Այսօր՝ 2019-01-24

Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Գյուլենն ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո կարող է ապաստանել Եգիպտոսում Արագածոտնի մարզում «Ford Transit»-ն արգելափակվել է ձյան մեջ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է սիրիացի ներգաղթյալների անօրինական շահագործման հարցը Սուրենավան գյուղի բնակիչը կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ. հարուցվել է քրգործ Փաշինյանը զգուշանում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը. փորձագետ Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա. Հայկ Մարության ՀՀ հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է Էլեկտրահարման եղանակով որսացել են ձկներ ու բռնվել. ոստիկանություն Միգրանտներն իրենց հետ հիվանդություններ չեն տանում Եվրոպա ՀՅԴ-ն քննարկում է ժողովրդի բոլոր հատվածներին, նաև սփյուռքին վերաբերող բազում հարցեր ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ուժեղացվել է հսկողությունը կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոնների և գործողությունների նկատմամբ Ծառուկյանի խոսնակը՝ Պասկևիչյանի ֆիլմի մասին. Հանրությանը թյուրիմացության մեջ գցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն Հայտնի է աշխարհի ամենակրիմինալ երկիրը «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Թիվ 23 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ. Քաղաքապետարան ԱԺ 2-րդ նստաշրջանը հետաձգվում է. պատճառը կառավարության ծրագրի քննարկումն է Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու․ լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու․ ՃՈ պետի նախկին տեղակալ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. Փաշինյան
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանություն և փոխհրաձգություն է արձանագրվել․ չի բացառվում, որ կորուստները վերագրեն հայկական կողմին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ով չի հավատում ներառական կրթական համակարգին, թող չլինի մանկավարժության մեջ. Աշոտյան

 

Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս եւ հիմք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում՝ կրթության բնագավառում:

Իհարկե, պետք է մշտապես կատարել երեխաների կրթական կարիքների գնահատում, իրականացվել հսկայական մասնագիտական աշխատանք՝ տվյալ կարիքը բավարարելու համար:

Բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն մթնոլորտը, որը ստեղծվում է: Այս երեխաները վերադարձվում են հասարակություն՝ որպես լիարժեք անդամ: Ներառական համակարգում ներառված մանկավարժական եւ ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքների, որոնք թերահավատորեն են մոտենում այս բարեփոխմանը: Իհարկե դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ վարչական, մեթոդական, մանկավարժական եւ կառավարչական:

Ակնհայտ է, որ այսօր դեռեւս չունենք ամենատարրական շարժական հասանելիություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում: Ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի, մասնագիտական հմտությունների եւ ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն չպետք է իրականացվի, մինչեւ բոլոր տեղերում չապահովվեն համապատասխան միջոցներ, որովհետեւ ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը:

Մենք այդ քայլն արել ենք, եւ արել ենք համառ՝ երբեմն դեմ գնալով հասարակական կարծիքին, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Համապատասխան օրենքն ընդունված է, բայց այստեղ շատ կարեւոր է նաեւ մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, որպեսզի սա չլինի լոկ օրենքի պահանջ:

Ես հավատում եմ այս համակարգին: Իսկ ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ եւ չխանգարի այս աստվածահաճո գործին: Վստահ եմ, որ բոլոր խնդիրենրով հանդերձ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս են ավելի լավ ապագայի հույս ու հնարավորություն: