Այսօր՝ 2019-04-24

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է Ախալցխայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին Երկրաշարժ Արցախում․ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ Ողբերգական վրաերթ Երեւանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ առաջ գնանք. Սասուն Միքայելյանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը. Աշոտյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին, ու խոնարհվում ոճիրն իրենց կյանքի գնով չիրագործացների առաջ. Փայլան Ապրիլ 24, հիշատակման օր. Ժոնաթան Լաքոտի թվիթերյան գրառումը Կարևոր է նաև իրավական գործընթացը. Արման Թաթոյան Բացառված է որևէ մեկի նկատմամբ «գործ կարվի». Արթուր Դավթյան Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյանի ուղերձը Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան պատասխան տա իր կատարած ոճրագործության համար. Ծառուկյան Ծիծեռնակաբերդում այսօր կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան (տեսանյութ)
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Թավշյա հեղափոխություն. առցանցն ընդդեմ սադրանքի. Մաս 2 Թավշյա հեղափոխության իմպուլսը. Մաս 1 Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան

 

Եկամտային հարկի կոմբինացիաները ոնց էլ պտտում ենք, նույնիսկ ամենաանհավանական սցենարներով պարզում ենք, որ որքան էլ իջեցնենք 100 հազար դրամ ստացող մարդու եկամտահարկը, դրանից մարդու եկամուտներն ավելանում են 3-4 հազար, քարը տրաքի 5 հազար դրամով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սխալ կլինի, եթե մենք նպատակ դնենք, որ 80-100 հազար դրամ ստացող մարդը պետք է լավ ապրի, որովհետեւ 80 հազար դրամ աշխատավարձը քիչ է: Ինչ էլ անենք այդ աշխատավարձի հետ, քիչ է: Հետեւաբար մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ֆոկուս անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձը շատ դառնա, այլ պետք է այնպես անենք, որ աշխատավարձերը ավելանան»,-հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով, համահարթ 23 տոկոս եկամտային հարկ սահմանելով կառավարությունը խրախուսում է բարձր աշխատավարձը. «Իսկ այսօր գործող համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը, որովհետեւ ասում է՝ այ, տես, գործատու, եթե բարձր աշխատավարձ տաս, ես քեզ շատ եմ հարկելու: Հետեւաբար, երբ ես ասում եմ, որ նախկինում տարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն, սա այդ տրամաբանության մի մասն է: Իսկ մենք ասում ենք՝ գործատու ջան, հանգիստ բարձրացրու աշխատողների աշխատավարձը, որովհետեւ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դու կարողանաս աշխատավաարձերը բարձրացնել առանց հավելյալ հարկային բեռի»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց նպատակը չի, որ 100 կամ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները լինեն աշխատողների կեսը. «Մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ առաջարկում է եկամտային հարկը սահմանել 23 տոկոս, միաժամանակ ամեն տարի 0,5 տոկոսով նվազեցնել այն, մինչեւ հասնի 20 տոկոսի: