Պատշգամբում բադրիջան խորովելիս տանտիրուհին այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
|
![]() |
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վերին Անտառային 138/3 հասցեում պայթյունի ձայն է լսվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, պարզվել է, որ նշված շենքի բնակչուհի՝ 43-ամյա Վարսիկ Ս.-ն փոքր գազաբալոնի վրա բադրիջան խորովելիս այրվածքներ է ստացել, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։