Այսօր՝ 2019-07-20 | RSS | FACEBOOK

Աննա Հակոբյանն ու Վլադիլեն Բալյանը քննարկել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ Ավելի բարձրակարգ սպասարկման ապահովման ճանապարհը. Ջակոմինի Ակադեմիայում կվերապատրաստվեն ոլորտի մասնագետները 7 օր առաջնագծում. ի՞նչ է կատարվել արցախա-ադրբեջանական սահմանին Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Սատանայական ծեսեր Նուբարաշենի գերեզմանատա՞նը Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հասցվել է 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս. ոստիկանության ամփոփումներից Ստեփանավանից Երևանին աղբատար մեքենա է օգնության հասել (տեսանյութ) Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ․ «168 ժամ» Հրդեհների տխուր «շքերթ». (տեսանյութ) «Իմ քայլի» պատգամավորներին հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին. սեպտեմբերին անակնկալ է լինելու․ «Հրապարակ» Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում․ «Հրապարակ» Առճակատումը սրվում է. Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. «Փաստ» Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ․ «Հրապարակ» Նոտարական գրասենյակներ զավթողը. Հրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացվի. «Ժամանակ» ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել. Ովքեր են եղել կողմ և ովքեր՝ դեմ. «Ժամանակ» Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի. «Փաստ» Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ»
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Փաշինյանի՝ Փարիզ անսպասելի այցի պատճառը «Վեոլիա ջո՞ւր»-ն է. «168 ժամ»

 

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաեւ իր աշխատակազմի համար։

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

«168 ժամի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին իսկապես Փարիզ հրավերն անսպասելի է եղել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, այնպես որ, այս ընթացքում նույնիսկ օրակարգ չէր ձեւավորվել։ Իրականում հրատապ ու անսպասելի այս այցը պայմանավորված է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ օրեր առաջ հարուցված քրեական գործով։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են հասկանալ՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում ՀՀ նոր իշխանությունները ֆրանսիական խոշոր այդ ընկերության հանդեպ նման քայլեր ձեռնարկելով, եւ այն էլ՝ գագաթաժողովից եւ Ֆրանսիայի նախագահի ՀՀ այցից առաջ։

Հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ եւս 7 պաշտոնատար անձանց համար Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։

«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն օրեր առաջ հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ էր ներկայացրել եւ հայտարարել, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաեւ այն աշխատակիցները, որոնց հեռացրել են ընկերությունից:

ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե համամիտ չէ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն։

Նման այցի պատճառ կարող էր հանդիսանալ նաեւ այն, որ գուցե ֆրանսիական կողմին նաեւ անհանգստացրել է այն տեղեկատվությունը, որ կապված է հայկական զորքի՝ ռուսական զորքի կազմում Սիրիայում տեղաբաշխման հետ, որովհետեւ հայտնի է, որ Ֆրանսիան, ինչպես եվրոպական այլ երկրներ, հակադիր շահեր, մոտեցումներ ունի Սիրիայում, քան Ռուսաստանինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում