացում և մրցակցության աճ:

«Մենք պետք է նաև գիտությունը վերադարձնենք բուհեր. այդ հարցով որոշ առաջարկներ կան, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքները միավորելու համատեքստում, սակայն այն կհայտնվի՞ մեր օրակարգում, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա քննարկումները»-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը միտված է կրթության ոլորտին հատկացնել ֆինանսական ռեսուրսներ, սակայն դրանք լավագույնս օգտագործելու համար պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ:

Խորհրդի բոլոր անդամները հանդես են եկել ելույթներով, որոնցում հնչեցրել են իրենց տեսլականը և դրանից բխող առաջարկները՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Մասնավորապես, հնչել են առաջարկներ՝ կրթության օրենսգիրք ունենալու, ներառական կրթության կազմակերպման, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու, միջգերատեսչական համագործակցության և մշտադիտարկման համակարգ ունենալու վերաբերյալ:

Բարձրաձայնվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների, աշակերտական և ծնողական խորհուրդների գործունեության, ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի որակյալ կրթության հասանելիության և գյուղական համայքներում դպրոցների հնարավոր օպտիմալացման վերաբերյալ հարցեր: Առաջարկվել է հստակեցնել խորհրդի առաջնահերթությունները և գերակայությունները, խորհրդի օրակարգում ներառել ինչպես հրատապ, այնպես էլ ռազմավարական ծրագրերի քննարկումներ: Խորհրդի որոշ անդամների հետաքրքրել է, թե ինչպես նրանք կարող են ակտիվ մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակման և որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու գործընթացում:

Լսելով խորհրդի բոլոր անդամների ելույթները և առաջարկները՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, և որպեսզի աշխատանքները լինեն առավել արդյունավետ, տեղի կունենա դրա աշխատանքների բաշխում՝ կոնկրետ խմբերի միջև:

«Մինչև խորհրդի հիմնական նիստը հարցի քննարկումը տեղի կունենա խմբերում, կմշակվի ժամանակացույց և քննարկվող հարցի վերաբերյալ առաջարկներն ու որոշումները կներկայացվեն խորհրդի քննությանը: Մեծ խմբերով քննարկումները երբեմն լինում են անվերջ և անարդյունք, հատկապես կրթության ոլորտում, որտեղ առկա է հսկայական աշխատանք բոլոր ուղղություններով: Իրականում ԿԳ նախարարությունն աջակցության մեծ կարիք ունի, քանի որ խնդիրների այն աննախադեպ ծավալը, որ առկա է /օրական 500-700 դիմում և բողոք/, միայն աշխատակազմի ջանքերով հնարավոր չէ լուծել, հատկապես, որ ոլորտը պահպանողական է, և փոփոխությունները դժվար են առաջ գնում՝ հաշվի առնելով նաև որոշ ընթացակարգային հարցեր: Հետևաբար, մենք հասարակական խորհրդի փորձագիտական օգնության կարիքն ունենք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նիստի ընթացքում հնչած մի շարք արժեքավոր առաջարկներ անպայման հաշվի կառնվեն՝ հետագա աշխատանքների պլանավորման և իրականացման գործընթացում: