Այսօր՝ 2019-01-24

Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Գյուլենն ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո կարող է ապաստանել Եգիպտոսում Արագածոտնի մարզում «Ford Transit»-ն արգելափակվել է ձյան մեջ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է սիրիացի ներգաղթյալների անօրինական շահագործման հարցը Սուրենավան գյուղի բնակիչը կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ. հարուցվել է քրգործ Փաշինյանը զգուշանում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը. փորձագետ Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա. Հայկ Մարության ՀՀ հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է Էլեկտրահարման եղանակով որսացել են ձկներ ու բռնվել. ոստիկանություն Միգրանտներն իրենց հետ հիվանդություններ չեն տանում Եվրոպա ՀՅԴ-ն քննարկում է ժողովրդի բոլոր հատվածներին, նաև սփյուռքին վերաբերող բազում հարցեր ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ուժեղացվել է հսկողությունը կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոնների և գործողությունների նկատմամբ Ծառուկյանի խոսնակը՝ Պասկևիչյանի ֆիլմի մասին. Հանրությանը թյուրիմացության մեջ գցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն Հայտնի է աշխարհի ամենակրիմինալ երկիրը «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Թիվ 23 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ. Քաղաքապետարան ԱԺ 2-րդ նստաշրջանը հետաձգվում է. պատճառը կառավարության ծրագրի քննարկումն է Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու․ լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու․ ՃՈ պետի նախկին տեղակալ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. Փաշինյան
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանություն և փոխհրաձգություն է արձանագրվել․ չի բացառվում, որ կորուստները վերագրեն հայկական կողմին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի

 

Լրագրող Տիրայր Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մոտ 1 ամիս առաջ, տեսնելով մամուլում փոխավարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի մաքսանենգություն), որոշել է հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչն ինչպես է եղել:

«2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի դատարանին, վերաքննիչ քրեական դատարանին և կարողացա դատարանների արխիվներից ձեռք բերել Գեորգի Էդուարդի Մուրադյանի վերաբերյալ որոշումներն ու վճիռները: Նյութերն ուսումնասիրելուց հետո դիմեցի Գեորգի Մուրադյանին՝ խնդրելով հարցազրույց տալ: Նախապես համաձայնվեց, սակայն հարցազրույցից ժամեր առաջ բազմակողմանի նյութ ուննալու երաշխիքներ ուզեց Դանիել Իոաննիսյանից: Հարցազրույցը կայացավ՝ մոտ 30-35 րոպե: Այս ժամանակ հաստատվեց իմ այն տեղեկությունը, որ Գ.Մուրադյանը տարիներ շարունակ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում, ինձ հաջողվեց իրենց մանրամասներ իմանալ:

Նյութը գրելու փուլում իմացա, որ Ավինյանի աշխատակազմից Դանիելի հետ պայմանավորվածության արդյունքում որոշվել է նյութը կարդան մինչև հրապարակելը, հայտնեն իրենց առարկությունները, որից հետո նյութը հավանաբար պետք է «միասին» գրվեր:

Ես դեմ եմ եղել իսկզբանե, հետո իրավիճակը չսրելու համար համաձայնվել եմ՝ պնդելով, որ նյութը պետք է կարդա բացառապես Գեորգի Մուրադյանը, այն էլ միայն իր հարցազրույցի մասը(քանի որ մարդ է՝ կարող է մի նախադասություն սխալ ասած լինի):

Նյութը մինչև վերջնական տեսքի գալը էական փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել է իմ համար կարևոր հատվածներ(թե ինչպես են, օրինակ, Մուրադյանի հետ ամբաստանյալի աթոռին հայտնվածները խաղուպար վճիռներ ստացել դատարանից և այլն): Նյութը երեկ sut.am կայքում հրապարակվելուց հետո անեցել էր մոտ 6 ժամ, և իմ սովորույթի համաձայն, ցանկացել եմ այն նորից կարդալ, բայց պազվել է, որ նյութը գոյություն չունի:

Թե ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել

Իմ կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմում օգտվելով այն հանգամանքից, որ Դանիել Իոսնիսյանը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, նրան նկատմամբ, ընթադրում եմ, ճնշում, չեմ բացառում նաև՝ շանտաժ և կամ նմանօրինակ այլ գործողություններ են կատարել: Նման ենթադրության համար ինձ համար հիմք է այն, որ նյութը հեռացվել է առանց իմ հետ քննարկելու, իսկ նախկինում նույնիսկ նյութերիս նկարը փոխելը իմ հետ համաձայնեցվում էր: Ու սա այն դեպքում, երբ ջնջված նյութը հրապարակվելուց առաջ խմբագրությունում շատ անգամներ է կարդացվել և քննարկվել: Եվ եթե տպելու ենթա չէր այն, ապա իսկզբանե պետք է չտպվեր: Կարծում են՝ Դանիել Իոանիսյան ու Ավինյանի աշխատակազմը կպարզաբանի, թե իրենց մոտից ով, որտեղ և քանի անգամ է դիմել Դանիել Իոանիսյանին այս նյութի հարցով, քանի անգամ են այս նյութի վերաբերյալ հեռախոսազրույցներ ունեցել:

Դիմում եմ լրագրողական բոլոր կազմակերպություններին՝ 1. խնդրելով աչքաթող չանել այս միջադեպը, քանի որ

բացառիկ են այն դեպքերը, երբ լրագրողը հրապարակային, փաստարկված խոսում է մի արատավոր երևույթի մասին, որը միշտ եղել է նախորդ իշխանության ժամանակ բազմաթիվ խմբագրություններում

2. նոր կառավարության անդամների նկատմամբ հանրության ստեղծված դրական աուրայի շղարշի տակ չպետք է լրագրողական նյութերը գրաքննվեն և այդ հարցում ես ձեր աջակցության կարիքն ունեմ:

Դիմում եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը,

Վստահ եմ՝ պարոն Փաշինյան, որ ձեր լրագրողական գործունեության ընթացքում երբեք չեք հանդուրժել իշխանությունների կողմից լրագրողական աշխատանքի միջամտության դեպքերը: (Հիշում եմ՝ թե ինչպես ԱԺ դահլիժում Նաիրա Զոհրաբյանին հանդիմանեցիք, որ նա այլևս ՀԺ-ի լրագրող չէ և չունի խոսքի կատարյալ ազատություն այն բանի համար, որ նա զանգահարել էր խմբագրություն և խնդրել «բամփել» բառը հանեին իր ելույթից, քանի որ ինչպես դուք նշեցիք այդ ժամանակ՝ Հովիկ Արգամիչը ջղայինացել էր):

Հույս ունեմ, որ այս միջադեպը պատշաճ քննության կարժանանա և հետևաբար՝ պատշաճ գնահատականի:

Ինչ վերաբերվում է նյութի բովանդակությանը, լիահույս եմ, որ այն իր սզկբանական տեսքով առաջիկայում կտպագրվի մեկ այլ լրատվամիջոցում և շահագրգիռ անձանց հետո սիրով կքննարկեմ նյութի ամեն մի դետալ:

Հ.Գ. Դիմում եմ նաև բոլոր այն անձանց, որոնք այս պատմությունից գայթակղված արդեն մտածել են ինչպես ցեխը մտցնեն կառավարության ողջ կազմին: Այդ մարդկանց հորդորում եմ, որ այս խնդիրը չշահարկել այլ հարթությունում, քանի որ այստեղ խնդիրը բացառապես վերաբերվում է լրագրողական գործունեությանը»,- գրում է նա: