Այսօր՝ 2019-04-24

Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ արտաքին խնդիրը դնելը մեր մանեւրելու հնարավորությունները փոքրացնում է. Արամ Սարգսյան Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է Ախալցխայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին Երկրաշարժ Արցախում․ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ Ողբերգական վրաերթ Երեւանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ առաջ գնանք. Սասուն Միքայելյանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը. Աշոտյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին, ու խոնարհվում ոճիրն իրենց կյանքի գնով չիրագործացների առաջ. Փայլան Ապրիլ 24, հիշատակման օր. Ժոնաթան Լաքոտի թվիթերյան գրառումը Կարևոր է նաև իրավական գործընթացը. Արման Թաթոյան Բացառված է որևէ մեկի նկատմամբ «գործ կարվի». Արթուր Դավթյան Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյանի ուղերձը Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան պատասխան տա իր կատարած ոճրագործության համար. Ծառուկյան
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Թավշյա հեղափոխություն. առցանցն ընդդեմ սադրանքի. Մաս 2 Թավշյա հեղափոխության իմպուլսը. Մաս 1 Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

***

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

Մեծարգո´ տիկին կանցլեր,

Հայաստանի Հանրապետության մեծարգո´ նախագահ,

Գերմանիայի դաշնային հանրապետության պատվիրակության հարգելի´ անդամներ,

Հայաստանի Հանրապետության պետական այրեր,

Հարգելի հյուրեր,

Այսօր հիրավի հիշարժան օր է Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների պատմության համար, որովհետև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը պատմության մեջ առաջին անգամ այցելում է Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի մամուլն արդեն հասցրել է այցը որակել որպես պատմական և ես համաձայն եմ այդ որակման հետ: Դրա հետ համաձայն եմ որպես կանխավարկած, բայց հիմա՝ բանակցություններից հետո, համաձայն եմ նաև որպես արդյունք, որովհետև մենք չափազանց կարևոր և արդյունավետ բանակցություններ ունեցանք տիկին կանցլերի հետ: Եվ համոզված եմ, որ հետևողականորեն և սկզբունքորեն մեր բոլոր պայմանավորվածությունները կետ առ կետ իրականություն կդարձնենք, ինչը կնշանակի նոր էջ մեր երկրների հարաբերությունների համար: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջպետական հարաբերություններն այս այցի արդյունքներով հնարավորություն ունեն ամրապնդվել մարդկային հարաբերություններով, որովհետև տիկին կանցլերն իր փորձով և մարդկային հատկանիշներով դրական մթնոլորտ էր ստեղծում և տրամադրում բաց ու անկեղծ խոսակցության: Այդ ոճն առավել արդյունավետ է և առավել հաճելի: Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Այդ ներուժը գալիս է մեր երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքից, նաև ավելի երկարաժամկետ պատմության ընթացքից և ես համոզված եմ, որ մեր կառավարությունն ամեն ինչ կանի, որ մինչ այս եղած պոտենցիալը բազմապատկվի և մենք ունենանք առավել մեծ, առավել տպավորիչ արդյունքներ ու մեր հարաբերությունները զարգանան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում Գերմանիայի նկատմամբ առանձնահատուկ, էմոցիոնալ և քաղաքական վերաբերմունք է ձևավորվել այն բանից հետո, երբ 2016 թվականի հունիսին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: Ողբերգական ցնցումների միջով անցնելով, մեր ժողովուրդն այսօր իր ապագայի վերաբերյալ լավատես է առավել քան երբևէ և ես ուրախ եմ, որ տիկին կանցլերը և Գերմանիայի պատվիրակության մեր գործընկերները միանգամից Հայաստանում նկատել են այդ լավատեսությունը և պատրաստակամ են աջակցելու այդ լավատեսությանը, ինչն ինքնին նշանակում է, որ մեր երկրների բարեկամությունը քաղաքական մակարդակում, տնտեսական մակարդակում և մարդկային մակարդակում շարունակելու է խորանալ: Ուզում եմ բաժակ բարձրացնել հայ-գերմանական հարաբերությունների նոր էջի համար, այդ հարաբերությունների մեջ լավատեսության մեծացող պաշարի համար և այն վճռականության համար, որ մենք ունենք մեր երկրների հարաբերություններում նոր էջ բացելու իմաստով: Բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունը սիրով սպասում էր Ձեզ, և հույս ունեմ, որ այդ սիրո և լավատեսության մթնոլորտը մեզ կուղեկցի ոչ միայն Ձեր՝ այստեղ գտնվելու ընթացքում, այլև Ձեր հեռանալուց հետո՝ երկար ու երկար տարիներ, և նոր հիմք կստեղծի մեր փոխադարձ այցելությունների համար, մեր փոխադարձ հարաբերությունների համար և փոխադարձ լավատեսության համար: Շնորհակալ եմ: Կեցցե´ հայ-գերմանական բարեկամությունը:

Անգելա Մերկելի բաժակաճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գերմանիայի կանցլերի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

Մեծարգո´ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան,

Մեծարգո´ պարոն նախագահ,

Հարգելի´ պատգամավորներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք իմ և իմ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել այսօր մեզ ցուցաբերված բարձր ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար: Ուրախ ենք հյուրընկալվելու մի քաղաքում, որն ունի 2800 տարվա պատմություն և հարուստ է մշակութային և պատմական մեծ պաշարով: Այսօր ես և իմ պատվիրակությունն այցելել ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ մեր մտածմունքներն ուղղված են եղել դեպի հայ ժողովրդի մեծ ցավը, որը նա կրել է 1915 թվականին: Ես առիթ ունեցա եղևնի տնկել ծառուղում և տպավորված ենք Ծիծեռնակաբերդ ունեցած մեր այցից: Հուսով եմ, որ Հայաստանը նայում է դեպի ապագա և դրա վառ ապացույցներից մեկն իմ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելությունն էր, որտեղ շփվեցի երեխաների հետ: Գարնան ամիսներին մենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էինք, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը: Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ: Մենք գիտենք, թե որքան են մարդիկ սիրում խոսել, բայց մենք երկուստեք կարևորեցինք գործը և այսօր մեր առանձին հանդիպման ընթացքում մեզ հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ: Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին: Եվ որպեսզի մենք չմոռանանք մեր պայմանավորվածությունների մասին՝ ես Ձեզ՝ պարոն վարչապետ, հրավիրեցի հյուրընկալվել Գերմանիայում, որպեսզի կարողանանք արձանագրել ձեռքբերված առաջընթացը և շարունակել աշխատել հետագա զարգացման ուղղությամբ: Ուստի թույլ տվեք, հայտնելով իմ գոհունակությունը, բաժակ բարձրացնել և խմել հայ-գերմանական բարեկամության, հայ-գերմանական համագործակցության հետագա զարգացման համար: